8091
edits
{{Այլ կիրառումներ|Դափնի (այլ կիրառումներ)}}
[[Պատկեր:Laurus nobilis 111.JPG|250px|մինի|աջից|Դափնի]]
Սարդենի,սարսենիկ, կապա,'''Դափնի''' (Laurus), [[դափնազգիներ]]ի ընտանիքի մշտադալար ծառերի կամ թփերի ցեղ։ Տերևները հերթադիր են, կաշեկերպ, ամբողջաեզր։ Ծաղիկները հավաքված են հովանոցաձև ծաղկաբույլում։ Պտուղը միասերմ է, ձվաձև, միջին մեծության, կապույտ կամ սև։ Հայտնի է 2 տեսակ ([[Միջերկրական ծով]]ի շրջաններում)։ Ազնիվ դափնին (Լ․ nobilis) ոչ բարձր ծառ է (բարձրությունը՝ 2- 20 մ), ճյուղերը հարթ են, տերևները նշտարաձև, փայլուն։ [[ԽՍՀՄ]]-ում աճում է Արևմտյան [[Անդրկովկաս]]ի լեռնանտառային գոտում, հատկապես [[Վրաստան]]ում։ Տերևներն օգտագործվում են հրուշակեղենի և պահածոների արդյունաբերության և խոհարարության մեջ։ [[Պտուղ]]ներից ստանում են եթերային յուղ, որը որոշ երկրներում օգտագործվում է բժշկության, անասնաբուժության մեջ։
== Նկարագրություն ==
Գեղեցիկ տեսքի ու հաճելի հոտի համար
Դափնին մերձարևադարձային ցրտադիմացկուն [[բույս]] է։ Այն դիմանում է 8-10°C ցրտերին, 13-14°C-ում ցրտահարվում են [[տերև]]ները։ Դափնին աճում է որպես ծառ և որպես թուփ։ Թփի բարձրությունը հասնում է 2-5 մետրի, իսկ ծառինը՝ 8-10 մետրի։
Պտուղները
Տերևների առաջին բերքահավաքը կատարվում է բույսի տնկելուց 3-4 տարի անց։ Դափնու ծառը երկարակյաց է, ապրում և պտղաբերում է 250-300 տարի, իսկ տերևների բերքահավաքը կատարվում է 50-60 տարի։
Դափնու տերևները պարունակում են մեծ քանակությամբ եթերայուղ, որից դրանք ունեն յուրահատուկ համ և հաճելի հոտ։ Չորացած տերևը պարունակում է 0,72-
Դափնի կարելի է աճեցնել նաև բնակարանային պայմաններում։ Այն հեշտությամբ բազմանում է սերմերով, բայց հնարավոր է բազմացնել նաև կտրոններով։
Դափնեպսակը փառքի, հաղթանակի և մեծության խորհրդանիշ են։ Ազորյան (Լ․ azorica) կամ Կանարյան դափնին աճում է [[Մադեյրա]], [[Կանարյան կղզիներ|Կանարյան]], [[Ազորյան կղզիներ|Ազորյան կղզի]]ներում։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{վիքիբառարան}}
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=320}}
[[Կատեգորիա:Բույսեր այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Դափնազգիներ]]
|
edits