«Իսլանդիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 482.
== Մշակույթ ==
{{Հիմնական|Իսլանդիայի մշակույթ}}
[[Իսլանդիայի մշակույթ|Իսլանդիայի մշակույթը]] հիմնված է երկրի [[Սկանդինավիա|սկանդինավյան ժառանգության]] վրա։ Այն սկզբնավորվել է [[9-րդ դարում՝դար|9-րդ դարում]]՝ [[Վիկինգներ|վիկինգների ժամանակաշրջանում]], զարգացել է [[Հեթանոսություն|հեթանոսական կրոնի]], իսկ հետագայում՝ [[Քրիստոնեություն|քրիստոնեության]] ազդեցության ներքո, ընդ որում՝ վերջին հազարամյակի ընթացքում չկրելով մեծ փոփոխություններ և պահպանելով ինքնակայությունը։ Դրա պատճառը ոչ այնքան [[Մայրցամաքային Եվրոպա|մայրցամաքային Եվրոպայի]] ազգերից կտրվածությունն է, որքան իսլանդացիների հիմնական ազգային հատկանիշները՝ էթնոկենտրոնությունը և պահպանողականությունը։
=== Գրականություն ===
{{Հիմնական|Միջնադարյան իսլանդական գրականություն|Իսլանդական գրականություն}}{{Հատված|Վերնագիր=Հատված «Էգիլի մասին սագայից»|Վերնագիրը ներքևից=|Բովանդակություն=Երբ Հարալդ Գեղեցկածամը Նորվեգիայի թագավորն էր, տեղի է ունեցել Իսլանդիայի բնակեցումը: Հարալդը ուներ սկալդեր, և մարդիկ դեռ հիշում են նրանց երգերը և նաև երգերը բոլոր թագավորների մասին, ովքեր հետագայում իշխել են Նորվեգիայում: Մենք ճշմարտություն ենք համարում այն ամենը, ինչ գրված է այդ երգերում թագավորների արշավանքների կամ մարտերի մասին, զի, չնայած որ սկալդերը ունեն սովորություն գովաբանել այն թագավորին, որին ծառայում են, սակայն ոչ մի սկալդ չէր համարձակվի վերագրել նրան այն, ինչ, ինչպես բոլորին հայտնի է, ով լսում է, այդ թվում թագավորին, սուտ է ու հորինվածք: Դա կլիներ ծաղրանք, և ոչ գովաբանություն:|Նկարագրություն=|Հավասարեցում=right|Լայնություն=230px|Բարձրություն=|Տառատեսակի չափ=14px|Ֆոն=#e1e6f2|Առանց ընդհատումների=}}
{{Հիմնական|Միջնադարյան իսլանդական գրականություն|Իսլանդական գրականություն}}
[[Պատկեր:Edda.jpg|ձախից|մինի|18-րդ դարում թողարկված «Կրտսեր Էդդայի» տիտղոսաթերթը։]]
[[Իսլանդական գրականություն|Իսլանդական գրականությունն]] ունի դարերի վաղեմություն, որի արմատները հասնում են հին սկանդինավյան [[Բանահյուսություն|ժողովրդական բանահյուսությանը]]։ Յուրօրինակ և ինքնատիպ իսլանդական գրականության բնորոշիչներն են [[Սագա|սագաները]], որոնք համարվում են [[Միջնադարյան գրականություն|Եվրոպայի միջնադարյան գրականության]] լավագույն նմուշներից մեկը։ Ամենահայտնի սագաներից են ''«Նյալի մասին սագան»'' և ''«Գիսլիի մասին սագան»'' են։ Նշանավոր են նաև ''«Յոմսվիկինգների մասին սագան»'', ''«Ինգլինգների մասին սագան»'' և ''«Կնուտի սերունդների մասին սագան»''։ Սագաներից բացի՝ իսլանդացիները ունեցել են ևս մեկ խոշոր ներդրում [[Գրականություն|համաշխարհային գրականության]] մեջ՝ ի դեմս սկալդերի պոեզիայի։ Այդ ժանրում առանձնահատուկ նշանակություն ունի Էգիլ Սկալլագրիմսսոնը։ Այն ներկայացնում է Իսլանդիայի բնակեցումն ու նախապատմությունը՝ ներկայացնելով կղզու առաջին բնակիչների հաստատման պատմությունը։ [[13-րդ դար|13]]-[[14-րդ դար|14-րդ դարերում]] զարգացում էր ապրում [[Քրիստոնեական աստվածաբանություն|քրիստոնեական գրականությունը]], որը մեծ տեղ էր հատկացնում սովորական մարդուն՝ իր տառապանքներով. այն հասավ իր գագաթնակետին 14-րդ դարում, երբ Էյստեյն Աուսգրիմսսոնը գրեց «Լիլիա» պոեմը։
 
Միջնադարյան քրիստոնեական իսլանդական գրականության ևս մեկ վառ ներկայացուցիչ է հանդիսանում Հաթլգրիմուր Պետուրսոնն իր «Օրհներգներ Տիրոջ չարչարանքների մասին» պոեմով։ Միջնադարյան Իսլանդիայում, բացի հոգևոր պոեմներից, քրիստոնեական գրականության հիմնական ժանրերից էր նաև ռիմերը՝ պարային [[Բալլադ|բալլադները]], որոնք կղզի էին թափանցել [[Ֆրանսիա|Ֆրանսիայից]]՝ [[Նորվեգիա|Նորվեգիայի]] և [[Դանիա|Դանիայի]] տարածքով։ Այդ բալլադները, միաձուլվելով սկալդական պոեմների հետ, հիմք են դարձել նոր ժանրի ի հայտ գալուն։ Ամենավաղ ռիմերից մեկը գրի է առնվել 14-րդ դարի իսլանդական ամենամեծ միջնադարյան մատյանում՝ «Տափակ կղզու գրքում»։ Ժամանակակից իսլանդական գրականության մեջ մեծ դեր է խաղացել [[Նոբելյան մրցանակ|Նոբելյան մրցանակի դափնեկիր]] [[Հալդոր Կիլյան Լաքսնես|Հալդոր Կիլյան Լաքսնեսը]], որը շարունակել է ռեալիստական գրականության սովորույթները և գրել է հանրահայտ «Սալկա Վալկա», «Աշխարհի լույսը», «Ատոմային էլեկտրակայանը», «Ինքնուրույն մարդիկ» և այլ վեպեր։ Ժամանակակից Իսլանդիայի ամենահայտնի գրողներից մեկը Հաթլգրիմուր Հելգասոնն է, ով [[1996|1996 թվականին]] գրել է «101 Ռեյկյավիկ» վեպը, որի հիման վրա [[Բալտազար Կորմակուր|Բալտազար Կորմակուրի]] կողմից նկարահանվել է նույնանուն ֆիլմը։ Իսլանդիայում և երկրի տարածքից դուրս մեծ տարածում են գտել նաև [[Առնալդուր Ինդրիդասոն|Առնալդուր Ինդրիդասոնի]] դետեկտիվ գրքերը, որոնցից ամենահայտնին բազմաթիվ գրական մրցանակներ նվաճած [[Պիղծ արյուն|«Պիղծ արյունն»]] է։
 
=== Ճարտարապետություն ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իսլանդիա» էջից