«Դափնի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 5740 բայտ ,  2 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ
[[Պատկեր:Laurus nobilis 111.JPG|250px|մինի|աջից|Դափնի]]
Սարդենի,սարսենիկ, կապա,'''Դափնի''' (Laurus), [[դափնազգիներ]]ի ընտանիքի մշտադալար ծառերի կամ թփերի ցեղ։ Տերևները հերթադիր են, կաշեկերպ, ամբողջաեզր։ Ծաղիկները հավաքված են հովանոցաձև ծաղկաբույլում։ Պտուղը միասերմ է, կապույտ կամ սև։ Հայտնի է 2 տեսակ ([[Միջերկրական ծով]]ի շրջաններում)։ Ազնիվ դափնին (Լ․ nobilis) ոչ բարձր ծառ է (բարձրությունը՝ 2- 20 մ), ճյուղերը հարթ են, տերևները նշտարաձև, փայլուն։ [[ԽՍՀՄ]]-ում աճում է Արևմտյան [[Անդրկովկաս]]ի լեռնանտառային գոտում, հատկապես [[Վրաստան]]ում։ Տերևներն օգտագործվում են հրուշակեղենի և պահածոների արդյունաբերության և խոհարարության մեջ։ [[Պտուղ]]ներից ստանում են եթերային յուղ, որը որոշ երկրներում օգտագործվում է բժշկության, անասնաբուժության մեջ։
 
== Նկարագրություն ==
Գեղեցիկ տեսքի ու հաճելի հոտի համար, դեռևս նախնադարյան ժամանակներում ժողովուրդը դափնին համարել է սրբազան։ [[Կարլ Լինեյ]]ը դափնուն տվել է «ազնիվ դափնի» անունը։ Հույներն ու հռոմեացիները այդ ծառն ընտրել են որպես իրենց հաղթանակի ու փառքի խորհրդանշան։
 
Մեր ժամանակներում դափնու [[ճյուղեր]]ը պատկերվում են շատ երկրների պետական փաստաթղթերի, պատվոգրերի վրա։
Դափնին մերձարևադարձային ցրտադիմացկուն [[բույս]] է։ Այն դիմանում է 8-10°C ցրտերին, 13-14°C-ում ցրտահարվում են [[տերև]]ները։ Դափնին աճում է որպես ծառ և որպես թուփ։ Թփի բարձրությունը հասնում է 2-5 մետրի, իսկ ծառինը՝ 8-10 մետրի։
 
Պտուղները ձվաձև են, միջին մեծության, ունեն կապտավուն երանգ։ Ուտելու համար պիտանի չեն, բայց պարունակում են [[եթերայուղ]] և [[ճարպ]]։ Տերևների բերքահավաքը կատարվում է նոյեմբերի կեսերից մինչև փետրվար ամիսը։Չորացած տերևները դառնում են բաց կանաչավուն և կազմում են թարմ կանաչ տերևների քաշի 25-30%-ը։ Այն փաթեթավորում են քաթանե հակերի մեջ և թեթև մամլում երկար դիմանալու համար։ Հակերն ունենում են 15 կամ 50 կգ քաշ։ Որպեսզի ծառի կանաչ զանգվածը ավելի լավ աճի և ունենա փարթամ տերևներ, [[բերքահավաք]]ը կատարում են երկու տարին մեկ անգամ։ Դրա համար դափնու տնկարկները բաժանում են 2 մասի, առաջին տարին բերքահավաքը կատարում են մեկ այգուց, հաջորդ տարին՝ մյուս այգուց, այն հաշվով, որ ամեն տարի բերքահավաք կատարվի։
 
Տերևների առաջին բերքահավաքը կատարվում է բույսի տնկելուց 3-4 տարի անց։ Դափնու ծառը երկարակյաց է, ապրում և պտղաբերում է 250-300 տարի, իսկ տերևների բերքահավաքը կատարվում է 50-60 տարի։
 
Դափնու տերևները պարունակում են մեծ քանակությամբ եթերայուղ, որից դրանք ունեն յուրահատուկ համ և հաճելի հոտ։ Չորացած տերևը պարունակում է 0,72-ից 3,5% եթերայուղ։
 
Դափնի կարելի է աճեցնել նաև բնակարանային պայմաններում։ Այն հեշտությամբ բազմանում է սերմերով, բայց հնարավոր է բազմացնել նաև կտրոններով։
 
=== Օգտագործում ===
Դափնու եթերայուղը օգտագործվում է հրուշակեղենի , [[կոնֆետներ]]ի, օղու ու [[լիկյոր]]ների արտադրության մեջ։ Դափնու պտղի ճարպայուղից ստանում են յուրահատուկ հոտով օճառ։ Դափնու յուղի հոտը վանում է միջատներին և հատկապես ճանճերին։ Տնտեսության մեջ լայն կիրառում ունի դափնու [[բնափայտ]]ը։ Դափնու փայտանյութը շատ բարձր է գնահատվում ճախարակագործության, ինչպես նաև գեղարվեստական մանր իրերի պատրաստման գործում։ Այն օգտագործում են նաև տակառագործության մեջ։ Բերքահավաքի ժամանակ կտրված ճյուղերի վրայից տերևները հավաքելուց հետո մնացած ճյուղերից պատրաստում են շարահարկ դարակներ, գեղեցիկ ու դիմացկուն զամբյուղներ։
 
Մշտադալար, փարթամ սաղարթի, առատ ու հոտավետ ծաղիկների համար դափնու ծառը համարվում է բացառիկ դեկորատիվ բույս, որը օգտագործվում է քաղաքների, նավահանգիստների, կայարանների կանաչապատման համար։
 
==== Տարածվածություն ====
Դափնին հայտնի է հնագույն ժամանակներից, նրա հայրնենիքն են Միջերկրական ծովի ավազանի երկրները՝ [[Սիրիա]]ն, [[Փոքր Ասիա]]ն, [[Լիբիա]]ն, [[Իտալիա]]ն։
 
Մեր ժամանակներում դափնու արդյունաբերական մշակմամբ զբաղվում են Հարավային Եվրոպայի երկրներում, Սիրիայում, [[Թուրքիա]]յում, [[Ալժիր]]ում, ինչպես նաև [[ԱՄՆ]]-ում։
 
Աշխարհում տարեկան արտադրվում է շուրջ 60 հազար տոննա դափնու չորացրած տերև։ Համաշխարհային շուկայում դափնու տերևի հիմնական մատակարարողներ են [[Հունաստան]]ը, Իտալիան, Թուրքիան, Լիբիան, Սիրիան և [[Հարավսլավիա]]ն<ref>Կ․ Մ․ Հարությունյան, Բուսական աշխարհի արժեքավոր տեսակները, 1984</ref>։
 
Դափնեպսակը փառքի, հաղթանակի և մեծության խորհրդանիշ են։ Ազորյան (Լ․ azorica) կամ Կանարյան դափնին աճում է [[Մադեյրա]], [[Կանարյան կղզիներ|Կանարյան]], [[Ազորյան կղզիներ|Ազորյան կղզի]]ներում։