«Օշին Ա Գանձակեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 49.
 
== Կենսագրություն ==
Օշինը եղել է [[Գանձակ]]ի իշխանը: Խույս տալով սելջուկյան թուրքերի հալածանքներից, [[1071]] թվականին իր ազգատոհմով, իր եղբայր Հալկամի և ուրիշ իշխանների հետ [[Կիլիկիա]] է տեղափոխվում [[Մեծ Հայք]]ի [[Արցախ]] նահանգի Մայրյաց ջուրք ավանից (Հյուսիսային Արցախ), հիմք դնելով Հեթումյանների իշխանական տոհմին: Կիլիկիայում իշխող [[Աբլղարիբ Արծրունի|Աբլղարիբ Արծրունին]] իր ընկեր Օշինին է նվիրում Տավրոսի լեռներում գտնվող՝ արաբներից գրավված [[Լամբրոն]] բերդը (հայկական անառիկ բերդ եւ քաղաք Լեռնային Կիլիկիայում)։ Օշինը հիմնովին վերակառուցում է անառիկ բերդը եւ կնության առնում [[Աբլղարիբ Արծրունի|Աբլղարիբ Արծրունու]] դստերը, որտեղ  էլ հաջորդաբար իշխում են նրա իրավահաջորդները, կրելով Լամբրոնի իշխան տիտղոսը: Հեթումյանների իշխանական տոհմին է պատկանում նաեւ Պապերոն ամրոցը, որտեղ էլ հաստատվում են Օշին Գանձակեցու երկու եղբայրները՝ Բազունին եւ Ալգամը, կրելով Պապերոնի իշխան տիտղոսը։տիտղոսը{{փաստ}}։
 
Երբ [[Բյուզանդիա]]յի [[Ալեքսիոս Ա Կոմնենոս]] կայսրը 1085 թ.-ին պատերազմի գնաց [[լանգոբարդներ]]ի դեմ, Օշինը իր բանակով օգնության գնաց նրան, պատերազմի մեջ հաղթեց և սպանեց դուքս [[Ռոբերտ Գվիսկար|Ռոբերտ]] ֆրանսիացուն (հուլիսի 17 1985 թ.) և իբր պատիվ ստացավ կայսրից [[Տարսոն]]ը: Օշինը նաև օգնել է խաչակիրներին: