«Հաննիբալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 136.
Կաննեի ճակատամարտից հետո Հաննիբալը շարժվել է դեպի [[Նեապոլ]], բայց չի համարձակվել գրոհել այն և ուղղվել է դեպի Կապուա{{sfn|Лансель|2002|с=183}}։ Կապուան, որտեղ գերիշխում էին հակահռոմեական տրամադրությունները, անցել է Հաննիբալի կողմը։ Կապուայում թողնելով կայազոր՝ կարթագենացի զորավարը գրավել է [[Նոչերա Ինֆերիորե|Նուցերիա]]ն<ref>Тит Ливий, XXIII, 15</ref> և փորձել գրավել [[Նոլա]]ն, բայց Մարցելոսը պաշտպանել է քաղաքն ու պարտության մատնել Հաննիբալին<ref>Плутарх, Марцелл, 11</ref>։ Դրանից հետո կարթագենացիները առանց հաջողության փորձել են Ացերրի քաղաքին ստիպել հանձնվել, բայց նրա բնակիչները մերժել են, և կարթագենացիներն ավերել ու հրդեհել են քաղաքը<ref>Тит Ливий, XXIII, 17, 4—7</ref>։ [[Կազիլին|Կազիլինը]] գրավելու անհաջող փորձից հետո Հաննիբալը գնացել է ձմեռելու Կապուայում{{sfn|Лансель|2002|с=187}}։
 
[[Մ.թ.ա. 215|Մ․թ․ա․ 215 թվականին]] Մարցելլոսը, Տիբերիոս Սեմպրոնիոն Գրակխոսն ու Ֆաբիոսը, գլխավորելով երեք բանակները, պետք է պաշարեին Կապուան, որտեղ գտնվում էր Հաննիբալը։ Կարթագենացիները գրավել են ազիլինը, Պետելիան ու Կոզենցան{{sfn|Габриэль|2012|с=221}}։ Բրուտիները գրավել են հունական Կրոտոն քաղաքը, ապա Լոկրին, ուր շուտով հասել է օգնություն ԿաթագենիցԿարթագենից{{sfn|Габриэль|2012|с=222}}։ Գարնանը կամ ամռանը Բրուտիումում ափ է իջել մակեդոնական դեսպանությունը, որը նպատակ ուներ դաշինք կնքել Կարթագենի հետ{{sfn|Лансель|2002|с=190}}։ Արդյունքում դաշինքը կնքվել է<ref>Полибий, VII, 9</ref>։ Այն նախատեսել է փոխադարձ օգնություն. [[Ֆիլիպ V Մակեդոնացի|Ֆիլիպին]] Հանիբալից աջակցություն էր պետք [[Հունաստան|Հունաստանում]], Հաննիբալին Ֆիլիպից՝ Իտալիայում։ Սիրակուզիի թագավոր Հիերոնիմոսն իր շրջապատի ճնշմամբ դեսպաններ է ուղարկել Հաննիբալի մոտ ու Կարթագեն և նրանց հետ դաշինք կնքել{{sfn|Лансель|2002|с=192}}։ Մինչ ամռան ավարտը Հաննիբալը կրկին փորձել է գրավել Նոլան, բայց պարտություն է կրել<ref>Тит Ливий, XXIII, 43—46</ref>։ Այդ ժամանակ նա գնացել է Ապուլիա՝ Գարգանո թերակղզու ձմեռային բնակարաններ{{sfn|Лансель|2002|с=193}}՝ թողնելով զորքի մի մասը, որ շարունակի պաշարել քաղաքը։ Կարթագենական զորքի՝ Կապուայի ձմեռանոցներում մնալը հռոմեական տարեգրության մեջ համարվել է Հաննիբալի ռազմավարական ամենալուրջ սխալներից մեկը, որը նպաստել է նրա բանակի կազմալուծմանը{{sfn|Кораблев|1976|с=166}}։ Ժամանակակից որոշ պատմաբաններ ժխտում են դա՝ փաստարկելով, թե Կապուայում ձմեռելուց հետո Հաննիբալը երկար տարիներ կռվել է Իտալիայի հարավում ու հաղթանակներ տարել{{sfn|Кораблев|1976|с=167}}։
 
[[Մ.թ.ա. 214|Մ․թ․ա․ 214 թվականի]] գարնանը Հաննիբալը վերադարձել է Կապուայից ոչ հեռու՝ Տիֆատա լեռան վրա գտնվող իր հին ճամբարը{{sfn|Лансель|2002|с=199}}։ Դրանից հետո նա ավերել է Կումին և անհաջող կերպով փորձել գրավել Պուտեոլին ու Նեապոլը{{sfn|Лансель|2002|с=199}}։ Նոլան կրկին պաշտպանել է Մարկոս Կլավդիոս Մարցելոսը<ref>Тит Ливий, XXIV, 17</ref>։ Կարթագենացի զորավարի մոտ է ժամանել երիտասարդ դիվանագետների դեսպանություն [[Տարանտո|Տարենտից]] և առաջարկել քաղաքը հանձնել կարթագենացիներին։ Հաննիբալը շարժվել է դեպի Տարենտ, բայց կոնսուլ Մարկոս Վալերիոս Լևինոսը հասցրել է քաղաքը նախապատրաստել պաշտպանության{{sfn|Лансель|2002|с=190}}։ Աշնանը Հաննիբալը վերադարձել է Ապուլիա և ձմեռն անցկացրել Սալապիայում։ Այդտեղ Հաննիբալը, ըստ [[Պլինիոս Ավագ]]ի, կապ է ունեցել տեղացի մարմնավաճառի հետ<ref name="плиний">Плиний, Естественная история, XVI, 4</ref>։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հաննիբալ» էջից