«Ալեքս Մերետ»–ի խմբագրումների տարբերություն

իտալացի ֆուտբոլիստ
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆուտբոլիստ | անուն = Ալեքս Մերետ | բնագիր անուն = Alex Meret | պատկեր = Alex Meret (cropped).jpg | պատկե...»:
(Տարբերություն չկա)

14:11, 5 Օգոստոսի 2018-ի տարբերակ

Ալեքս Մերետ (իտալ.՝ Alex Meret, մարտի 22, 1997(1997-03-22)[1][2], Ուդինե, Իտալիա[3]), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[5]։

Ալեքս Մերետ
Alex Meret
Մերետը 2017 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 22, 1997(1997-03-22)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Ուդինե, Իտալիա[3]
Հասակ 190 սմ
Քաշ 82 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Նապոլի
Համար 1
Պատանեկան կարիերա
2007-2012 Իտալիա Դոնաթելո Կալչո
2012-2015 Իտալիա Ուդինեզե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2018 Իտալիա Ուդինեզե 0 (0)
2016-2018   Իտալիա ՍՊԱԼ 43 (0)
2018-ներկա Իտալիա Նապոլի 0 (0)
Ազգային հավաքական
2012-2013 Իտալիա Իտալիա Մ16 4 (0)
2013-2014 Իտալիա Իտալիա Մ17 13 (0)
2014 Իտալիա Իտալիա Մ18 2 (0)
2014-2016 Իտալիա Իտալիա Մ19 19 (0)
2018-ներկա Իտալիա Իտալիա Մ21 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 4-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 4-ի, 2018

Ակումբային կարիերա

Ուդինեզե

Մերետը Ուդինեզեի ակադեմիայի սան է։ 2015-16 մրցաշրջանում իտալացին դարձավ ակումբի երկրորդ հիմնական դարպասապահը՝ Օրեստիս Կարնեզիսից հետո։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Իտալիայի գավաթի Ատալանտայի դեմ խաղում[6]։

2016 թվականի հուլիսին Մերետը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց ՍՊԱԼ[7]։ Իր դեբյուտը նշեց օգոստոոսի 7-ին՝ Իտալիայի գավաթի Մեսինայի դեմ խաղում[8]։ Իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 27-ին՝ Բենևենտոյի դեմ խաղում[9]։ 2016-17 մրցաշրջանում Մերետը անցկացրեց 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ բաց թողելով 31 գնդակ և օգնելով ՍՊԱԼ-ին հաղթել Սերիա B[10][11]։ Իր ելույթների համար իտալացին ճանաչվեց Սերիա B-ի տարվա լավագույն դարպասապահ։ 2017 թվականի օգոստոսի 1-ին Մերետը վարձավճարով վերադարձավ ՍՊԱԼ[12]։ Իր առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց 2018 թվականի հունվարի 28-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[13]։ Վնասվածքի պատճառով իտալացին բաց թողեց մրցաշրջանի կեսը՝ անցկացնելով 13 հանդիպում[14]։

Նապոլի

2018 թվականի հուլիսի 5-ին Մերետը 5 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ[15][16][17]։ Ակումբը նրա համար վճարեց 35 միլիոն եվրո[18]։

Միջազգային կարիերա

Մերետը ներկայացրել է Իտալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Մ19 հավաքականի կազմում նա մասնակցեց 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը[19]՝ անցկացնելով 5 հանդիպում և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[20]։ Իտալիան դուրս եկավ առաջնության եզրափակիչ, որտեղ 4-0 հաշվով պարտվեց Ֆրանսիային[21][22]։

2017 թվականի մարտին Մերետը Անտոնիո Կոնտեի կողմից հրավիրվեց Իտալիայի ազգային հավաքական՝ Ալբանիայի և Նիդերլանդների դեմ խաղերի համար[23][24], սակայն խաղադաշտ դուրս չեկավ[25][26]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ[27]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ուդինեզե 2015–16 Սերիա A 0 0 2 0 2 0
ՍՊԱԼ (վարձավճար) 2016–17 Սերիա B 30 0 2 0 32 0
2017–18 Սերիա A 13 0 0 0 13 0
Ընդհանուր 43 0 2 0 0 0 0 0 45 0
Կարիերայի ընդհանուր 43 0 4 0 0 0 0 0 47 0

Նվաճումներ

Ակումբային

ՍՊԱԼ

Միջազգային

Իտալիա Մ19

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն․ երկրորդ տեղ․ 2016[22]

Անհատական

  • Սերիա B-ի տարվա լավագույն դարպասապահ․ 2016–17
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնության խորհրդանշական հավաքական․ 2016[20]

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 3,2 http://calcio-seriea.net/scheda_giocatore/2017/10411/
  4. https://www.quirinale.it/elementi/59113
  5. «Italy - A. Meret - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018-08-05-ին.
  6. «Udinese Calcio - Atalanta BC, Dec 2, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-05-ին.
  7. Carlino, il Resto del (2016-07-06). «Spal, è fatta con il portiere Meret. Confermato il jolly Spighi - il Resto del Carlino». il Resto del Carlino (իտալերեն). Վերցված է 2018-08-05-ին.
  8. «SPAL 2013 - AC Rilancio Messina, Aug 7, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-05-ին.
  9. «Benevento Calcio - SPAL 2013, Aug 27, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-05-ին.
  10. 10,0 10,1 «Serie B: Spal promoted to Serie A | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018-08-05-ին.
  11. «Italian Football: SPAL return to Serie A for first time in 49 years | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018-08-05-ին.
  12. «Calciomercato SPAL, ufficiale il ritorno di Meret: in prestito dall'Udinese | Goal.com» (իտալերեն). Վերցված է 2018-08-05-ին.
  13. «SPAL 2013 - Inter Milan, Jan 28, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-05-ին.
  14. «Alex Meret | Football Stats | Spal | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018-08-05-ին.
  15. «Napoli confirm Ruiz and Meret signings». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018-08-05-ին.
  16. «DONE DEAL: Napoli sign Udinese goalkeeper Alex Meret - Tribal Football». Վերցված է 2018-08-05-ին.
  17. «Napoli Announce Signing of Highly Rated Italian Shot Stopper Alex Meret From Udinese». 90min.com (անգլերեն). 2018-07-05. Վերցված է 2018-08-05-ին.
  18. «Meret arrives for Napoli | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018-08-05-ին.
  19. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018-08-05-ին.
  20. 20,0 20,1 uefa.com (2016-08-03). «Under-19 - Technical report - The UEFA technical team – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018-08-05-ին.
  21. «France U19 - Italy U19, Jul 24, 2016 - European U19 Championship 2016 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-05-ին.
  22. 22,0 22,1 «France cruise past Italy to win European Under-19 final». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018-08-05-ին.
  23. «Italy: New faces for Albania and Holland | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018-08-05-ին.
  24. «Serie B keeper Alex Meret earns shock Italy call» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-08-05-ին.
  25. «Italy - Albania, Mar 24, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-05-ին.
  26. «Netherlands - Italy, Mar 28, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-05-ին.
  27. «Alex Meret». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-08-05-ին.

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքս Մերետ» հոդվածին։