«Հաննիբալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 204.
[[մ.թ.ա. 194|Մ․թ․ա․ 194]]/[[մ.թ.ա. 193|193 թվականների]] ձմռանն Անտիոքոսը բանակցություններ է սկսել Հռոմի հետ՝ հույս ունենալով հռոմեացիներին ստիպել ընդունել իր տարածքային ձեռքբերումները։ Սակայն բանակցությունները ոչ մի արդյունքի չեն հանգեցրել<ref>Тит Ливий, XXXIV, 58, 2</ref>։ Մ․թ․ա․ 193 թվականի աշնանը բանակցությունները վերսկսվել են, բայց ավարտվել են վեճով<ref>Тит Ливий, XXXV, 17, 2</ref>։ Հռոմեական դեսպան Պուբլիոս Վիլիոս Տապուլոսը փորձել է իմանալ Հաննիբալի ծրագրերը և միաժամանակ վարկաբեկել նրան Անտիոքոսի առաջ<ref>Тит Ливий, XXV, 14, 2—3</ref><ref name=autogenerated1>Полибий, III, 11, 2</ref>։ Տիտոս Լիվիոսը, և նրանից հետո նաև [[Ապպիանոս]]ն ու [[Պլուտարքոս]]ը ներկայացնում են Հաննիբալի ու Սկիպիոնի հանդիպման պատմությունը, որը տեղի է ունեցել Եփեսոսում մ․թ․ա․ 193 թվականի վերջին։ Պլուտարքոսն այդ հանդիպման մասին գրում է.
<blockquote>''«Պատմում են, որ Եփեսոսում նրանք հանդիպել են ևս մեկ անգամ, և երբ նրանք միասին զբոսնել են, Հաննիբալը քայլել է առջևից, թեև պատվավոր տեղն ավելի վայել կլիներ Սկիպիոնին՝ որպես հաղթողի, բայց Սկիպիոնը լռել է ու քայլել, կարծես ոչինչ չի եղել։ Իսկ հետ նա խոսք է բացել զորավարների մասին, և Հաննիբալը հայտարարել է, որ զորավարներից լավագույնը եղել է Ալեքսանդրը, նրանից հետո՝ Պյուռոսը, իսկ երրորդը կոչել է իրեն։ Եվ այդ ժամանակ Սկիպիոնը, լուռ ժպտալով, հարցրել է. «Իսկ ի՞նչ կասեիր դու, եթե ես չհաղթեի քեզ», ինչին Հաննիբալը պատասխանել է. «Այդ ժամանակ ոչ թե երրորդը, այլ առաջինը կհամարեի ինձ զորավարների շարքում»''<ref>Плутарх, Фламинин, 21</ref>»։</blockquote>
Հաննիբալն Անտիոքոսին առաջարկել է Աֆրիկա ուղարկել հատուկ խումբ, որը պետք է Կարթագենին դրդեր պատերազմ սկսել ընդդեմ Հռոմի։ Նա Կարթագեն է ուղարկել իր գործակալին՝ տյուրոսցի առևտրական Արիստոնին, որը պետք է կատարեր քարոզչությունը<ref>Тит Ливий, XXXIV, 61</ref><ref>Аппиан, Сир., 8</ref>։ Սակայն հռոմեացիներն իմացել են նրա պլանի մասին, և այն ձախողվել է{{sfn|Габриэль|2012|с=285}}։ Եփեսոսի հանդիպումից հետո Հաննիբալի դրությունը Սելևկյան թագավորի արքունիքում վատացել է{{sfn|Лансель|2002|с=307}}։ Անտիոքոսն սկսել է նրան կասկածել հռոմեամետ տրամադրություններ ունենալու մեջ<ref name=autogenerated1 /><ref>Тит Ливий, XXXV, 14</ref>։ Հաննիբալը ցրել է նրա կասկածները՝ պատմելով իր երդման մասին<ref>Тит Ливий, XXXV, 19</ref><ref>Полибий, III, 11, 3—9</ref><ref>Корнелий Непот, Ганнибал, 2, 3—6</ref>, բայց նրանց հարաբերությունները չեն լավացել։ Մ․թ․ա․ 192 թվականի սկզբին Հաննիբալն Անտիոքոսին առաջարկել է զորքերը կենտրոնացնել Էպիրոսում և սկսել նախապատրաստվել Իտալիա ներխուժելուն{{sfn|Габриэль|2012|с=285}}։
 
[[Մ.թ.ա. 192|Մ․թ․ա․ 192 թվականին]] սկսվել է Ասորական պատերազմը. Անտիոքոսն իր բանակը տարել է Հունաստան, բայց պարտություն է կրել Թերմոպիլեի ճակատամարտում և ստիպված է եղել նահանջել Ասիա։ Միևնույն ժամանակ ասորական նավատորմը լրջորեն տուժել է հռոմեական նավատորմի հետ մարտերում։ Այդ պատճառով Անտիոքոսը Հաննիբալին ուղարկել է Տյուրոս՝ նրան հանձնարարելով հավաքել ու սարքավորել նոր նավախումբ{{sfn|Лансель|2002|с=315}}։ Հաննիբալը հավաքել է նավատորմն ու շարժվել [[Եգեյան ծով|Էգեյան ծով]]։ Էվրիմեդոնտ գետ գետաբերանի մոտ Հռոդոսի նավատորմը հանդիպել է Հաննիբալի նավատորմին։ Ծավալված մարտում հռոդոսցիները պարտության են մատնել փյունիկացիներին և շրջափակել նրանց նավատորմը Կորակեսիում<ref>Тит Ливий, XXXVII, 23</ref>։ Մինչ այդ ասորական զորքերը մ․թ․ա․ 189 թվականի հունվարին Անտիոքոսի գլխավորությամբ պարտություն էին կրել [[Մագնեսիայի ճակատամարտ]]ում։ Անտիոքոսն ստիպված է եղել հաշտություն կնքել հռոմեացիների թելադրած պայմաններով, որոնցից մեկը եղել է Հաննիբալին հանձնելը<ref>Полибий, XXI, 14, 7</ref>։
 
== Անհատականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հաննիբալ» էջից