«Հաննիբալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 202.
Անտիոքոսն այդ ժամանակ «սառը պատերազմ»{{sfn|Badian|1959|p=81}} էր վարում Հռոմի հետ։ Նա վարում էր նվաճողական քաղաքականություն՝ էլ ավելի մոտենալով հռոմեական պրոտեկտորատ Հունաստանին։ Անտիոքոսն զգուշանում էր Հաննիբալի ազդեցության ուժեղացումից, ինչն անպայման տեղի կունենար, եթե Անտիոքոսը Հաննիբալին նշանակեր գերագույն հրամանատար։
 
[[մ.թ.ա. 194|Մ․թ․ա․ 194]]/[[մ.թ.ա. 193|193 թվականների]] ձմռանն Անտիոքոսը բանակցություններ է սկսել Հռոմի հետ՝ հույս ունենալով հռոմեացիներին ստիպել ընդունել իր տարածքային ձեռքբերումները։ Սակայն բանակցությունները ոչ մի արդյունքի չեն հանգեցրել<ref>Тит Ливий, XXXIV, 58, 2</ref>։ Մ․թ․ա․ 193 թվականի աշնանը բանակցությունները վերսկսվել են, բայց ավարտվել են վեճով<ref>Тит Ливий, XXXV, 17, 2</ref>։ Հռոմեական դեսպան Պուբլիոս Վիլիոս Տապուլոսը փորձել է իմանալ Հաննիբալի ծրագրերը և միաժամանակ վարկաբեկել նրան Անտիոքոսի առաջ<ref>Тит Ливий, XXV, 14, 2—3</ref><ref name=autogenerated1>Полибий, III, 11, 2</ref>։ Տիտոս Լիվիոսը, և նրանից հետո նաև [[Ապպիանոս]]ն ու [[Պլուտարքոս]]ը ներկայացնում են Հաննիբալի ու Սկիպիոնի հանդիպման պատմությունը, որը տեղի է ունեցել Եփեսոսում մ․թ․ա․ 193 թվականի վերջին։ Պլուտարքոսն այդ հանդիպման մասին գրում է.
<blockquote>''«Պատմում են, որ Եփեսոսում նրանք հանդիպել են ևս մեկ անգամ, և երբ նրանք միասին զբոսնել են, Հաննիբալը քայլել է առջևից, թեև պատվավոր տեղն ավելի վայել կլիներ Սկիպիոնին՝ որպես հաղթողի, բայց Սկիպիոնը լռել է ու քայլել, կարծես ոչինչ չի եղել։ Իսկ հետ նա խոսք է բացել զորավարների մասին, և Հաննիբալը հայտարարել է, որ զորավարներից լավագույնը եղել է Ալեքսանդրը, նրանից հետո՝ Պյուռոսը, իսկ երրորդը կոչել է իրեն։ Եվ այդ ժամանակ Սկիպիոնը, լուռ ժպտալով, հարցրել է. «Իսկ ի՞նչ կասեիր դու, եթե ես չհաղթեի քեզ», ինչին Հաննիբալը պատասխանել է. «Այդ ժամանակ ոչ թե երրորդը, այլ առաջինը կհամարեի ինձ զորավարների շարքում»''<ref>Плутарх, Фламинин, 21</ref>»։</blockquote>
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հաննիբալ» էջից