«Հաննիբալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 194.
 
Կարթագենը բավականաչափ գումար չի ունեցել Հռոմին ռազմատուգանքը վճարելու համար, և կառավարությունը որոշել է ներդնել նոր հարկ{{sfn|Кораблев|1976|с=309}}։ Այդ ժամանակ Հաննիբալը, ստուգելով ֆինանսական հաշվետվությունները, հայտնաբերել է մեծ թվով խախտումներ ու մեքենայություններ, որոնք մեծահարուստներին թույլ են տվել հարստություն դիզել գանձարանի հաշվին։ Ժողովրդական ժողովի առաջ Հաննիբալը հայտարարել է, որ մեծահարուստներին կստիպի վերադարձնել իրենց յուրացրած գումարները։ Մեծահարուստները հավանաբար ստիպված են եղել գումարների մի մասը<ref>Тит Ливий, XXXIII, 47, 2</ref>։ Այդ քայլով Հաննիբալը ձեռք է բերել բազմաթիվ թշնամիներ։ Բարկիդների թշնամի խմբավորման ներկայացուցիչները Հռոմում Հաննիբալին մեղադրել են Սելևկյան [[Անտիոքոս III Մեծ|Անտիոքոս III]] թագավորի հետ գաղտնի հաղորդակցություն ունենալու մեջ՝ նպատակ ունենալով պատերազմ հրահրել Հռոմի հետ։ Հռոմեական սենատը որոշել է դեսպանություն ուղարկել, որը պետք է Հաննիբալին ստիպել պատասխան տալու ավագների խորհրդի առաջ։ Հաննիբալը նախատեսել էր, որ ինքն ստիպված կլինի փախչել և հասցրել էր նախապատրաստվել։ Գիշերը Հաննիբալը ձիով գնացել է իր առափնյա կալվածք, որտեղ արդեն պատրաստ էր նավը<ref>Тит Ливий, XXXIII, 47—48</ref>։ Այդ նավով Հաննիբալը հասել է Կերկինա կղզիներ։ Իրեն ճանաչողների հարցերին նա պատասխանել է, թե կարևոր առաքելությամբ մեկնում է [[Տյուրոս]]։ Կերկինայից Հաննիբալը մեկնել է Տյուրոս, որն այդ ժամանակ գտնվում էր [[Սելևկյանների կայսրություն|Սելեևկյանների տերության]] կազմում։
 
== Տարագրություն ==
<!-- [[Պատկեր:Rome-Seleucia-Parthia 200bc.jpg|350px|thumb|Հռոմեական հանրապետությունն ու [[Սելևկյանների կայսրություն|Սելևկյանների կայսրությունը]] մ․թ․ա․ 200 թվականին]]
-->
Տյուրոսում Հաննիբալը ձեռք է բերել մի շարք ծանոթություններ, որոնք հետագայում օգտակար են եղել նրա համար։ Դրանից հետո նա մեկնէլ է [[Անտիոք]], որտեղ նպատակ ուներ հանդիպել նրա թագավոր [[Անտիոքոս III Մեծ|Անտիոքոս III]]-ի հետ, բայց վերջինս արդեն մեկնել էր [[Եփեսոս]]։ Մ․թ․ա․ 195 թվականի աշնանը Հաննիբալը վերջապես հանդիպել է Անտիոքոսի հետ Եփեսոսում{{sfn|Лансель|2002|с=300}}։
 
Անտիոքոսն այդ ժամանակ «սառը պատերազմ»{{sfn|Badian|1959|p=81}} էր վարում Հռոմի հետ։ Նա վարում էր նվաճողական քաղաքականություն՝ էլ ավելի մոտենալով հռոմեական պրոտեկտորատ Հունաստանին։ Անտիոքոսն զգուշանում էր Հաննիբալի ազդեցության ուժեղացումից, ինչն անպայման տեղի կունենար, եթե Անտիոքոսը Հաննիբալին նշանակեր գերագույն հրամանատար։
 
[[մ.թ.ա. 194|Մ․թ․ա․ 194]]/[[մ.թ.ա.193|193 թվականների]] ձմռանն Անտիոքոսը բանակցություններ է սկսել Հռոմի հետ՝ հույս ունենալով հռոմեացիներին ստիպել ընդունել իր տարածքային ձեռքբերումները։ Սակայն բանակցությունները ոչ մի արդյունքի չեն հանգեցրել<ref>Тит Ливий, XXXIV, 58, 2</ref>։ Մ․թ․ա․ 193 թվականի աշնանը բանակցությունները վերսկսվել են, բայց ավարտվել են վեճով<ref>Тит Ливий, XXXV, 17, 2</ref>։ Հռոմեական դեսպան Պուբլիոս Վիլիոս Տապուլոսը փորձել է իմանալ Հաննիբալի ծրագրերը և միաժամանակ վարկաբեկել նրան Անտիոքոսի առաջ<ref>Тит Ливий, XXV, 14, 2—3</ref><ref name=autogenerated1>Полибий, III, 11, 2</ref>։ Տիտոս Լիվիոսը, և նրանից հետո նաև [[Ապպիանոս]]ն ու [[Պլուտարքոս]]ը ներկայացնում են Հաննիբալի ու Սկիպիոնի հանդիպման պատմությունը, որը տեղի է ունեցել Եփեսոսում մ․թ․ա․ 193 թվականի վերջին։ Պլուտարքոսն այդ հանդիպման մասին գրում է.
<blockquote>''«Պատմում են, որ Եփեսոսում նրանք հանդիպել են ևս մեկ անգամ, և երբ նրանք միասին զբոսնել են, Հաննիբալը քայլել է առջևից, թեև պատվավոր տեղն ավելի վայել կլիներ Սկիպիոնին՝ որպես հաղթողի, բայց Սկիպիոնը լռել է ու քայլել, կարծես ոչինչ չի եղել։ Իսկ հետ նա խոսք է բացել զորավարների մասին, և Հաննիբալը հայտարարել է, որ զորավարներից լավագույնը եղել է Ալեքսանդրը, նրանից հետո՝ Պյուռոսը, իսկ երրորդը կոչել է իրեն։ Եվ այդ ժամանակ Սկիպիոնը, լուռ ժպտալով, հարցրել է. «Իսկ ի՞նչ կասեիր դու, եթե ես չհաղթեի քեզ», ինչին Հաննիբալը պատասխանել է. «Այդ ժամանակ ոչ թե երրորդը, այլ առաջինը կհամարեի ինձ զորավարների շարքում»''<ref>Плутарх, Фламинин, 21</ref>»։</blockquote>
 
== Անհատականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հաննիբալ» էջից