«Արմավիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Պատմություն: ջրանիշով պատկերը հեռացնում եմ
No edit summary
Տող 78.
Բերդի տարածքը կազմում էր 10-12 հազար հեկտար, ուներ 10-12 , տեղ-տեղ մինչև 15 մետր բարձրությամբ պարիսպներ և բազմաթիվ աշտարակներ: Երևանի պարսկական խանության ամրացված բերդերից էր։ 18-րդ դարում Սարդարապատը արևմտահայ գաղթականների և այստեղ տեղակայված պարսկական խանի զորքերի հաշվին, վերածվեց մոտ 10 հազար բնակչություն ունեցող քաղաքի, ըստ հայկական աղբյուրների, Սարդարապատը ուներ մոտ երկու հազար հիմնական բնակչություն, մեծամասամբ հայեր, բերդը ուներ նաև խաղողի և այլ պտղատու այգիներ, բամբակի և քրնջութի ցանքատարածություններ, մեծաքանակ ցորենի դաշտեր, ինչն ապացուցում է ռուսական բանակի ձեռքն ընկած մեծաքանակ հացահատկի պահեստները:
 
1827 թ.-ի սեպտեմբերի 20, Պասկևիչի և Կրասովսկու հրամանատարությամբ ռուսական բանակին հաջողվեց գրավվել այն, ավերելով հայոց Արմավիր մայրաքաղաքի արձանագրություններով կառուցած բերդը: Այստեղ է գտնվել նաև Արգիշտի Ա-ի Արմավիր-Արգիշտիխինիլիի հիմնադրման արձանագրությունը:[[Պատկեր:Արմավիր_կայարան_.jpg|մինի|324x324px220x220px|Արմավիր կայարան 1927թ|alt=]]Արմավիր քաղաքի թաղամասերի և շրջակա ագարակների հիմքի վրա 17-19-րդ դդ ձևավորվեցին նախ ագարակային, ապա գյուղական համայնքներ, որոնք ներկայում կազմում եմ [[Արմավիրի մարզ]]ի Արմավիր, Հայկավան, [[Այգեշատ]], [[Բամբակաշատ]], [[Ջրաշեն]], [[Նոր Արտագերս]] և [[Նալբանդյան]] գյուղերը։
 
Ներկայիս Արմավիր քաղաքը որպես բնակավայր հիմնադրվել է 1903թ.-ին։ Դեռևս 1899թ.-ին, երբ կառուցում էր Թիֆլիս(Թբիլիսի) - Երևան երկաթուղին, սկսվեց նաև Սարդարապատ կիսակայարանի կառուցումը, որը տևեց 4 տարի և ավարտվեց 1903թ.-ին։ Կիսակայարանի մոտ կառուցել էին նայև երկաթուղին սպասարկող անձնակազմի համար նախատեսված բնակարաններ և հենց այդ թաղամասը դարձավ ապագա քաղաքի հիմքը։ Քանի որ, նորաստեղծ բնակավայրը տրանսպորտային կարևոր նշանակություն ունեցող՝ Թիֆլիս - Երևան երկաթուղու կայարան էր, այն սկսեց արագորեն զարգանալ։ Չնայած հայ ժողովրդի համար ծանր հանգամանքներին, արդեն 1926թ.-ի մարդահամարի տվյալներով բնակավայրն ուներ մոտ 600 բնակիչ։ 1931թ. Հայաստանի Խորհրդային Հանրապետության կառավարությունը, հաշվի առնեկլով երկրի տնտեսության համար կայարանի նշանակությունը անվանակոչում է Հոկտեմբերյան, իսկ 1935թ.-ին նկատի ունենալով նաև բնակչության արագ աճը շնորհում է քաղաքի կարգավիճակ։
Տող 84.
Անկախացումից հետո քաղաքը դարձավ ՀՀ Արմավիրի մարզի մարզկենտրոն և 1996 թ.-ին վերանվանվեց Արմավիր։
{{-}}
<gallery mode="packed">
Պատկեր:Armavir stadium.png|Արմավիրի Հոբելյանական մարզադաշտ
Պատկեր:Armavir station.png|Արմավիր կայարան
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արմավիր» էջից