«Հաննիբալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 191.
Հայտնի չէ, թե ինչով է զբաղվել Հաննիբալը հաշտության կնքմանն անմիջապես հաջորդած տարիներին{{sfn|Лансель|2002|с=283}}։ Սկիպիոնի շնորհիվ Հաննիբալը կարողացել է մնալ ազատության մեջ{{sfn|Gavin De Beer|1969|p=290}}, թեև հռոմեացիները դեռ [[Մ.թ.ա. 218|մ․թ․ա․ 218 թվականին]] էին պահանջել նրան հանջնել որպես պատերազմը հրահրող։ Ըստ [[Դիոն Կասսիոս]]ի՝ Հաննիբալը կանգնել է դատարանի առաջ նրա համար, որ չի գրավել Հռոմն ու յուրացրել է ռազմավարը<ref>Дион Кассий, фрагмент 86</ref>։ Հաննիբալը, չնայած պարտությանը, շարունակել է համարվել ազգային հերոս{{sfn|Габриэль|2012|с=282}}։ Նա ոչ մի պատժի չի արժանացել պարտության համար այն բանի շնորհիվ, որ Բարկիդների խմբավորումը պահպանել է իր ազդեցությունը, և բացի այդ, Կարթագենին պետք էին վարձկաններին պահելու ընդունակ զորավարներ, որպեսզի չկրկնվեր Պունիկյան առաջին պատերազմին հաջորդած իրավիճակը{{sfn|Габриэль|2012|с=282}}։ [[Կորնելիուս Նեպոս]]ը գրել է, թե նա նախկինի պես գլխավորել է բանակը<ref>Корнелий Непот, Ганнибал, VII, 1—4</ref>։ Սակայն Հաննիբալի կրտսեր եղբոր՝ Մագնոնի մասին հիշատակումը, թե իբր նա ծառայում էր Հաննիբալի հրամանատարության ներքո, թեև ստույգ հայտնի է, որ Մագնոնը մահացել է մ․թ․ա․ 203 թվականին, այդ պնդումը դարձնում է ոչ հավաստի{{sfn|Лансель|2002|с=283}}։ Նեպոսը նաև գրել է, որ Հաննիբալը շարունակել է Աֆրիկայում պատերազմ վարել ընդհուպ մինչև մ․թ․ա․ 200 թվականը, բայց հասկանալի չէ, թե ում դեմ։ Հռոմեացի հեղինակ [[Սեքստոս Ավրելիոս Վիկտոր]]ն առաջարկել է լեգենդ այն մասին, թե Հաննիբալը, որ խաղաղ ժամանակներում իր զինվորները կարող են բարոյալքվել, նրանց ստիպել է աշխատել [[Ձիթապտուղ|ձիթապտղի]] տնկադաշտերում<ref>Аврелий Виктор, О цезарях, 37, 3</ref>։ Հավանաբար Հաննիբալը բանակը պաշտոնապես գլխավորել է մինչև [[Մ.թ.ա. 199|մ․թ․ա․ 199 թվականը]]{{sfn|Габриэль|2012|с=283}}։
[[Պատկեր:Antiochos III.jpg|thumb|250px|[[Անտիոքոս III Մեծ]]]]
Մ․թ․ա․ 196 թվականին Հաննիբալն ընտրվել է սուֆետ, որ բարձրագույն պաշտոնատար անձն էր Կարթագենում<ref>Тит Ливий, XXXIII, 46</ref>։ Նրա պաշտոնակցի անունն անհայտ է։ Կա ենթադրություն, թե Հաննիբալն այդ տարի եղել է միակ սուֆետը{{sfn|Лансель|2002|с=284}}։ Սկզբում նա Ժողովրդական ժողովի օգնությամբ հասել է նրան, որ դատավորներն ընտրվել են ամեն տարի, ընդ որում՝ դատավորը չէր կարող զբաղեցնել այդ պաշտոնը երկու ժամկետ անընդմեջ։ Նախքան այդ բարեփոխումը դատավորի պաշտոնը ցմահ էր, իսկ դատավորական կարգին անցումը կատարվում էր մի պաշտոն զբաղեցնելուց հետո, որը Տիտոս Լիվիոսը Հռոմի համաբանությամբ կոչում է քվեստոր։ Բարեփոխումն ուղղված էր մեծահարուստների դեմ՝ նպատակ ունենալով ավագների խորհրդին զրկել իրական իշխանությունից{{sfn|Лансель|2002|с=285}}։ Այդ բարեփոխումը եղել է Հաննիբալի ներքին քաղաքական նշանակալի հաղթանակը{{sfn|Кораблев|1976|с=309}}։
 
Կարթագենը բավականաչափ գումար չի ունեցել Հռոմին ռազմատուգանքը վճարելու համար, և կառավարությունը որոշել է ներդնել նոր հարկ{{sfn|Кораблев|1976|с=309}}։ Այդ ժամանակ Հաննիբալը, ստուգելով ֆինանսական հաշվետվությունները, հայտնաբերել է մեծ թվով խախտումներ ու մեքենայություններ, որոնք մեծահարուստներին թույլ են տվել հարստություն դիզել գանձարանի հաշվին։ Ժողովրդական ժողովի առաջ Հաննիբալը հայտարարել է, որ մեծահարուստներին կստիպի վերադարձնել իրենց յուրացրած գումարները։ Մեծահարուստները հավանաբար ստիպված են եղել գումարների մի մասը<ref>Тит Ливий, XXXIII, 47, 2</ref>։ Այդ քայլով Հաննիբալը ձեռք է բերել բազմաթիվ թշնամիներ։ Բարկիդների թշնամի խմբավորման ներկայացուցիչները Հռոմում Հաննիբալին մեղադրել են Սելևկյան [[Անտիոքոս III Մեծ|Անտիոքոս III]] թագավորի հետ գաղտնի հաղորդակցություն ունենալու մեջ՝ նպատակ ունենալով պատերազմ հրահրել Հռոմի հետ։ Հռոմեական սենատը որոշել է դեսպանություն ուղարկել, որը պետք է Հաննիբալին ստիպել պատասխան տալու ավագների խորհրդի առաջ։ Հաննիբալը նախատեսել էր, որ ինքն ստիպված կլինի փախչել և հասցրել էր նախապատրաստվել։ Գիշերը Հաննիբալը ձիով գնացել է իր առափնյա կալվածք, որտեղ արդեն պատրաստ էր նավը<ref>Тит Ливий, XXXIII, 47—48</ref>։ Այդ նավով Հաննիբալը հասել է Կերկինա կղզիներ։ Իրեն ճանաչողների հարցերին նա պատասխանել է, թե կարևոր առաքելությամբ մեկնում է [[Տյուրոս]]։ Կերկինայից Հաննիբալը մեկնել է Տյուրոս, որն այդ ժամանակ գտնվում էր [[Սելևկյանների կայսրություն|Սելեևկյանների տերության]] կազմում։
 
== Անհատականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հաննիբալ» էջից