«Արևածաղիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 38.
== Կիրառական նշանակություն ==
Լինում է յուղատու (47-50%), ուտելի և սիլոսային։ Սերմերից ստանում են [[ձեթ]], որն օգտագործում են սննդի (պահածոյի, մարգարինի, հացաթխման, հրուշակեղենի և այլն) արդյունաբերության և օճառի, լաքերի-ներկերի արտադրության մեջ։ Արևածաղկի թափոնները (մղեղ, ցողուն, տերև, զամբյուղի մնացորդներ, սերմի կճեպ) օգտագործում են թուղթ, կաուչուկ, պոտաշ ստանալու համար։ Արևածաղկի քուսպը խտացրած լավորակ կեր է։ Արևածաղիկն ունի նաև բուժական նշանակություն, կասեցնում է կարծրախտի երևույթների զարգացումը, բարձրացնում արյունատար անոթների առաձգականությունն ու օրգանիզմի դիմադրողականությունը, կանխում լյարդի ճարպակալումը։ [[Մեղրատու բույսեր|Մեղրատու]] է։
րևածաղիկիԱրևածաղիկի յուղը պատկանում է բուսական լավագույն յուղերի թվին և համարվում է բարձր որակի սննդամթերքներից մեկը։ Սննդարար հատուկ արժեք են ներկայացնում յուղի մեջ պարունակվող [[գլիցերիդներ|գլիցերիդները]], [[պալմիտիններ|պալմիտինները]], ստեարինները, [[լինոլեաթթուներ|լինոլեաթթուները]], [[կարոտինոիդներ|կարոտինոիդները]] և վիտամինները։
Արևածաղիկի յուղի մեջ գերակշռում են կենսաբանական մեծ ակտիվություն ունեցող չհագեցած [[ճարպաթթուներ|ճարպաթթուները]], որոնք կասեցնում են սկլերոզային երևույթների զարգացումը օրգանիզմում, կանխում լյարդի ճարպակալումը, բաձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը վարակիչ հիվանդությունների հանդեպ։
 
== Տարածվածություն ==
Արևածաղիկի հայրենիքն է հավարվում [[Մեքսիկա|Մեքսիկան]], [[Պերու|Պերուն]] և [[Հյուսիսային Ամերիկա|Հյուսիսային Ամերիկան]]։ Բուսաբան Ա․ Ցինգերը Ռուսաստանը անվանել է մշակովի արևածաղիկի հայրենիք։