«Հաննիբալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 186.
Հաջորդ օրն սկսվել է [[Զամայի ճակատամարտ|ճակատամարտը]]։ Մարտի ընթացքում կարթագենական փղերը, պատված տեգերով ու նետերով, շփոթ է առաջացրել կարթագենական հեծելազորի շարքերում։ Մասինիսայի ուժեղ նումիդիական հեծելազորը փախուստի է մատնել կարթագենական հեծելազորին։ Մարտի դաշտ վերադարձած նումիդիական հեծելազորը թիկունքից հարվածել է կարթագենական հետևակին{{sfn|Шустов|2006|с=284—285}}։ Հաննիբալը հեծյալների ոչ մեծ ջոկատի հետ փախել է Հադրումետ<ref>Полибий, XV, 14</ref>։
 
Երբ Հաննիբալին շտապ կանչել են Կարթագեն<ref>Тит Ливий, XXX, 35</ref>, նա արդեն կորցրել էր պատերազմը հաջողությամբ շարունակելու հույսը և գնում էր հաշտություն կնքելու նպատակով{{sfn|Кораблев|1976|с=300}}։ Նրան սատարող Բարկիդների խմբավորման անդամները դեռևս պատերազմը տանուլ տված չէին համարում{{sfn|Кораблев|1976|с=300}}։ Միևնույն ժամանակ Սկիպիոնն սկսել է նախապատրաստվել Կարթագենի պաշարմանը։ Բայց այդ ընթացքում նրա մոտ են գնացել Կարթագենի դեսպանները՝ առաջարկելով հաշտություն կնքել<ref>Аппиан, Лив., 49</ref>։ [[Թունիս (քաղաք)|Թունետում]] սկսվել են բանակցություններ։ Սկիպիոնն առաջարկել է հաշտության պայմանները. Կարթագենը պետք է հրաժարվի [[Աֆրիկա|Աֆրիկայից]] դուրս գտնվող տարածքներից, հանձնի բոլոր ռազմական նավերը, բացի տասից, չպետք է կռվի առանց Հռոմի համաձայնության, պետք է Մասինիսային վերադարձնի նրա ունեցվածքն ու տիրույթները{{sfn|Кораблев|1976|с=302}}։ Հաննիբալը համարել է, որ կարթագենացիները պետք է ընդունեն այդ պայմանները։ Հավանաբար նա ենթադրել է, որ պատերազմի շարունակվելու դեպքում Կարթագենը կոչնչանա, իսկ խաղաղության պայմաններում կարելւ է վերականգնել ուժերը{{sfn|Кораблев|1976|с=302}}։ Կարթագենում սկսվել են բանավեճեր հաշտության կողմնակիցների ու հակառակորդների միջև։ Նույնիսկ գործը հասել է նրան, որ երբ ոմն Գիսկոն Ժողովրդական ժողովի դեսպանների առաջ խոսել է հաշտության անընդունելի լինելու մասին, Հաննիբալն նրան քաշել է ամբիոնից, ինչն այն ժամանակ համարվում էր չլսված անպատկառություն և անհարգալից վերաբերմունք, ինչի համար նա, վախենալով, ներողություն է խնդրել<ref>Полибий, XV, 19</ref><ref>Тит Ливий, XXX, 37</ref>։ Կարթագենացի դեսպանները մեկնել են Հռոմ, իսկ սենատը Սկիպիոնին տվել է հաշտություն կնքելու լիազորություններ<ref>Тит Ливий, XXX, 42—43</ref>։ Սկիպիոնի ճամբարում համաձայնությունն ամրագրվել է ստորագրություններով ու կնիքներով{{sfn|Кораблев|1976|с=304}}։ Ավարտվել է [[Պունիկյան պատերազմներ|Պունիկյան երկրորդ պատերազմ]] ավարտվել է։ը։
 
== Քաղաքական գործիչ Կարթագենում ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հաննիբալ» էջից