«Հաննիբալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 181.
 
Մ․թ․ա․ 202 թվականի արշավանքն սկսվել է կարթագենացիների կողմից հաշտության խախտմամբ{{sfn|Лансель|2002|с=270}}։ Սկիպիոնն անմիջապես կանչել է Նումիդիայի թագավոր Մասինիսային, իսկ ինքը կատարել է ավերիչ արշավանք Բագրադ (Մեջերդա) գետի հովտով{{sfn|Лансель|2002|с=271}} ու զբաղեցրել Կարթագենին մոտենալու ցամաքային ուղիները{{sfn|Кораблев|1976|с=298}}։ Կարթագենի խորհուրդը պատգամավորություն է ուղարկել Հադրումետում գտնվող Հաննիբալի մոտ՝ խնդրելով անմիջապես դուրս գալ Սկիպիոնի դեմ։ Թեև անհապաղ հարձակումը չէր մտնում Հաննիբալի ծրագրերի մեջ, նա ստիպված էր գնալ Զամա քաղաքի մոտ, որը գտնվում էր Կարթագենից ոտքով հինգ օրվա հեռավորության վրա<ref>Полибий, XV, 5, 3</ref><ref>Тит Ливий, XXX, 29, 2</ref>։
 
Մոտենալով Զամային՝ Հաննիբալը հետախույզներ է ուղարկել հռոմեական ճամբար։ Սակայն նրանք բռնվել են հռոմեացիների կողմից և տարվել Սկիպիոնի մոտ։ Պրոկոնսուլը տրիբունին հրամայել է ուղեկցել լրտեսներին և նրանց ցույց տալ ճամբարը։ Դրանից հետո Սկիպիոնը բաց է թողել կարթագենացիներին ու խորհուրդ տվել ամեն ինչի մասին պատմել ղեկավարությանը։ Դրանով Սկիպիոնը կրկնել է պարսից թագավոր [[Քսերքսես I]]-ի արարքը, որի մասին կարող էր կարդալ [[Հերոդոտոս]]ի մոտ<ref>Геродот, VII,146</ref>։ Նման համարձակությունն ու վստահությունն արթնացրել են Հաննիբալի հետաքրքրասիրությունը, և նա Սկիպիոնին առաջարկել է հանդիպել։ Այդ ժամանակ Մասինիսան հասել է հռոմեացիների ճամբար։ Հանդիպման ընթացքում Հաննիբալը Սկիպիոնին առաջարկել է ընդունել նրա պայմանները, բայց Սկիպիոնը մերժել է։
 
Հաջորդ օրն սկսվել է ճակատամարտը։ Մարտի ընթացքում կարթագենական փղերը, պատված տեգերով ու նետերով, շփոթ է առաջացրել կարթագենական հեծելազորի շարքերում։ Մասինիսայի ուժեղ նումիդիական հեծելազորը փախուստի է մատնել կարթագենական հեծելազորին։ Մարտի դաշտ վերադարձած նումիդիական հեծելազորը թիկունքից հարվածել է կարթագենական հետևակին{{sfn|Шустов|2006|с=284—285}}։ Հաննիբալը հեծյալների ոչ մեծ ջոկատի հետ փախել է Հադրումետ<ref>Полибий, XV, 14</ref>։
 
Երբ Հաննիբալին շտապ կանչել են Կարթագեն<ref>Тит Ливий, XXX, 35</ref>, նա արդեն կորցրել էր պատերազմը հաջողությամբ շարունակելու հույսը և գնում էր հաշտություն կնքելու նպատակով{{sfn|Кораблев|1976|с=300}}։ Նրան սատարող Բարկիդների խմբավորման անդամները դեռևս պատերազմը տանուլ տված չէին համարում{{sfn|Кораблев|1976|с=300}}։ Միևնույն ժամանակ Սկիպիոնն սկսել է նախապատրաստվել Կարթագենի պաշարմանը։ Բայց այդ ընթացքում նրա մոտ են գնացել Կարթագենի դեսպանները՝ առաջարկելով հաշտություն կնքել<ref>Аппиан, Лив., 49</ref>։ [[Թունիս (քաղաք)|Թունետում]] սկսվել են բանակցություններ։ Սկիպիոնն առաջարկել է հաշտության պայմանները. Կարթագենը պետք է հրաժարվի Աֆրիկայից դուրս գտնվող տարածքներից, հանձնի բոլոր ռազմական նավերը, բացի տասից, չպետք է կռվի առանց Հռոմի համաձայնության, պետք է Մասինիսային վերադարձնի նրա ունեցվածքն ու տիրույթները{{sfn|Кораблев|1976|с=302}}։ Հաննիբալը համարել է, որ կարթագենացիները պետք է ընդունեն այդ պայմանները։ Հավանաբար նա ենթադրել է, որ պատերազմի շարունակվելու դեպքում Կարթագենը կոչնչանա, իսկ խաղաղության պայմաններում կարելւ է վերականգնել ուժերը{{sfn|Кораблев|1976|с=302}}։ Կարթագենում սկսվել են բանավեճեր հաշտության կողմնակիցների ու հակառակորդների միջև։ Նույնիսկ գործը հասել է նրան, որ երբ ոմն Գիսկոն Ժողովրդական ժողովի դեսպանների առաջ խոսել է հաշտության անընդունելի լինելու մասին, Հաննիբալն նրան քաշել է ամբիոնից, ինչն այն ժամանակ համարվում էր չլսված անպատկառություն և անհարգալից վերաբերմունք, ինչի համար նա, վախենալով, ներողություն է խնդրել<ref>Полибий, XV, 19</ref><ref>Тит Ливий, XXX, 37</ref>։ Կարթագենացի դեսպանները մեկնել են Հռոմ, իսկ սենատը Սկիպիոնին տվել է հաշտություն կնքելու լիազորություններ<ref>Тит Ливий, XXX, 42—43</ref>։ Սկիպիոնի ճամբարում համաձայնությունն ամրագրվել է ստորագրություններով ու կնիքներով{{sfn|Кораблев|1976|с=304}}։ Պունիկյան երկրորդ պատերազմ ավարտվել է։
 
== Անհատականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հաննիբալ» էջից