«Հաննիբալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 174.
}}
Մ․թ․ա․ 205 թվականի ամառը Հաննիբալն անցկացրել է Լիցինյան Յունոնայի տաճարի մոտ։ Այնտեղ նա կանգնեցրել է զոհասեղան՝ փյունիկերեն ու հունարեն գրությամբ, որում պատմել է իր գործերի մասին<ref>Тит Ливий, XXVIII, 46</ref>։ Նույն թվականին սենատը կոնսուլ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնին հանձնարարել է նախապատրաստել զորքի ափհանումն [[Աֆրիկա|Աֆրիկայում]]։ Լոկրին գրավվել է հռոմեացիների կողմից։ Այնտեղ է գնացել Սկիպիոնը, որն ուղղվում էր Սիցիլիա։ Հաննիբալը չի հարձակվել Լոկրիի վրա ու նահանջել է{{sfn|Кораблев|1976|с=280}}։ [[Մ.թ.ա. 204|Մ․թ․ա․ 204 թվականին]] Սկիպիոնն ափ է իջել Աֆրիկայում և շուտով մի քանի անգամ պարտության է մատնել կարթագենական զորքերին։ Այդ ժամանակ Հաննիբալը պաշտպանական մարտեր էր մղում ընդդեմ հռոմեացիների Բրուտիում{{sfn|Шустов|2006|с=281}}։ Կարթագենը հաշտություն է կնքել Սկիպիոնի հետ՝ պարտավորվելով հետ կանչել Հաննիբալին։
 
== Պատերազմ Աֆրիկայում ==
{{հիմնական|Զամայի ճակատամարտ}}
[[Պատկեր:Slaget_ved_Zama_-_Cornelis_Cort,_1567.jpg|250px|right|thumb|[[Կոռնելիս Կորտ]], «Զամայի ճակատամարտ» (1567)]]
Աֆրիկայի վերադառնալու հրաման ստանալուց հետո Հաննիբալն իր զինվորներին նավ է նստեցրել Կրոտոնում։ Մ․թ․ա․ 203 թվականի աշնանը նա առանց խոչընդոտների հասել է Լեպտիս 24 հազարանոց բանակի հետ{{sfn|Шустов|2006|с=283}} և բնակավորել իր զորքը [[Սուս (քաղաք)|Հադրումետում]]։ Ձմեռն անցկացնելու համար նա իր զորքին տեղավորել է Բազիցիում{{sfn|Лансель|2002|с=269}}։ Ձմռան ընթացքում նա արագորեն նախապատրաստվել է արշավանքի սկսվելուն{{sfn|Лансель|2002|с=271}}։ Նա հավաքել է հացի պաշար, գնել ձիեր, դաշինքներ կնքել նումիդիական ցեղերի հետ{{sfn|Лансель|2002|с=271}}։
 
Մ․թ․ա․ 202 թվականի արշավանքն սկսվել է կարթագենացիների կողմից հաշտության խախտմամբ{{sfn|Лансель|2002|с=270}}։ Սկիպիոնն անմիջապես կանչել է Նումիդիայի թագավոր Մասինիսային, իսկ ինքը կատարել է ավերիչ արշավանք Բագրադ (Մեջերդա) գետի հովտով{{sfn|Лансель|2002|с=271}} ու զբաղեցրել Կարթագենին մոտենալու ցամաքային ուղիները{{sfn|Кораблев|1976|с=298}}։ Կարթագենի խորհուրդը պատգամավորություն է ուղարկել Հադրումետում գտնվող Հաննիբալի մոտ՝ խնդրելով անմիջապես դուրս գալ Սկիպիոնի դեմ։ Թեև անհապաղ հարձակումը չէր մտնում Հաննիբալի ծրագրերի մեջ, նա ստիպված էր գնալ Զամա քաղաքի մոտ, որը գտնվում էր Կարթագենից ոտքով հինգ օրվա հեռավորության վրա<ref>Полибий, XV, 5, 3</ref><ref>Тит Ливий, XXX, 29, 2</ref>։
 
== Անհատականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հաննիբալ» էջից