«Աբրահամ Ա Աղբաթանեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը փոփոխում է․: ka:აბრაჰამ I ალბათანეცი
No edit summary
Տող 1.
'''Աբրահամ Ա Աղբաթանեցի''' (VI դ. կես, գ.Աղբաթանք (Ռշտունիք գավառ) – մոտ 613), Ամենայն հայոց [[կաթողիկոս]] 607-ից: Հաջորդել է [[Մովսես Բ Եղիվարդեցի|Մովսես Բ Եղիվարդեցուն]]: Նախքան [[կաթողիկոս]] ընտրվելը եղել է [[Ռշտունիք]] գավառի եպիսկոպոսը: Նրա օրոք է տեղի ունեցել Վրաց եկեղեցու բաժանումը Հայ եկեղեցուց:
Աբրահամ Ա Աղբաթանեցուն հաջորդել է [[Կոմիտաս Ա Աղցեցի]] (Շ ի ն ո ղ) կաթողիկոսը:
 
==Գործունեությունը==
===Արտաքին հղումներ===
VI–VII դարերում, ինչպես ողջ քրիստոնյա Արևելքում, այնպես էլ Հայ և բյուզանդական եկեղեցիների միջև սրվել էր պայքարը դավանական հարցերի շուրջ։ Այդ պայքարն ընթացել է քաղկեդոնականների և հակաքաղկեդոնականների, նեստորականների և արևելյան եկեղեցիների, այդ թվում՝ Հայ եկեղեցու միջև։ [[Պարսկաստան]]ի և [[Բյուզանդիա]]յի միջև շարունակվող պատերազմում երկու կողմերն էլ ձգտել են իրենց կողմը գրավել քրիստոնյաներին՝ այդ քաղաքականության մեջ մեծ տեղ հատկացնելով դավանության խնդիրներին։ Չնայած արդեն V դարի վերջին նեստորական եկեղեցին Պարսկաստանում պաշտոնապես ճանաչում էր ստացել, սակայն քաղկեդոնականություն ընդունած Բյուզանդիայի ազդեցությունից հայերին հեռացնելու համար Պարսից Խոսրով Բ Փարվեզ թագավորը պաշտպանել է Հայ եկեղեցու հակաքաղկեդոնական դիրքը և խրախուսել հակահունական տրամադրությունները։ Վրկանի մարզպան Սմբատ Բագրատունի Բազմահաղթի (VI դարի վերջ) միջոցով հեռացնելով Հայաստանի հունաց մասի հակաթոռ Հովհաննես կաթողիկոսին, որին հաստատել էր բյուզանական [[Մավրիկիոս]] կայսրը (591-ից), թույլատրել է Հայաստանի մայրաքաղաք և կաթողիկոսանիստ [[Դվին]]ում կառուցել նոր եկեղեցի, իսկ ավելի ուշ՝ Պարսից ժողովում Հայ եկեղեցու դավանանքը ճանաչել է միակ ուղղափառ դավանությունը Պարսից տերության սահմաններում։ Աբրահամ Ա Աղբաթանեցու օրոք պայքարը բյուզանդական և պարսկական կողմնորոշում ունեցող քրիստոնյաների (հայեր, վրացիներ, ասորիներ) միջև շարունակվել է քաղկեդոնական և հակաքաղկեդոնական դավանանքի քողի տակ։ Չնայած Աղբաթանեցու ջանքերին՝ հետ պահել Վրաց Կյուրիոն կաթողիկոսին քաղկեդոնականություն ընդունելուց և հույների հետ դավանական միություն հաստատելուց, այնուամենայնիվ 608-ին Վրաց եկեղեցին ընդունել է քաղկեդոնականությունը։
* [http://araratian-tem.am/media/Qrist.%20Hayast..pdf Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002]
 
==Հոգևոր ժառանգությունը==
Այդ շրջանի իրադարձությունների, դավանական թեժ պայքարի կարևոր վավերաթղթեր են «[[Գիրք թղթոց]]ում» (էջ 146–211) պահպանված՝ Աղբաթանեցու եպիսկոպոսական և կաթողիկոսական գործունեությանը վերաբերող թղթերը, շրջաբերական գրությունները՝ ուղղված Վրաց Կյուրիոն կաթողիկոսին, Ցուրտավի Մովսես եպիսկոպոսին, Վրթանես Քերթողին, Վրկանաց մարզպան Սմբատ Բագրատունուն։ Հատկապես Վրաց Կյուրիոն կաթողիկոսին գրած թղթերում Աղբաթանեցին շեշտել է Հայոց, Վրաց և Աղվանից եկեղեցիների միությունը VI դարի սկզբին, երբ նրանք միասնաբար պայքարել են Հույն եկեղեցու նկրտումների և քաղկեդոնականության դեմ («Գիրք թղթոց», Գ թուղթ, էջ 182–183)։ Հայոց կաթողիկոսն իր թղթերում կարևոր տեղեկություններ է հաղորդել Դվինի 506-ի Ա ժողովի ընդունած որոշումների, Հայ եկեղեցու հակաքաղկեդոնական դիրքորոշման վերաբերյալ։ Ըստ Աղբաթանեցու, Դվինի Ա ժողովի գլխավոր նպատակը Քաղկեդոնի և քաղկեդոնական խնդիրների հանդեպ Հայ եկեղեցու և նրա ավագությունն ու գահերեցությունն ընդունող Վրաց և Աղվանից եկեղեցիների դավանական դրության պարզեցումն էր, միասնական պաշտոնական դիրքորոշման արտահայտումը։<br/>
Աղբաթանեցու գրություններն օգտագործել են հետագա դարերի հայ պատմիչներն ու մատենագիրները՝ Հայ և Վրաց եկեղեցիների բաժանման դեպքերը շարադրելիս, իսկ [[Ուխտանես]] եպիսկոպոս պատմիչը Աղբաթանեցու 14 թղթերից 11-ը զետեղել է իր «Պատմություն Հայոց» գրքի «Պատմութիւն բաժանման Վրաց ի Հայոց» հատվածում։<br/>
Աղբաթանեցին գրել է նաև դավանական բնույթի ճառեր։
 
==Գրականություն==
Տեր-Մինասյան Ե․, Հայոց եկեղեցւոյ յարաբերութիւնները ասորւոց եկեղեցիների հետ, Էջմիածին, 1908։ Ակինյան Ն․, Կիւրիոն կաթողիկոս Վրաց, Վնն․, 1910։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ, 1912։ Անասյան Հ․, Հայկական մատենագիտություն, հ․ 1, Ե․, 1959։
 
===Արտաքին հղումներ===
* [http://araratian-tem.am/media/Qrist.%20Hayast..pdf Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002]