«Հաննիբալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 162.
 
Իտալիայում հաջող պատերազմը շարունակելու հույսը Հաննիբալը կապել է իր եղբորը՝ Հասդրուբալին միանալու հետ{{sfn|Лансель|2002|с=228}}, որը գալիս էր Իսպանիայից։ Կոնսուլ Գայոս Կլավդիոս Ներոնը շարժվել է Հաննիբալին ընդառաջ և հաղթանակ տարել [[Գրումենտումի ճակատամարտ|Գրումենտումի ճակատամարտում]]։ Մինչ այդ Հասդրուբալը հասել էր Իտալիա, բայց եղբորն ուղղված նրա նամակն ընկել է հռոմեացիների ձեռքը։ Ներոնը միացել է մյուս կոնսուլի՝ Մարկոս Լիվիոս Սալինատորի հետ ու պարտության մատնել Հասդրուբալի զորքին, իսկ Հասդրուբալն ինքը զոհվել է մարտում։ Կարթագենն այլևս չէր կարող զորք ուղարկել Հաննիբալին օգնության, և նա ստիպված է եղել թողնել Ապուլիան ու Լուկանին և նահանջել Բրուտի{{sfn|Шустов|2006|с=277—278}}։
 
{{Հատված
| Վերնագիր = Հաննիբալի խոսքերը, որ նա ասել է հայրենիք վերադառնալու հրամանն ստանալուց հետո
| Բովանդակություն = «Արդեն առանց խորամանկությունների, արդեն բացահայտորեն ինձ հետ են կանչում նրանք, ովքեր վաղուց արդեն ջանում էին ինձ հեռացնել այստեղից՝ մերժելով փող ու զոինվոր ուղարկել։ Հաննիբալին հաղթեց ոչ թե հռոմեական ժողովուրդը, որ այնքան անգամ ջարդվել է իմ կողմից ու փախուստի դիմել, այլ կարթագենական սենատն իր չար նախանձով։ Սկիպիոնն այնքան չի փառաբանի իրեն և ուրախանա իմ անփառունակ հեռանալով, որքան Հաննոնը, որը չկարողացավ ոչինչ անել ինձ հետ, բացի Կարթագենը կործանելուց, միայն թե նրա ավերակների տակ թաղի իմ տունը»<ref>Тит Ливий, XXX, 20</ref>։
| Հավասարեցում = left
| Լայնություն = 250px
| Բարձրություն =
| Տառատեսակի չափ = 85%
| Ֆոն = #B0E0E6
| Առանց ընդհատումների =
}}
Մ․թ․ա․ 205 թվականի ամառը Հաննիբալն անցկացրել է Լիցինյան Յունոնայի տաճարի մոտ։ Այնտեղ նա կանգնեցրել է զոհասեղան՝ փյունիկերեն ու հունարեն գրությամբ, որում պատմել է իր գործերի մասին<ref>Тит Ливий, XXVIII, 46</ref>։ Նույն թվականին սենատը կոնսուլ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնին հանձնարարել է նախապատրաստել զորքի ափհանումն Աֆրիկայում։ Լոկրին գրավվել է հռոմեացիների կողմից։ Այնտեղ է գնացել Սկիպիոնը, որն ուղղվում էր Սիցիլիա։ Հաննիբալը չի հարձակվել Լոկրիի վրա ու նահանջել է{{sfn|Кораблев|1976|с=280}}։ Մ․թ․ա․ 204 թվականին Սկիպիոնն ափ է իջել Աֆրիկայում և շուտով մի քանի անգամ պարտության է մատնել կարթագենական զորքերին։ Այդ ժամանակ Հաննիբալը պաշտպանական մարտեր էր մղում ընդդեմ հռոմեացիների Բրուտիում{{sfn|Шустов|2006|с=281}}։ Կարթագենը հաշտություն է կնքել Սկիպիոնի հետ՝ պարտավորվելով հետ կանչել Հաննիբալին։
 
=== Անձնական կյանք ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հաննիբալ» էջից