«Իշառվույտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Դեղաբույսեր ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 84.
 
== Նշանակություն ==
Պարունակում է ֆենոլկարբոնային [[թթուներ]], կումարիններ, ֆլավոնոիդներ և այլն։ Այլ խառնուրդների հետ օգտագործվում է փորկապության, շնչառջանում ուղիների հիվանդությունների, անքնության, հոդային [[ռևմատիզմ]]ի, հիպերտոնիկ հիվանդության դեպքերում, նաև որպես ջերմիջեցնող, միզամուղ, վերքերն ապաքինող, խորխաբեր, ցավազրկող միջոց։ Միջատասպան, մեղրատու, կերաբույս է։ Իշառվույի մեղրը սպիտակ գույն ունի, նրա բույրը հիշեցնում է վանիլինի բույրին։<ref>{{ռուսերեն հոդված|автор=Ватолин Д.|заглавие=О мёде и не только о нём|ссылка=|издание=Наука и жизнь|тип=|год=2008|том=|номер=11|страницы=124}}</ref>։
 
== Բուժիչ նշանակություն ==
Որպես [[դեղաբույս]] օգտագործում են այս [[բույս]]ի ծաղկող գագաթները։ Բույսի չորանալուց հետո գոյանում է [[կումարին]]։ Իշառվույտը ունի խորխահան ազդեցություն, որի համար այն ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են [[շնչառական օրգանների հիվանդություններ]]ի բուժման նպատակով։ Ցավազրկող, հանգստացնող, հակաջղակծկումային հատկություն շնորհիվ գործածվում է [[գլխացավ]]երի, դաշտանադադարային նևրոզի, մելամաղձության, նևրասթենիայի, փորացավերի և [[միզապարկ]]ի բորբոքման և ցավերի ժամանակ։
 
Իշառվույտը օգտագործում են [[Անպտղություն|անպտղության]], ցավոտ ամսեկանի դեպքում, նաև որպես ամսեկանը կարգավորող միջոց։ Բույսը ավելացնում է կերակրող մայրերի [[կաթ]]ը, ունի նաև փքահան ազդեցություն։ Իշառվույտի պատրաստուկները լավացնում են սրտի [[մկաններ]]ի և որովայնի օրգանների արյան մատակարարումը, արագացնում [[լյարդ]]ի բջիջների վերականգնումը։
 
Այս բույսը հաճախ մտցնում են դեղաբույսերից կազմված փնջերի մեջ և գործածում [[ռևմատիզմ]]ի բուժման համար։
 
Չոր տերևների փոշին, նաև թարմ մանրացրած խոտը կիրառում են թարախակալած վերքերի, հոդերի, [[ուռուցքներ]]ի բուժման դեպքում։
 
Բուսական յուղով եռացրած իշառվույտի խոտը արագացնում է [[թարախապալար]]ների ձևավորումը<ref>Բնությունը՝ հարուստ դեղատուն, 2007</ref>։
 
== Ծանոթագրություններ ==