«Կանեփ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1284 բայտ ,  2 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
{{հիմնական|Մարիխուանա}}
Կանեփը (այլ կերպ՝ ''մարիխուանա'', ''գանջա'', հայերեն ժարգոնում՝ ''պլան'', ''քոլ'') երբեմն օգտագործվում է որպես թմրամիջոց։ Կանեփի ծաղիկը պարունակում է ՏՀԿ (տետրահիդրականաբիրոլ) կոչվող քիմիական բաղադրիչը։ Այն ծխող կամ նույնիսկ ուտող մարդկանց մտցնում է ընդարմության մեջ։ Կանեփի ռեկրեացիոն օգտագործումը պետականորեն արգելված է բազմաթիվ երկրներում։ Չնայած դրան, բազմաթիվ երկրներում և երկրամասերում տվյալ թմրամիջոցի օգտագործումն օրինականացված է։
 
==Բուժիչ նշանակություն ==
 
Հնդկաստանում և Չինաստանում այն աճեցրել են որպես [[դեղաբույս]]։
 
Բորբոքային բնույթի [[ուռուցքը]] փափկացնելու և այրող ցավը թեթևացնելու համար օգտագործում են կանեփի արմատների եփուկից պատրաստած թրջոցներ։
 
Ժողովրդական բժշկության մեջ գործածում են ոչ միայն սերմերը և տերևները, որոնք ունեն հակաջղաձգային և թմրադեղային ազդեցություն, այլ նաև [[կանեփի յուղ]]ը, որը վերացնում է [[բորբոքային]] գոյացումները։
Ժողովրդական բժշկության մեջ կանեփի կաթն օգտագործում են կերակրող մայրերի մոտ կաթի արտազատության բարձրացման համար։ Այն օգնում է հազի և [[բրոնխիալ]] [[ասթմայի]] ժամանակ։
 
Ծաղկող կանեփի շիվերի [[թուրմ|թուրմն]] ունի հանգստացնող և քնաբեր ազդեցություն<ref>Բնությունը՝ հարուստ դեղատուն, 2007</ref>
 
== Ծանոթագրություններ ==