«Հաննիբալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 151.
|archivedate = 2012-02-05
}}</ref>։ Կապուան հանձնվել է հռոմեացիներին։ Դա եղել է լուրջ անհաջողություն Հաննիբալի համար։ Կապուայի բնակիչների նկատմամբ հռոմեացիների կազմակերպած հաշվեհարդարը սարսափեցրել է Հաննիբալի կողմն անցած մյուս քաղաքների բնակիչներին։ Կապուայի անկումը ցույց է տվել Հաննիբալի անզորությունը, որը չկարողացավ կանխել իտալական ամենաուժեղ ու ազդեցիկ դաշնակցի նվաճումը{{sfn|Кораблев|1976|с=240}}։ Նրա հեղինակությունն իտալական դաշնակիցների շրջանում զգալիորեն ընկել է{{sfn|Шустов|2006|с=270—271}}։ Նրանցից շատերում սկսվել են հռոմեամետ անհանգստություններ{{sfn|Кораблев|1976|с=241}}։
 
=== Հերդոնիայի մոտ տեղի ունեցած երկրորդ ճակատամարտից մինչև Իտալիայից հեռանալը ===
<!-- [[Պատկեր:Great Greece.jpg|thumb|right|300px|Сицилия и Южная Италия]]
-->
[[Մ.թ.ա. 210|Մ․թ․ա․ 210 թվականին]] Հաննիբալը պարտության է մատնել հռոմեացիներին Հերդոնիայի երկրորդ ճակատամարտում, ապա պատերազմը Ապուլիայում շարունակվել է փոփոխական հաջողություններով։ Սալապիան, որ առաջիններից մեկն էր անցել կարթագենացիների կողմը, դավաճանել է նրանց ու կրկին միացել հռոմեացիներին{{sfn|Кораблев|1976|с=251}}։
 
Մ․թ․ա․ 209 թվականի ամռան սկզբին Քվինտոս Ֆաբիոս Մաքսիմոսը պաշարել է Տարենտը։ Հաննիբալը, որ գտնվում էր Բրուտիում, մտադրվել է խանգարել նրանց։ Մարցելոսին հանձնարարվել է շեղել Հաննիբալին։ Նա հետապնդել է Հաննիբալին մինչև Ապուլիա, որտեղ Կանուսիի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ, որում հաղթել են հռոմեացիները։ Երբ Հաննիբալը մոտեցել է Տարենտտին<ref>Плутарх, Фабий, 23</ref>, քաղաքն արդեն գրավվել էր Ֆաբիոսի կողմից դավաճանության շնորհիվ<ref>Плутарх, Фабий, 21—22</ref>։ Այդ ժամանակ նա փորձել է Ֆաբիոսի մարտի մեջ ներքաշել Մետապոնտի մոտ, բայց դա նրան չի հաջողվել։
 
=== Անձնական կյանք ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հաննիբալ» էջից