«Եվրոպայի գենետիկական պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{խմբագրում եմ|[[Մասնակից:Armenmir|Armen]] ([[Մասնակցի քննարկում:Armenmir|քննարկում]])|2018-08-01 21:35:55}}
'''Եվրոպայի գենետիկական պատմությունը''' ուսումնասիրում և վերարտադրում է [[Եվրոպա]]յի պատմությունը՝ պոպուլյացիոն գենետիկայի ուսումնասիրությունների հիման վրա։ Եվրոպայի գենետիկական պատմության առաջին մասնագետներից մեկը եղել է [[Լուիջի Լուկա Կավալի Սֆորցա]]ն: Գենետիկական տվյալների հիման վրա, նրա խումբը հետազոտել է պոպուլյացիաների միջև առկա տարբերությունները: Կավալի Սֆորցան եկել է այն եզրահանգման, որ ոչ աֆրիկացիները միմյանց հետ ունեն ավելի շատ գենետիկական նմանություններ, քան աֆրիկացիների հետ: Համաշխարհային սառցակալումի ավարտից հետո, Եվրոպայի բնակեցումը հիմնականում տեղի է ունեցել Ասիայի, հատկապես Սիբիրի, հաշվին: Եվրոպացիների և չինացիների նախնիները, հավանաբար, մ.թ.ա. 20-10 հազար տարի առաջ ունեցել են ընդհանուր գենոֆոնդ<ref>[http://antropogenez.ru/article/572/ Происхождение и ранняя история вида Homo sapiens: новые биологические данные]</ref>: Բացի այդ, նոր տվյալները վկայում են հնդիկների և եվրոպացիների գենետիկական կապի մասին<ref>[http://antropogenez.ru/article/743/ Геном сибирского кроманьонца указывает на связь индейцев с европейцами]</ref>: Գենետիկները մեզոլիթի դարաշրջանի Եվրոպայի բնակչության շրջանում հայտնաբերել են մարդկանց մնացորդներ, որոնք ունեցել են մաշկի մուգ պիգմենտացիա<ref>[http://antropogenez.ru/single-news/article/377/ Исследованы полные геномы мезолитических и неолитических европейцев]</ref>: