«Հաննիբալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 132.
 
Ճակատամարտից հետո կարթագենական հեծելազորի ղեկավար Մագարբալն ասել է, թե երազում է չորս օր անց խնջույք անել հռոմեական [[Կապիտոլիում (բլուր)|Կապիտոլիումում]]։ Հաննիբալը պատասխանել է, թե իրեն պետք է մտածել։ Այդ ժամանակ Մագարբալն ասել է. «Դու կարողանում ես հաղթել, Հաննիբա՛լ, բայց չես կարողանում օգտվել հաղթանակից»<ref>Тит Ливий, XXII, 51, 2</ref>։ Հաննիբալը պատերազմի նպատակ համարել է ոչ թե հակառակորդի ոչնչացումը, այլ Արևմտյան Միջերկրածովում Կարթագենի [[հեգեմոնիա]]ն հաստատելը և Սիցիլիան, Կորսիկան ու Սարդինիան վերադարձնելը{{sfn|Лансель|2002|с=178}}։ Դրանից բացի, Հռոմը չափազանց ամուր պաշտպանված քաղաք էր, և այն պաշարելու համար պետք կլիներ տեխնիկա, որը Հաննիբալը չուներ{{sfn|Лансель|2002|с=160}}։ Բայց կարթագենացի ինժեներները հավանաբար կարող էին պատրաստել պաշարողական մեքենաներ, մանավանդ որ այլ վայրերում նա դրանք օգտագործել է{{sfn|Габриэль|2012|с=122}}։ Նա սպասում էր, որ հռոմեացիները կառաջարկեն հաշտություն կնքել, բայց դա չի եղել։ Հաննիբալը հռոմեական սենատին առաջարկել է գնել գերիներին և դրանով սկսել հաշտության բանակցությունների նախապատրաստումը, բայց սենատը մերժել է{{sfn|Кораблев|1976|с=162}}։ Այդ ժամանակ նա սկսել է դիվանագիտական ակտիվ գործունեություն, որի արդյունքում նրա կողմն են անցել ապուլիացիները, սամնիտներն, լուկանիացիներն ու բրուտիները{{sfn|Лансель|2002|с=178}}։
 
=== Նոլայի մոտ տեղի ունեցած առաջին ճակատամարտից մինչև Կապուայի անկումը ===
Կաննեի ճակատամարտից հետո Հաննիբալը շարժվել է դեպի [[Նեապոլ]], բայց չի համարձակվել գրոհել այն և ուղղվել է դեպի Կապուա{{sfn|Лансель|2002|с=183}}։ Կապուան, որտեղ գերիշխում էին հակահռոմեական տրամադրությունները, անցել է Հաննիբալի կողմը։ Կապուայում թողնելով կայազոր՝ կարթագենացի զորավարը գրավել է [[Նոչերա Ինֆերիորե|Նուցերիա]]ն<ref>Тит Ливий, XXIII, 15</ref> և փորձել գրավել [[Նոլա]]ն, բայց Մարցելոսը պաշտպանել է քաղաքն ու պարտության մատնել Հաննիբալին<ref>Плутарх, Марцелл, 11</ref>։ Դրանից հետո կարթագենացիները առանց հաջողության փորձել են Ացերրի քաղաքին ստիպել հանձնվել, բայց նրա բնակիչները մերժել են, և կարթագենացիներն ավերել ու հրդեհել են քաղաքը<ref>Тит Ливий, XXIII, 17, 4—7</ref>։ [[Կազիլին|Կազիլինը]] գրավելու անհաջող փորձից հետո Հաննիբալը գնացել է ձմեռելու Կապուայում{{sfn|Лансель|2002|с=187}}։
 
[[Մ.թ.ա. 215|Մ․թ․ա․ 215 թվականին]] Մարցելլոսը, Տիբերիոս Սեմպրոնիոն Գրակխոսն ու Ֆաբիոսը, գլխավորելով երեք բանակները, պետք է պաշարեին Կապուան, որտեղ գտնվում էր Հաննիբալը։ Կարթագենացիները գրավել են ազիլինը, Պետելիան ու Կոզենցան{{sfn|Габриэль|2012|с=221}}։ Բրուտիները գրավել են հունական Կրոտոն քաղաքը, ապա Լոկրին, ուր շուտով հասել է օգնություն Կաթագենից{{sfn|Габриэль|2012|с=222}}։ Գարնանը կամ ամռանը Բրուտիումում ափ է իջել մակեդոնական դեսպանությունը, որը նպատակ ուներ դաշինք կնքել Կարթագենի հետ{{sfn|Лансель|2002|с=190}}։ Արդյունքում դաշինքը կնքվել է<ref>Полибий, VII, 9</ref>։ Այն նախատեսել է փոխադարձ օգնություն. [[Ֆիլիպ V Մակեդոնացի|Ֆիլիպին]]՝ Հանիբալից [[Հունաստան|Հունաստանում]], Հաննիբալին Ֆիլիպից՝ Իտալիայում։ Սիրակուզիի թագավոր Հիերոնիմոսն իր շրջապատի ճնշմամբ դեսպաններ է ուղարկել Հաննիբալի մոտ ու Կարթագեն և նրանց հետ դաշինք կնքել{{sfn|Лансель|2002|с=192}}։ Մինչ ամռան ավարտը Հաննիբալը կրկին փորձել է գրավել Նոլան, բայց պարտություն է կրել<ref>Тит Ливий, XXIII, 43—46</ref>։ Այդ ժամանակ նա գնացել է Ապուլիա՝ Գարգանո թերակղզու ձմեռային բնակարաններ{{sfn|Лансель|2002|с=193}}՝ թողնելով զորքի մի մասը, որ շարունակի պաշարել քաղաքը։ Կարթագենական զորքի՝ Կապուայի ձմեռանոցներում մնալը հռոմեական տարեգրության մեջ համարվել է Հաննիբալի ռազմավարական ամենալուրջ սխալներից մեկը, որը նպաստել է նրա բանակի բաժանմանը{{sfn|Кораблев|1976|с=166}}։ Ժամանակակից որոշ պատմաբաններ ժխտում են դա՝ փաստարկելով, թե Կապուայում ձմեռելուց հետո Հաննիբալը երկար տարիներ կռվել է Իտալիայի հարավում ու հաղթանակներ տարել{{sfn|Кораблев|1976|с=167}}։
 
=== Անձնական կյանք ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հաննիբալ» էջից