«Հաննիբալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 131.
Ֆաբիոսի դիկտատուրայի ժամկետի ավարտվելուց հետո բանակի հրամանատարությունը կրկին ընդունել են կոնսուլները՝ Գնեոս Սերվիլիոս Գեմինոսն ու Մարկոս Աթիլիոս Ռեգուլոսը։ Գերոնիումի մոտ տեղի ունեցած ռազմական գործողություններում նրանք հետևել են Ֆաբիոսի մարտավարությանը{{sfn|Кораблев|1976|с=128}}։ Կարթագենացիներն սկսել են զգալ պարենամթերքի խիստ պակասություն։ [[Մ.թ.ա. 216|Մ․թ․ա․ 216 թվականին]] ընտրվել են նոր կոնսուլներ՝ Գայոս Տերենցիոս Վարոնն ու Լուցիոս Էմիլիոս Պավլոսը։ Հռոմեական հանրապետության բանակը կազմել է 87<ref>Тит Ливий, XXII, 36, 1—5</ref>-92 հազար մարդ<ref>Плутарх, Фабий, 14</ref>։ Հաննիբալի զորքերը ուժասպառ էին եղել արշավանքներից, իսկ Կարթագենից օգնություն չի ուղարկվել։ Ամռան ավարտին Գենիումում պարենամթերքը վերջացել է, և Հաննիբալը շարժվել է դեպի Կաննե։ [[Կաննեի ճակատամարտ|Կաննեի ճակատամարտն]] արմատապես փոխել է կողմերի հարաբերակցությունը։ Կարթագենացիները շարվել էին մանգաղի ձևով, որի կենտրոնում հետևակն էր, ծայրերին՝ աֆրիկյան հեծելազորը։ Հռոմեական հետևակն սկսել է դանդաղ ճեղքել պաշտպանությունը կենտրոնում, երբ Հաննիբալի հեծելազորն ամբողջովին ոչնչացրել է հակառակորդի հեծելազորը։ Հավասարվելով հռոմեացիների վերջին շարքերին՝ աֆրիկացիները հարվածել են նրան թիկունքից։ Շրջապատված հռոմեացիների խիտ շարքերը գրեթե ամբողջովին ոչնչացվել են։ Մարտի ընթացքում հռոմեացիները կորցրել են շուրջ 50 հազար մարդ<ref>Тит Ливий, XXII, 51</ref>, իսկ կարթագենացիները՝ 6 հազար<ref>Полибий, III, 117, 6</ref>։
 
Ճակատամարտից հետո կարթագենական հեծելազորի ղեկավար Մագարբալն ասել է, թե երազում է չորս օր անց խնջույք անել հռոմեական [[Կապիտոլիում (բլուր)|Կապիտոլիումում]]։ Հաննիբալը պատասխանել է, թե իրեն պետք է մտածել։ Այդ ժամանակ Մագարբալն ասել է. «Դու կարողանում ես հաղթել, Հաննիբա՛լ, բայց չես կարողանում օգտվել հաղթանակից»<ref>Тит Ливий, XXII, 51, 2</ref>։ Հաննիբալը պատերազմի նպատակ համարել է ոչ թե հակառակորդի ոչնչացումը, այլ Արևմտյան Միջերկրածովում Կարթագենի [[հեգեմոնիա]]ն հաստատելը և Սիցիլիան, Կորսիկան ու Սարդինիան վերադարձնելը{{sfn|Лансель|2002|с=178}}։ Դրանից բացի, Հռոմը չափազանց ամուր պաշտպանված քաղաք էր, և այն պաշարելու համար պետք կլիներ տեխնիկա, որը Հաննիբալը չուներ{{sfn|Лансель|2002|с=160}}։ Բայց կարթագենացի ինժեներները հավանաբար կարող էին պատրաստել պաշարողական մեքենաներ, մանավանդ որ այլ վայրերում նա դրանք օգտագործել է{{sfn|Габриэль|2012|с=122}}։ Նա սպասում էր, որ հռոմեացիները կառաջարկեն հաշտություն կնքել, բայց դա չի եղել։ Հաննիբալը հռոմեական սենատին առաջարկել է գնել գերիներին և դրանով սկսել հաշտության բանակցությունների նախապատրաստումը, բայց սենատը մերժել է{{sfn|Кораблев|1976|с=162}}։ Այդ ժամանակ նա սկսել է դիվանագիտական ակտիվ գործունեություն, որի արդյունքում նրա կողմն են անցել ապուլիացիները, սամնիտներն, լուկանիացիներն ու բրուտիիներըբրուտիները{{sfn|Лансель|2002|с=178}}։
 
=== Անձնական կյանք ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հաննիբալ» էջից