«Մուշեղ Գալշոյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 43.
Մուշեղ Գալշոյանը ծնվել է ու մեծացել [[Հայաստան]]ի [[Թալին]]ի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց [[սասունցի]] լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք [[Արևելյան Հայաստան]] հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։
 
Գալշոյանը կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում, երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։
 
1957 թվականին  ավարտելով Երևանի գյուղատնտեսական  ինսիտուտի այգեգործական  բաժինը, մասնագիտությամբ   աշխատանքի է անցնում Մեղրիի  շրջանում(կարճ ժամանակով),  այնուհետև Աշտարակի շրջանի  Կոշ  գյուղում, հետո տեղափոխվում է հայրենի՝ Թալինի շրջանի  Արագած  նորաստեղծ  սովխոզ:
Սովորել է [[Հայաստանի ազգային ագրարային համալսարան|Երևանի գյուղատնտեսական ինստիտուտ]]ում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ «[[Ավանգարդ (թերթ)|Ավանգարդ]]» թերթում և «[[Գարուն (ամսագիր)|Գարուն]]» ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ «[[Ձորի Միրոն]]», որը նրան բերեց հասուն գրողի համարում։ Ձորի Միրոն սասունցի փախստական է, ով կորցրել է ընտանիքը, բոլորի հետ հասել Թալին և տուն կառուցել։ Բայց նրա կառուցած տունը նայում է գյուղի հակառակ կողմը։ Միրոն խռոված է աշխարհից այն ամենի համար, որ կատարվեց իրենց հետ։ Աշխարհը չուզեց նրանց պաշտպանել, իսկ իրենք չկարողացան պաշտպանվել։ Եվ արժանապատվություն ունեցող, նահապետական բարձր ավանդույթներով դաստիարակված մարդն այլևս չի ներում իրեն և ուրիշներին իրենց հետ պատահածի համար։ Փախստականի կերպարի այսպիսի մեկնաբանությունը նորություն էր մեր արձակում։ Դրանից առաջ [[Հրաչյա Քոչար]]ը գրել էր իր «[[Նահապետը]]» հայտնի վիպակը. նրա գլխավոր հերոսի ճակատագիրը շատ բանով է նման Միրոյի ճակատագրին, բայց նրա կերպարի մեջ ուրիշ բան է ընդգծում՝ կյանքը շարունակելու կարողությունը նույնիսկ եղեռնից հետո։ Իսկ Գալշոյանի հերոսի մեջ անցյալը շարունակում էր մնալ և ծնել դառնագույն հարցեր։ Միրոյի խռովելը նշանակում էր չհաշտվել իր ճակատագրի հետ։
 
Առհասարակ, այս անհաշտությունը դարձավ Գալշոյանի հերոսների ամենաբնորոշ գիծը։ Նրա ստեղծած կերպարները իսկական «[[Սասնա ծռեր]]» են, որոնք չեն համակերպվում մարդկային պայմանականությունների հետ, միշտ ձգտում են դեպի ակունքները, դեպի բնականը, մարդկային անխաթար, բնական հարաբերությունները և միշտ մտածում են այն մասին, թե ինչու չկարողացան պահել իրենց հայրենիքը, իրենց դրախտային [[Սասուն]]ը։