«Լուցիուս Աննեուս Սենեկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: oc:Senèca lo Jove
Տող 6.
 
== Կենսագրությունը ==
Ծնվել է Իսպանիայի[[Իսպանիա]]յի [[Կորդուբա]] քաղաքում, վաղ հասակում հոր կողմից տարվել է Հռոմ, ուսանել պյութագորյան դպրոցի փիլիսոփա Սոտիոնի, այնուհետև` ստոիկյաններ Ատտալոսի, Սեկքստիոսի և Պապինիոսի մոտ: 33 թ. դառնում է [[քվեստոր]], 41 թ. Կլավդիոս կայսեր գահակալության առաջին տարում պալատական խարդավանքին մասնակցելու պատճառով աքսորվում է [[Կորսիկա]] կղզի, որտեղ անցկացնում է 8 տարի: 49թ. Կլավդիուսի նոր կինը` Ագրիպինա Կրտսերը, կարողանում է հասնել Սենեկայի ներմանը: Վերադառնալով աքսորից` Սենեկան նշանակվում է Ագրիպինայի որդի` ապագա Ներոն կայսեր դաստիարակը: 54թ. Կլավդիուսի թունավորումից հետո իշխանության է գալիս Ներոնը, իսկ նրա դաստիարակներ` Սենեկան ու Ափրանիոս Բուռոսը դառնում են նոր կայսրի խորհրդականները: Սենեկան մեծ աղդեցություն է ստանում պետական կառավարման գործերում: 57թ. դառնում է [[կոնսուլ]]. այդ ժամանակ նրա կարողությունը հասնում է 300 միլիոն [[սեստերցիում]]ի:
59 թ. Ներոնը պարտադրում է Սենեկային և Բուռոսին անուղղակի կերպով մասնակցել իր մոր` Ագրիպինայի սպանությանը: Սենեկան գրում է Ներոնի համար սենատի առջև այդ հանցագործության արդարացման ճառի տեքստը: Դրանից հետո նրա հարաբերությունները կայսրի հետ լարվում են: 62թ. Բուռոսի մահից հետո Սենեկան պաշտոնից հեռանալու խնդրագիր է ներկայացնում` թողնելով իր կարողության մեծ մասը Ներոնին: 65 թ. բացահայտվում է Ներոնի դեմ Պիզոնի դավադրությունը: Թեև Սենեկան ուղղակիոորեն չէր մասնակցում դրան, Ներոնն օգտագործում է առիթը փիլիսոփայի հետ հաշվեարդար տեսնելու համար: Նա դատապարտվում է մահվան` ինքնասպանություն գործելու ձևի ընտրության իրավունքով: Կյանքին վերջ է տալիս լոգարանում երակները կտրելու միջոցով: