«Համաճարակաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ru:Эпидемиология
չNo edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
==Համաճարակաբանություն==
 
'''Համաճարակաբանությունը''' գիտություն է մարդկանց մեջ [[վարակիչ հիվանդություններ]]ի առաջացման պատճառների և տարածման օբյեկտիվ օրինաչափությունների մասին․ մշակում է նաև համաճարակների դեմ պայքարի միջոցառումն։

Համաճարակաբանության զարգացումը [[Հայաստան]]ում պայմանավորված է 1923-ին տրոպիկական ինստիտուտի (1971-ից՝ համաճարակաբանության, [[վիրուսաբանություն|վիրուսաբանության]] և բժշկական [[մանկաբարցություն|մակաբուծաբանության]] ինստիտուտի), 1927-ին՝ [[Երևան]]ի [[սանիտարահիգիենային լաբորատորիա]]յի և 1935-ին՝ [[ԵԲԻ]]-ում, Ա․ Ալեքսանյանի նախաձեռնությամբ, համաճարակաբանության և բժշկական մակաբուծաբանության ամբիոնի կազմակերպմամբ։

Սկզբնական շրջանում ինստիտուտում մշակվել են (Ք․Փիրումով, Հ․Ազատյան, Մ․Սալինյան, Ս․Չուբկովա, Կ․ Դեղձունյան և ուր․) [[մալարիա]]յի և մակաբուծ․ այլ հիվանդությունների դեմ պայքարի միջոցներ։ 1953-ին [[ՀՀ]]-ում վերացել է [[տրոպիկականարևադարձային մալարիա]]ն, իսկ 1963-ին՝ մալարիան[[մալարիա]]ն ընդհանրապես։ Ուսումնասիրություններ են կատարվել [[լեյշմանիոզներ]]ի, [[մլակային տենդ]]ի համաճարակաբանության, կլինիկայի, էկոլոգիայի բնագավառում, մշակվել դրանց դեմ պայքարի և կանխարգելման միջոցներ (Ա․Չուբկովա, Կ․Դեղձունյան, Ռ․ Կարապետյան, Շ․ Մնացականյան և ուրիշներ)։ Հայտնաբերվել են միաբջիջ մակաբույծների շատ տեսակներ ([[մտրակավորներ]], [[սպորավորներ]] և [[ինֆուզորիաներ]]), որոշվել է դրանց դերը տեղական ախտաբանության մեջ, ազգաբնակչության վարակվածության աստիճանը, վարակակրության հարցերը։ Ուսումնասիրվել են (Շ․Մաթևոսյան, Հ․Կարապետյան, Ս․Ծատուրյան, Մ․Սարգսյան, Կ․ Հովնանյան և ուր․) [[Entameoba histolytica]]-ի ուլտրակառուցվածքային յուրահատկությունները։

1959-ին Հ․ Կարապետյանն ստացել է [[լամբլիաներ]]ի աճեցման արհեստական միջավայր, որը համաշխակի ճանաչում է գտել։ Ճանաչում են ստացել [[ճիճվային հիվանդություններ]]ի լաբորատոր ախտորոշման բնագավառում Ե․ Քալանթարյանի աշխատանքները․ նա հայտնաբերել է [[Trichostrongylus axei]] (1924) և [[Trichostrongylus Skrjabini Kalantarian]] (1932) մակաբույծները։ Աշխատանքներ են տարվում (Ա․Քեշիշյան, Վ․Դավիդյանց) ճիճվային հիվանդությունների (էխինոկոկոզ, տոքսոկարոզ) իմունաախտորոշման բնագավառում։ Ուսումնասիրվել են (Ա․Ալեքսանյան և աշխատակիցներ) [[դիֆթերիա]]յի, [[որովայնային տիֆ]]ի, [[դիզենտերիա]]յի, [[բծավոր տիֆ]]ի, [[բրուցելոզ]]ի, բնական օջախայնություն ունեցող մի շարք հիվանդությունների համաճարակաբանության, պատճառագիտության և կանխարգելման բազմաթիվ հարցեր։ Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների ([[բնական ծաղիկ]], [[ժանտախտ]], [[խոլերա]]) դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ տարածված աշխատանքների շնորհիվ ՀՀ-ում նշված հիվանդությունները չեն արձանագրվել ավելի քան 60 տարի։
 
Ուսումնասիրվել են [[տուլարեմիա]]յի էպիզոտահամաճարակաբանության յուրահատկությունները, տիպավորվել են ՀՀ-ում նրա բնական օջախները, մշակվել կանխարգելման առավել արդյունավետ միջոցներ (Վ․Զիլֆյան)։ Աշխատանքներ են կատարվել (Վ․Միքայելյան, Վ․Ալեքսանյան, Գ․Ղուկասյան) [[աղիքային վարակիչ հիվանդություններ]]ի կանխարգելման ուղղությամբ։ Ուսումնասիրվել են դիզենտերիայի պատճառագիտության (Ա․ Միրզաբեկյան), դիզենտերիայի և դիզենտերիանման հիվանդությունների տարբերակման (Ռ․ Մանվելյան), [[ֆագ]]ի օգնությամբ դիզենտերիայի կանխարգելման (Ա․ Գալստյան), [[էշերիխիաներ]]ի և [[սալմոնելոզներ]]ի [[կոլիցենոգենություն|կոլիցենոգենության]] (Ս․ Մնացականով) հարցերը։ Հետազոտվել են բրուցելոզի աշխարհագրական տարածվածության, հիվանդության նվազման գործում անասնաբուժության և անասնապահության համալիր միջոցառումների համատեղ կիրառման (Ա․Մայրապետյան, Ա․Մնացականյան, Ֆ․Ծատուրյան) հարցերը։ Աշխատանքներ են տարվել [[լեպտոսպիրոզներ]]ի, «Քյու» տենդի (Ս․ Ռոստոմյան, Մ․ Կոծինյան), [[արբովիրուսային հիվանդություններ]]ի (Վ․ Ավետիսյան) համաճարակաբանության բնագավառում։ Կարևոր են մանկական վարակիչ հիվանդությունների՝ հատկապես [[կարմրուկ]]ի (Ա․ Զաքարյան, Ա․ Դանիլով), քութեշի (Ա․ Աստաբացյան), [[կապույտ հազ]]ի (Ա․ Հարությունյան) բնագավառում ձեռք բերված հաջողությունները։ Պարբերաբար ուսումնասիրվում են [[գրիպ]]ի համաճարակաբան․ առանձնահատկությունները, մշակվում պայքարի միջոցներ։ [[ԵԲՀ]] համաճարակաբանության ամբիոնում 1976-ին կազմակերպված [[ԳՀ]] լաբորատորիայում ուսումնասիրվում են ներհիվանդանոցային [[թարախաբորբոքային հիվանդություններ]]ը, մշակվում պայքարի և կանխարգելման միջոցառումներ։
 
Աշխատանքներ են տարվել [[լեպտոսպիրոզներ]]ի, «Քյու» տենդի (Ս․ Ռոստոմյան, Մ․ Կոծինյան), [[արբովիրուսային հիվանդություններ]]ի (Վ․ Ավետիսյան) համաճարակաբանության բնագավառում։ Կարևոր են մանկական վարակիչ հիվանդությունների՝ հատկապես [[կարմրուկ]]ի (Ա․ Զաքարյան, Ա․ Դանիլով), քութեշի (Ա․ Աստաբացյան), [[կապույտ հազ]]ի (Ա․ Հարությունյան) բնագավառում ձեռք բերված հաջողությունները։ Պարբերաբար ուսումնասիրվում են [[գրիպ]]ի համաճարակաբան․ առանձնահատկությունները, մշակվում պայքարի միջոցներ։ [[ԵԲՀ]] համաճարակաբանության ամբիոնում 1976-ին կազմակերպված [[ԳՀ]] լաբորատորիայում ուսումնասիրվում են ներհիվանդանոցային [[թարախաբորբոքային հիվանդություններ]]ը, մշակվում պայքարի և կանխարգելման միջոցառումներ։
 
== Աղբյուր ==