«Կլավդիոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ms:Claudius
չ բացատներ կետադրությունից հետո (ուղղումներ ԱՎԶ ծրագրով)
Տող 1.
[[Պատկեր:Château de Versailles, salon de la paix, buste d'empereur romain (Claude).jpg|thumb]]
'''Տիբերիոս Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկուս''' (լատիներեն՝ Tiberius Claudius Caesar Augustus Germanicus, մ.թ.ա 10թ. օգոստոսի 1 - 54թ. հոկտեմբերի 13), ծնունդով՝ Տիբերիոս Կլավդիոս Դրուզոս (Tiberius Claudius Drusus), հռոմեական կայսր Հուլիոսների-Կլավդիոսների հարստությունից (41-54թթ), [[Տիբերիոս]] կայսեր զարմիկը և Կալիգուլայի հորեղբայրը: 41թ. կայսր է հռչակվել զորքի կողմից այն հանգամանքի բերումով, որ Կալիգուլայի սպանությունից հետո նա Հուլիոսների-Կլավդիոսների տոհմի միակ չափահաս շառավիղն էր: Երիտասարդ տարիքից Կլավդիոսը քիչ էր ներգրավված հասարակական-քաղաքական գործունեության մեջ, քանի որ ընտանիքում կասկածում էին նրա մտավոր ընդունակությունների վրա: Բացի դրանից նա կաղում և կակազում էր: Այդ պատճառով նրան հանգիստ թողեցին՝ թույլ տալով զբաղվել այն բանով, ինչը նրա սրտով էր: Դրա շնորհիվ Կլավդիոս մասնագիտցավ պատմագիտության բնագավառում՝ գրելով մի շարք աշխատություններ, այդ թվում Կարթագենի և էտրուսկների պատմության վերաբերյալ, որոնք ցավոք մեզ չեն հասել:
 
Հիսուն տարեկանում դառնալով կայսր՝ Կլավվդիոսը լուրջ մոտեցավ իր պարտականություններին՝ ձգտելով դրանք կատարել ամենայն բարեխղճությամբ: Նրա գլխավոր ձեռքբերումը կարելի է համարել Բրիտանիայի նվաճումը (մ.թ. 43թ.), գործողություն, որը չէր հաջողվել անգամ [[Հուլիոս Կեսար]]ին: Բացի դրանից, Կլավդիոսի օրոք հռոմեական նահանգներ դարձան [[Մավրիտանիա]]ն (41–42 թթ), [[Լիկիա]]ն (43թ) և [[Թրակիա]]ն (46թ.): Կլավդիոսի իշխանության օրոք սկսվեց ձևավորվել կայսերական վարչական ապարատը, կայսրին կից ստեղծվեց խորհուրդ, որում պաշտոնները նա վստահեց իր ազատարձակներին: Կլավդիոսն իրականացնում էր հռոմեական քաղաքացիության իրավունքի աստիճանական ընդլայնման քաղաքականություն, նրա օրոք հռոմեական սենատի կազմում ընդգրկվեցին գաղիացիները: Միևնույն ժամանակ նա ուժեղացրեց վերահսկողությունը հռոմեական պրովինցիաների ֆինանսների և կուսակալների առօրյա գործունեության վրա:
 
Կլավդիոսը ամուսնացած էր չորս անգամ: Երրորդ կինը՝ Մեսալինան աչքի էր ընկնում էր իր անառակ բարքով: Այն բանից հետո, երբ Մեսսալինան բացեիբաց ամուսնական արարողություն կատարեց հռոմեացի ազնվական ոմն Գայոս Սիլիոսի հետ, Կլավդիոսը մահապատճի ենթարկեց նրան (48թ.): Արդեն մյուս տարի Կլավդիոսը ամուսնանում է իր զարմուհու՝ Ագրիպինա Կրտսեր հետ, որը կայսերական ընտանիք բերեց իր որդուն՝ Ներոնին՝ համոզելով կայսրին որդեգրել նրան ի վնաս սեփական որդու՝ Բրիտանիկոսի: Ընտրելով հարմար պահը, երբ Ներոնի գահակալական իրավունքներն ապահովված էին, Ագրիպինան 54թ. հոկտեմբերի 13-ին թունավորում է Կլավդիոսին խնջույքի ժամանակ:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կլավդիոս» էջից