«Անաքսագորաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.5.2) (Ռոբոտը ավելացնում է․: pms:Anassàgora
չ →‎Ուսմունքը: բացատներ կետադրությունից հետո (ուղղումներ ԱՎԶ ծրագրով)
Տող 6.
 
== Ուսմունքը ==
Անաքսագորասը բնության երևույթները բացատրում է պատճահետևանքային կապի բացահայտման միջոցով կամ, ինչպես ինքն է ասում, անհրաժեշտության միջոցով: Չի հավատացել ճակատագրին, որը նրա համար դատարկ անվանում էր: Նրան հետաքրքրել է իրերի փոխակերպման խնդիրը: Գտնում էր, որ եթե մարդու մարմինը մեծանում է սնունդ ու ջուր ստանալուց, ուրեմն նրանց մեջ կա ամեն ինչ, ինչից կազմված է մարմինը: Եթե հացը առաջանում է ցորենից, իսկ վերջինս` հողից, ուրեմն հողի մեջ կա այն ամենը, ինչ կա հացի մեջ: Դրանից եզրակացրել է , որ ամեն ինչի մեջ կա ամեն ինչի որևէ մաս: Ուրեմն, սկզբունքորեն, ամեն ինչի մեջ կա ամեն ինչ: Բացատրել է զգայական աշխարհի բազմազանությունը` ելնելով սկզբնական նյութերից, որոնք նա անվանել է «սերմեր»: Սերմերը շատ են իրենց որակի տեսակետից, բայց անսահման չեն, տարբեր են իրենց մեծությամբ, սակայն ամենամեծերն էլ այնքան փոքր են, որ մեր աչքի համար նշմարելի չեն: Ըստ նրա` սերմերի մեջ չկա ամենափոքրը, այլ կա միշտ ավելի փոքրը: Սերմերը բաժանվում են ու միանում, բայց դրանք չեն վերափոխվում մեկը մյուսի: Զգայական աշխահի բազմազանությունը բացատրվում է տարբեր որակի սերմերի միացումով, տարբեր խառնուրդների առաջացմամբ: Սերմերը հավերժ են, զգայական աշխարհը` փոփոխվող: Ամեն իրի որակ պայմանավորված է այս կամ այն տեսակի սերմերի քանակի առկայությամբ: Անաքսագորասի պատկերացումները սերմերի մասին այսօր էլ չեն հնացել, քանի որ սերմերը կարելի է նույնացնել տարրական մասնիկների, ատոմների կամ մոլեկուլների հետ:
 
Ըստ Անաքսագորասի` սկզբում եղել է Քաոսը՝ խառը վիճակ, կարգ ու կանոնի բացակայություն, մութ անդունդ: Քաոսի մեջ «բոլոր իրերը միասին են եղել», այսինքն սերմերը գտնվել են խառնված վիճակում, եկել է Նուսը (խելքը) և կարգ ու կանոն հաստատել աշխարհում՝ իր արարիչ գործունեությամբ Քաոսից ստեղծելով Կոսմոսը: