«Անանիա Ա Մոկացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ բացատներ ստորակետից հետո (ուղղումներ ԱՎԶ ծրագրով)
Տող 1.
'''Անանիա Ա Մոկացի''' (ծ. թ. անհայտ, գ. Փաս , Մոկք – մոտ 968), Ամենայն հայոց կաթողիկոս 946 թվականից առ 968թ, Հայ եկեղեցու նշանավոր գործիչ: Կրթությունը ստացել է Աղթամարում, այնուհետև` Վարագա վանքում, ապա եղել Վարագավանքի առաջնորդ: Կաթողիկոսը աչքի է ընկել իր եկեղեցանպաստ, ազգաշահ գործունեությամբ, որը նպաստել է Հայ եկեղեցու հինավուրց ավանդների հարատևմանը, նրա դիրքերի ամրապնդմանը, երկրի ներքաղաքական կացության կայունացմանը: Կարողացել է զսպել Սյունյաց եպիսկոպոսների և Աղվանից կաթողիկոսի անջատողական նկրտումները, այդ նպատակով 949-ին կաթողիկոսական աթոռն Աղթամարի մեկուսացած կղզուց տեղափոխել է Անիի մոտ՝ Արգինա գյուղաքաղաք՝ սկիզբ դնելով վերջինիս վանքային համալիրի շինարարությանը: Սյունիքի Ճահուկ գավառի Արդախ գյուղում գումարած ժողովում պաշտոնանկ է արել Սյունյաց եպիսկոպոսին ու Աղվանից կաթողիկոսին, որոնք սակայն տեղական իշխանների աջակցությամբ չեն ենթարկվել ժողովի որոշմանը: 958 թվականին նորից ժամանել է Սյունիք և նրա եպիսկոպոս կարգել Ջիվանշիր իշխանի որդի Վահանին, ապա անցել է Աղվանք և ձեռնադրել նոր կաթողիկոս:
Անանիա Ա Մոկացին պայքարել է Հայաստանում քաղկեդոնականության տարածման դեմ, որի դրսևորումներից մեկը 960-ական թթ. կաթողիկոսի հրապարակած օրենքն էր կրկնամկրտության մասին, որով սահմանվում էր վերստին մկրտել քաղկեդոնական ծեսով մկրտվածներին: