«Հյուսիսային Մակեդոնիա»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
== Մակեդոնական ազգայնականությունը ==
18–րդ դարում Բուլղարիայի ազգային վերածննդի սկզբին,շատ հեղափոխականներ,որոնքցից էին Միլադինովի եղբայրները,Ռաջկո Զինզիֆովը,Ջոաքիմ Կրչովսկին,Կիրիլ Պեժչինովիչը և ուրիշներ հենց այս տարածաշրջանից էին։Սկոպիեյի,Դեբարի,Բիթոլայի,Օհրիթի,Վելեսի և Սթրամիքայի եպիսկոպոսները ընդունեցին Բուլղարիայի եպիսկոպուությունը,որը հիմնադրվել էր 1870թ․։1870թ․։19–րդ դարում սկսվեցին նոր շարժումներ, որոնց հիմնական նպատակւ ինքնավար Մակեդոնիայի հիմնադրումն էր,որը ներառելու էր ամբողջ Մակեդոնիայի տարածաշրջանը։Դրանցից էր Մակեդոնիայի հեղափոխական կազմակերպությունը,որը հետագայում դարձավ Գաղտնի Մակեդոնիա-Ադրիանապոլական հեղափոխական կազմակերպություն (ԳՄԱՀԿ)։1905թ․ այն վերանվանվեց ներքին Մակեդոնիա-Ադրիանոպոլ հեղափոխական կազմակերպություն (ՆՄԱՀԿ)։Առաջին համաշխաևհային պատերազմից հետո այն տարանջատվեց Ներքին Մակեդոնիայի հեղափոխական կազմակերպության և Ներքին Թրքական հեղափոխական կազմակերպություն(ՆԹՀԿ)։Սկզբնական շրջանում կազմակերպությանն անդամակցելու իրավունք ունեին միայն բուլղարացիները,իսկ հետագայում այն տարածվեց Եվրոպայի ամբողջ բնակչության վրա անկախ ազգությունից և դավանանքից։Այնուամենայնիվ անդամների գերակշռող մասը Մակեդոնիայի բուլղարացիներն էին։1903թ․Ներքին Մակեդոնիայի հեղափոխական կազմակերպությունը կազմակերպեց Իլինդեն ապստամբությունը ընդդեմ Օսմանյան կայսրության,որը չնայած սկզբնական հաջողություններին՝ներառյալ Կռուսեվո հարապետության ձևավորումը, ունեցավ մեծ կորուստներ։Ապստամբությունը և Կռուսեվո հանրապետության ձևավորումը հանդիսացան անկյունաքար և նախադրյալ Մակեդոնիայի պետականության վերձնական ձևավորման համար։
 
Տարածքը 25,713 ք.կմ է, բնակչությունը՝ 2 մլն. 055 հզ.։ Պետական լեզուն մակեդոներենն է։ Բնակչության 64.2%-ը մակեդոնացիներ են, 25.2%-ը՝ ալբանացիներ, 3.9%-ը՝ թուրքեր, 2.7%-ը՝ գնչուներ և այլն։ Մակեդոնիան Հարավարևլյան Եվրոպայի կենտրոնական Բալկանյան թերակղզում գտնվող պետություն է։ Այն նախկին Հարավսլավիայի Սովետական Սոցիալիստական Հանրապետության մաս կազմող Մակեդոնիայի ՍՍՀ իրավահաջորդն է, որն իր անկախությունը ձեռք է բերել 1991 թ. սեպտեմբերի 8-ին։ 1993 թ. Մակեդոնիան դառնում է Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ, սակայն հարևան Հունաստանի հետ իր անվան շուրջ տարաձայնության պատճառով Մակեդոնիան ներկայացվում է որպես նախկին Հարավսլավիայի Մակեդոնական Հանրապետություն։
67

edits