«Ստեփանոս Սյունեցի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
{{Անձ}}
'''Ստեփանոս Սյունեցի''' († [[հուլիսի 21]], 735 թ.).՝ հայ միջնադարյան քերականագետ, թարգմանիչ, բանաստեղծ և երաժիշտ, նշանավոր մշակութային և եկեղեցական գործիչ, [[Սյունիք]]ի 22-րդ մետրոպոլիտ։
 
== Կրթություն ==
 
== Աշխատություններ ==
Ստեփանոս Սյունեցին [[Դավիթ Ա Արամոնեցի|Դավիթ կաթողիկոսի]] պատվերով գրել է «Մեկնութիւն չորից Աւետարանչացն» երկը, այսինքն «Չորս ավետարանիչների մեկնությունը», որը Սյունյաց մեկնողական դպրոցի հին շրջանի՝ մեզ հասած միակ ամբողջական երկն է: Երկար ժամանակ այն կորած է համարվել և միայն 1917 թվականին Գարեգին եպս. Հովսեփյանը գտել է 1155 թ.-ին գրված մի ձեռագրում:
Նրա թարգմանությամբ նաև մեզ են հասել [[Դիոնիսիոս Արիոպագացի|Դիոնիսիոս Արիոպագացու]], [[Գրիգոր Նյուսացի|Գրիգոր Նյուսացու]], [[Նեմեսիոս Եմեսացի|Նեմեսիոս Եմեսացու]], [[Կյուրեղ Ալեքսանդրացի|Կյուրեղ Ալեքսանդրացու]], [[Գևորգ Պիսիդես]]ի, [[Մաքսիմոս Խոստովանող]]ի աստվածաբանական, մեկնաբանական և բնագիտական մեծարժեք աշխատությունները։ Բավական մեծաթիվ են եղել նաև նրա մեկնաբանական բնույթի գործերը։
 
== Մահ ==
Ստեփանոս Օրբելյանը մանրամասն հաղորդում է Սյունեցու ողբերգական մահվան հանգամանքները, որտեղ իմանում ենք, որ Եղեգյաց ձոր գավառի Մոզ ավանում մի անառակ կնոջ երեք անգամ զգուշացնում է հեռու կանգնել մեղքի ճանապարհից, և երբ նա չի զղջում և շարունակում է իր անպարկեշտ կյանքը, Ստեփանոս Սյունեցին սաստիկ զայրանում է և մեծ պատժի վճիռ կայացնում (թե ինչպիսի՝ պատմիչը չի նշում): Դրանից հետո նա գնում է Ավագ ակն կոչված քաղցրահամ աղբյուրի ակունքում հանգստանալու, քանզի սաստիկ շոգ էր: Այնտեղ կարգադրում է խփել իր վրանը, իսկ իր մահիճը դնում է մի ուռենու վրա (հավանաբար ծառի ճյուղերին ամրացված մահիճ է եղե) և առանձին մնալով աղոթում է ու ննջում: Իսկ անառակ կինը, որոշած լինելով վրեժ լուծել, նաև որպեսզի ինքը ազատորեն գործի, իր սիրեկանի հետ գալիս է այնտեղ, սուրը տալիս է նրա ձեռքը և ուղարկում սպանելու: Երբ երկու անգամ տղամարդը բարձրանում է ծառը և չի կարողանում սպանել (ըստ պատմիչի՝ հրաշափառ տեսլիքի պատճառով), անառակ կինն ինքն է սուրը վերցնում, բարձրանում ծառը և հարվածելով սրբի որովայնին՝ սպանում: Նշանավոր հոգևորականն ու շարականագիրը թաղվում է [[Վայոց ձոր]]ում գտնվող [[Թանահատի վանք]]ում՝ հայոց թվականության 184 թվականին (735թ735 թ.): Ըստ Ստեփանոս Օրբելյանի, դրանից հետո քառասուն օր գավառը ցնցվում էր ուժեղ երկրաշարժից, ինչի պատճառով տներն ու ապարանքները դառնում էին իրենց բնակիչների գերեզմանները, և օդում տարածվում է մարդկանց վայոցը: Դրանից հետո էլ գավառը կոչվեց Վայոց ձոր:
 
== Աղբյուրներ ==
239 853

edits