«Վաղարշակ Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Գրականություն: Պետք չէ վիքիպեդիաից հոդվածը ջնջել և նույն հոդված առանց հեղինակի անունը նշելու գրել faqebook-ում
չ 46.241.202.156 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Atheist Armenian մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 17.
* Լ․ Շահինյան «Հայաստանը և Առաջին Արշակունիները» -1993 թ․
 
== Ծանոթագրություններ ==
Ըստ Մ. Խորենացու գրի առած հին ավանդության՝ Ալեքսանդր Մակեդոնացու մահվանից վաթսուն տարի անց (Ալեքսանդր Մեծը մահացել է մ.թ.ա.323–ի հունիսի 13-ին), այսինքն մ.թ.ա.263-ին, սակերի Պարն ցեղի (հին աղբյուրներում նաև պառնացիք կամ ապարհացիք, բնակվել են Կասպից ծովի հարավ-արևելյան տարածքներում, իրենց ազգակից դահերի և վրկանների հարևանությամբ) առաջնորդ է դառնում Արշակ Քաջը: Սրա առաջնորդ դառնալու ժամանակ Սելևկյանների գահին է նստում Անտիոքոս II Թեոսը (մ.թ.ա.261–մ.թ.ա.246): Վերջինիս թուլությունից օգտվելով, Սելևկյանների պետությունից անջատվում են մի շարք երկրներ, որոնց օրինակին հետևելով՝ ըստ Մ. Խորենացու վկայության. Անտիոքոս II Թեոսի գահակալման տասնմեկերորդ տարում (այսինքն մ.թ.ա.250-ին) ապստամբում է պարթևների երկրի սատրապը և դուրս գալիս մակեդոնացիների հպատակությունից: Այդ առիթը օգտագործելով, պարների առաջնորդ Արշակ Քաջը պարտության է մատնում Պարթևքի սատրապին և հաստատվում Պարթևքում, որից հետո իրեն է միացնում շրջակա տարածքները ու Սելևկյաններից անջատված Բակտրիայի երկիրը, իրեն նստավայր շինելով Բահլ Առավոտին կոչված քաղաքը: Արշակ Քաջից հետո պարթևների գահին է նստում նրա եղբայրը՝ Տրդատ I-ը  (մ.թ.ա. 248): Վերջինս իր տիրապետության սահմանները սկսել է ընդարձակել հարևան Վրկանի և Մարաստանի գրավումով: Մ.թ.ա. 228-ին Սելևկյան թագավոր  Սելևկոս II Կալլինիկոսը (մ.թ.ա.246-մ.թ.ա.226) ստիպված ճանաչել է Տրդատ I-ի իշխանությունը Պարթևքի և հարևան տարածքների վրա, որի գահանիստ քաղաքն է դարձել Հեկատոմպիլոսը (այժմյան՝ Դաղմանից հարավ): Սրա ժամանակվանից սկիզբ է առել պարթևների տոմարը, իսկ նրանց թագավորական հարստությունը Արշակ Քաջի անունով կոչվել է Արշակունիներ և Տրդատ I-ին ըստ Մ. Խորենացու՝ անվանել են Արշակ Մեծ:
 
Մ. Խորենացին շարունակելով իր պատմությունը, գրում է՝  Հայոց միասնական Երվանդունիների թագավորության վերջին գահակալի մահից հետո Մեծ Հայքում սկսվում է խառնակություններ և շփոթություններ և իշխանավորները մեկը մյուսից առաջ էր վազում մեր աշխարհին տիրելու համար: Այս պատճառով էլ Արշակ Մեծը դյուրավ Հայաստան մտնելով՝ իր եղբայր Վաղարշակին թագավորեցնում է մեր Հայոց աշխարհի վրա: Սա քաջ և խոհեմ մարդ լինելով, անկախորեն տիրեց իր սահմաններում և կենցաղական կարգեր հաստատեց մեր աշխարհում՝ որոնք կարելի էր, սահմանեց նախարարություններ և այս նախարարությունների համար նահապետներ պիտանի մարդկանցից, որոնք ծագում էին մեր նախնի Հայկի սերունդներից և ուրիշներից:
 
==== Գրականություն ====
 
* Դանիելյան Է., Իսիդոր Քարակացու  <<Պարթևական կայանները>> , <<ՊԲՀ>>, 1971, № 4: Նույնի, Պարթևքը ըստ Պտղեմեոսի, <<ՊԲՀ>> ,1981,№ 2
* Дьяконов И.М., Лившиц В.А., Документы из Нисы I в. До н. э. Предварительные итоги работы, М., 1960
* Debevoise N.C., A Politikal histori of Parthia, Chicago 1938
* ՀՍՍՀ ԳԱ <<Հայկական Սովետական Հանրագիտարան>>-1987թ., հոդ. <<Տրդատ I>> - /Տրդատ I, կամ Արշակ Մեծ՝ Պարթևաց արքա մ.թ.ա. մոտ 248/247-ից: Պարթև Արշակունիների դինաստիայի ավանդական հիմնադիր Արշակ Քաջի եղբայրը և հաջորդը: Պարտության մատնելով Սելևկյաններից անջատված Պարթևքի սատրապին՝ հաստատվել է Պարթևքում և Բակտրիայում, ապա նվաճել Վրկանը: Մ.թ.ա. 228-ին Սելևկոս II Կալլինիկոսը ճանաչել է նրա իշխանությունը Պարթևքի և հարևան երկրների վրա; Տրդատ I-ի (Արշակ Մեծի) գահանիստը եղել է Հեկատոմպիլոսը:
* Մովսես Խորենացի <<Պատմություն Հայոց>> -1968թ.
* Ա. Ե. Մխիթարյան <<Հաբեթի սերունդները>> -2002թ.
{{Հայոց արքաներ}}
[[Կատեգորիա:Արշակունիներ]]