«Պոնտոսի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 107.
 
Մ.թ.ա. 69 թվականին Լուկուլլոսը 12.000 զրոքով Կապադովկիայից ներխուժեց Հայաստան: Նպատակը Տիգրանի նոր մայրաքաղաք [[Տիգրանակերտ (մայրաքաղաք)|Տիգրանակերտ]]ն էր: Տիգրանը նահանջեց, որպեսզի հավաքի իր զորքերը: Լուկուլլոսը պաշարեց քաղաքը և Տիգրանը վերադարձավ իր զորքով, ներառյալ մեծ թվով ծանր զինված հեծյալներով [[Կատաֆրակտոս]]ներով, ինչը մի քանի անգամ գերազանցում էր Լուկուլլոսի բանակին: Չնայած դրան Լուկուլլոսը հաղթանակ տարավ [[Տիգրանակերտի ճակատամարտ]]ում: Տիգրանը նահանջեց հյուսիս, մինչդեռ Լուկուլլոսը ավերեց քաղաքը և շարժվեց դեպի հարավ` անկախություն շնորհելով Ծոփքին և վերադարձնելով Սիրիան Սելևկյան թագավոր Անտիոք XIII-ին: Մ.թ.ա. 68 թվականին Լուկուլլոսը ներխուժեց Հյուսիսային Հայաստան` թալանելով երկիրը և նվաճելով [[Մծբին]]ը, սակայն Տիգրանը խուսափեց ճակատամարտելուց: Միևնույն ժամանակ Միհրդատը ներխուժեց Պոնտոս և մ.թ.ա. 67 թվականին պարտության մատնեց հռոմեական մեծաքանակ զորքին [[Զելա]]յի մոտ: Լուկուլլոսի զորքը արդեն հյուծվել էր և նա ստիպված էր նահանջել Պոնտոս, որից հետո Գալաթիա: Նրան փոխարինեցին երկու նոր կոնսուլներ իրենց թարմ լեգիոններով, Մարցիոս Ռեքսը և Ացիլիոս Գլաբրիոն: Միհրդատը այժեմ վերադարձրեց Պոնտոսը, իսկ Տիգրանը ներխուժեց Կապադովկիա<ref>Cambridge Ancient v. 9, 240–44.</ref>:
 
Միջերկրական ծովում ծովահենների ակտիվության աճի հետ Հռոմի սենատը [[Գնեոս Պոմպեոս]]ին նշանակեց կայրության գլխավոր կոնսուլ Միջերկրական ծովում մ.թ.ա. 67 թվականին: Պոմպեոսը հաղթեց ծովահեններին և դարձավ Փոքր Ասիայում զորքերի հրամանատար ընդդեմ Պոնտոսի: Պոմպեոսի զորը հաշվվում էր մոտ 45.000 լեգիոներ, ներառյալ Լուկուլլոսի զորքերը և հաշտություն կնքեց [[պարթևներ]]ին, որոնք հարձակվում և շեղում էին Տիգրան Մեծին արևելքից: Միհրդատի բանակը հաշվվում էր 30.000 զինվոր և 2.000-3.000 ձիավոր, որոնք տեղակայված էին Փոքր Հայքի բարձունքներում: Պոմպեոսը շրջափակեց Միհրդատին և վեց շաբաթ անց վերջինս ստիպված հեռացավ հյուսիս: Պոմպեոսը անակնկալի բերեց Միհրդատի զորքին գիշերային հարձակմամբ և ծանր կորուստներ պատճառեց: Ճակատամարտից հետո Պոմպեոսը հիմնադրեց Նիկրոպոլիս քաղաքը: Միհրդատը նահանջեց Կողքիս, որից հետո մ.թ.ա. 65 թվականին Ղրիմ, իր որդի Մաչարեսի մոտ: Պոմպեոսը դրանիշց հետո շարժվեց արևելք դեպի Հայաստան, որտեղ նրան հանդիպեց Տիգրան Մեծը և նրա ոտքերի մոտ դրեց իր թագը: Պոմպեոսը Տիգրանից վերցրեց կայսրության մեծ մասը, սակայն թույլատրեց Տիգրանին մնալ Հայաստանի արքա: Մինչդեռ Միհրդատը կազմակերպում էր Ղրիմի պաշտպանությունը, նրա որդի Պարնակեսը ապստամբեց նրա դեմ, Միհրդատը կամ սպանվեց կամ ինքնասպան եղավ<ref>Cambridge Ancient v. 9, 249–54.</ref>:
 
== Ծանոթագրություններ ==