«Հաննիբալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 130.
[[Պատկեր:Hannibal Slodtz Louvre MR2093.jpg|thumb|200px|left|Հաննիբալը հաշվում է մարտում սպանված հռոմեացի հեծյալների մատանիները, հեղինակ՝ Սեբաստիեն Շլոդտց, 1704, [[Լուվր]]]]
Ֆաբիոսի դիկտատուրայի ժամկետի ավարտվելուց հետո բանակի հրամանատարությունը կրկին ընդունել են կոնսուլները՝ Գնեոս Սերվիլիոս Գեմինոսն ու Մարկոս Աթիլիոս Ռեգուլոսը։ Գերոնիումի մոտ տեղի ունեցած ռազմական գործողություններում նրանք հետևել են Ֆաբիոսի մարտավարությանը{{sfn|Кораблев|1976|с=128}}։ Կարթագենացիներն սկսել են զգալ պարենամթերքի խիստ պակասություն։ [[Մ.թ.ա. 216|Մ․թ․ա․ 216 թվականին]] ընտրվել են նոր կոնսուլներ՝ Գայոս Տերենցիոս Վարոնն ու Լուցիոս Էմիլիոս Պավլոսը։ Հռոմեական հանրապետության բանակը կազմել է 87<ref>Тит Ливий, XXII, 36, 1—5</ref>-92 հազար մարդ<ref>Плутарх, Фабий, 14</ref>։ Հաննիբալի զորքերը ուժասպառ էին եղել արշավանքներից, իսկ Կարթագենից օգնություն չի ուղարկվել։ Ամռան ավարտին Գենիումում պարենամթերքը վերջացել է, և Հաննիբալը շարժվել է դեպի Կաննե։ [[Կաննեի ճակատամարտ|Կաննեի ճակատամարտն]] արմատապես փոխել է կողմերի հարաբերակցությունը։ Կարթագենացիները շարվել էին մանգաղի ձևով, որի կենտրոնում հետևակն էր, ծայրերին՝ աֆրիկյան հեծելազորը։ Հռոմեական հետևակն սկսել է դանդաղ ճեղքել պաշտպանությունը կենտրոնում, երբ Հաննիբալի հեծելազորն ամբողջովին ոչնչացրել է հակառակորդի հեծելազորը։ Հավասարվելով հռոմեացիների վերջին շարքերին՝ աֆրիկացիները հարվածել են նրան թիկունքից։ Շրջապատված հռոմեացիների խիտ շարքերը գրեթե ամբողջովին ոչնչացվել են։ Մարտի ընթացքում հռոմեացիները կորցրել են շուրջ 50 հազար մարդ<ref>Тит Ливий, XXII, 51</ref>, իսկ կարթագենացիները՝ 6 հազար<ref>Полибий, III, 117, 6</ref>։
 
Ճակատամարտից հետո կարթագենական հեծելազորի ղեկավար Մագարբալն ասել է, թե երազում է չորս օր անց խնջույք անել հռոմեական [[Կապիտոլիում (բլուր)|Կապիտոլիումում]]։ Հաննիբալը պատասխանել է, թե իրեն պետք է մտածել։ Այդ ժամանակ Մագարբալն ասել է. «Դու կարողանում ես հաղթել, Հաննիբա՛լ, բայց չես կարողանում օգտվել հաղթանակից»<ref>Тит Ливий, XXII, 51, 2</ref>։ Հաննիբալը պատերազմի նպատակ համարել է ոչ թե հակառակորդի ոչնչացումը, այլ Արևմտյան Միջերկրածովում Կարթագենի [[հեգեմոնիա]]ն հաստատելն և Սիցիլիան, Կորսիկան ու Սարդինիան վերադարձնելը{{sfn|Лансель|2002|с=178}}։ Դրանից բացի, Հռոմը չափազանց ամուր պաշտպանված քաղաք էր, և այն պաշարելու համար պետք կլիներ տեխնիկա, որը Հաննիբալը չուներ{{sfn|Лансель|2002|с=160}}։ Բայց կարթագենացի ինժեներները հավանաբար կարող էին պատրաստել պաշարողական մեքենաներ, մանավանդ որ այլ վայրերում նա դրանք օգտագործել է{{sfn|Габриэль|2012|с=122}}։ Նա սպասում էր, որ հռոմեացիները կառաջարկեն հաշտություն կնքել, բայց դա չի եղել։ Հաննիբալը հռոմեական սենատին առաջարկել է գնել գերիներին և դրանով սկսել հաշտության բանակցությունների նախապատրաստումը, բայց սենատը մերժել է{{sfn|Кораблев|1976|с=162}}։ Այդ ժամանակ նա սկսել է դիվանագիտական ակտիվ գործունեություն, որի արդյունքում նրա կողմն են անցել ապուլիացիները, սամնիտներն, լուկանիացիներն ու բրուտիիները{{sfn|Лансель|2002|с=178}}։
 
=== Անձնական կյանք ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հաննիբալ» էջից