«Հաննիբալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 127.
 
Երկրին սպառնացող վտանգի պատճառով հռոմեացիները դիկտատորական իշխանություն են շնորհել [[Քվինտոս Ֆաբիոս Մաքսիմոս Կունկտատոր|Ֆաբիոս Մաքսիմոսին]] (հետագայում կոչվել է Կունկտատոր, այսինքն՝ դանդաղկոտ)<ref>Плутарх, Фабий, 3</ref>։ Սենատորները դիկտատուրայի հարցը բարձրացրել են ժողովրդական ժողովում, և ընտրվել է Ֆաբիոսը։ Նրա օգնականը՝ հեծելազորի ղեկավարը, նույնպես ընտրվել է ժղովրդական ժողովի կողմից<ref>Полибий, III, 87, 6—9</ref><ref>Тит Ливий, XXII, 8, 6</ref>։ Դա եղել է Մարկոս Մինուցիոս Ռուֆոսը։ Ֆաբիոսը, ընդունելով Սերվիլիոսի կոնսուլական բանակը, ժամանել է Ապուլիա։ Իմանալով նրա գալու մասին՝ Հաննիբալը նույն օրը իր զորքերը հանել է ճամբարից ու կանգնեցրել նոր մարտի համար, բայց Ֆաբիոսը չի ենթարկվել այդ պրովոկացիային<ref>Полибий, III, 89, 1</ref><ref>Тит Ливий, XXII, 12, 3—4</ref>։ Հռոմեական դիկտատորն անցել է նոր մարտավարության, որի նպատակն էր հակառակորդին ուժասպառ անել ոչ մեծ բախումներով և յուրօրինակ պարտիզանական հարձակումներով{{sfn|Кораблев|1976|с=114}}։ Հաննիբալը, ըստ [[Տիտոս Լիվիոս|Տիտոս Լիվիոսի]], անհանգստացա էր նրանից, որ հռոմեացիները հրաժարվում էին ճակատամարտ սկսել<ref>Тит Ливий, XXII, 12, 4—5</ref>, և փորձել է նրան ստիպել ընդունել մարտը՝ թալանելով ու ավերելով Ապուլիան, բայց Ֆաբիոսը մնացել է անդրդվելի։ Այդ ժամանակ Հաննիբալը որոշել է շարժվել դեպի հարավ։ Ուղվելով դեպի [[Սամնիում]], ավերածություններ կատարելով [[Բենևենտո]]յում և գրավելով Տելեսիա քաղաքռը<ref>Тит Ливий, XXII, 13, 1</ref>՝ Հաննիբալը որոշել է ուղղվել դեպի Կամպանիա հռոմեացիների դեմ տրամադրված նրա բնակիչների հրավերով։ Պատրաստվելով շարժվել դեպի [[Կազինա]]՝ նա սխալմամբ գնացել է Կազիլին և հայտնվել բոոր կողմերից լեռներով ու գետերով շրջապատված մի երկրում{{sfn|Кораблев|1976|с=116}}։ Մինչ այդ Ֆաբիոսը գրավել է լեռնանցքները, բայց Հաննիբալը խորամանկությամբ դուրս է եկել ծուղակից ու գրավել Գերոնիումը<ref name="плутархфабий4">Плутарх, Фабий, 4</ref>։ Մարկոս Մինուցիոս Ռուֆոսն ավելի վճռական էր տրամադրված և ուզում էր մարտի բռնվել կարթագենացիների հետ<ref name="плутархфабий4" />։ Երբ Ֆաբիոսը գնացել է Հռոմ՝ մասնակցելու կրոնական ծեսերի, Հաննիբալը մարտի մեջ է ներքաշել նրան, հետա նահանջել, որպեսզի նրան ներշնչի, թե հաղթանակ է տարել<ref>Плутарх, Фабий, 8</ref>։ Մինուցիոսի կողմնակիցները Հռոմում պահանջել են հավասար իրավունքներ տալ դիկտատորին ու հեծելազորի ղեկավարին<ref name="плутархфабий9">Плутарх, Фабий, 9</ref>։ Որոշվել է այդպես էլ անել<ref name="плутархфабий9" />։ Հռոմեական բանակը բաժանվել է երկու մասի, և մեկը տրվել է Ֆաբիոսին, մյուսը՝ Մինուցիոսին։ Վերջինս մարտի է բռնվել Հաննիբալի հետ և ընկել նրա ծուղակը, քանի որ Հաննիբալը դարանում թողել էր կարթագենացիների, որոնք հռոմեացիների վրա են հարձակվել թիկունքից<ref>Плутарх, Фабий, 11</ref>։ Մինուցիոսին օգնության եկած Ֆաբիոսը Հաննիբալին ստիպել է ավարտել ճակատամարտը<ref>Плутарх, Фабий, 12</ref>։ Հաննիբալին թույլ չտալով նորից ջախջախել հռոմեական բանակը՝ Ֆաբիոսը «հապաղումով փրկեց դրությունը» (''[[Cunctando restituit rem]]'')։
 
[[Պատկեր:Hannibal Slodtz Louvre MR2093.jpg|thumb|200px|left|Հաննիբալը հաշվում է մարտում սպանված հռոմեացի հեծյալների մատանիները, հեղինակ՝ Սեբաստիեն Շլոդտց, 1704, [[Լուվր]]]]
Ֆաբիոսի դիկտատուրայի ժամկետի ավարտվելուց հետո բանակի հրամանատարությունը կրկին ընդունել են կոնսուլները՝ Գնեոս Սերվիլիոս Գեմինոսն ու Մարկոս Աթիլիոս Ռեգուլոսը։ Գերոնիումի մոտ տեղի ունեցած ռազմական գործողություններում նրանք հետևել են Ֆաբիոսի մարտավարությանը{{sfn|Кораблев|1976|с=128}}։ Կարթագենացիներն սկսել են զգալ պարենամթերքի խիստ պակասություն։ [[Մ.թ.ա. 216|Մ․թ․ա․ 216 թվականին]] ընտրվել են նոր կոնսուլներ՝ Գայոս Տերենցիոս Վարոնն ու Լուցիոս Էմիլիոս Պավլոսը։ Հռոմեական հանրապետության բանակը կազմել է 87<ref>Тит Ливий, XXII, 36, 1—5</ref>-92 հազար մարդ<ref>Плутарх, Фабий, 14</ref>։ Հաննիբալի զորքերը ուժասպառ էին եղել արշավանքներից, իսկ Կարթագենից օգնություն չի ուղարկվել։ Ամռան ավարտին Գենիումում պարենամթերքը վերջացել է, և Հաննիբալը շարժվել է դեպի Կաննե։ [[Կաննեի ճակատամարտ|Կաննեի ճակատամարտն]] արմատապես փոխել է կողմերի հարաբերակցությունը։ Կարթագենացիները շարվել էին մանգաղի ձևով, որի կենտրոնում հետևակն էր, ծայրերին՝ աֆրիկյան հեծելազորը։ Հռոմեական հետևակն սկսել է դանդաղ ճեղքել պաշտպանությունը կենտրոնում, երբ Հաննիբալի հեծելազորն ամբողջովին ոչնչացրել է հակառակորդի հեծելազորը։ Հավասարվելով հռոմեացիների վերջին շարքերին՝ աֆրիկացիները հարվածել են նրան թիկունքից։ Շրջապատված հռոմեացիների խիտ շարքերը գրեթե ամբողջովին ոչնչացվել են։ Մարտի ընթացքում հռոմեացիները կորցրել են շուրջ 50 հազար մարդ<ref>Тит Ливий, XXII, 51</ref>, իսկ կարթագենացիները՝ 6 հազար<ref>Полибий, III, 117, 6</ref>։
 
=== Անձնական կյանք ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հաննիբալ» էջից