«Ուխտի Տապանակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 26.
 
=== Կափարիչը (''կափորեթ'') և [[Քերովբեներ|քերովբեները]] (''քերուվիմ'') ===
{{Քաղվածք|Քավության խնկամանի կափարիչը կպատրաստես մաքուր ոսկուց: Երկուսուկես կանգուն թող լինի դրա երկարությունը, մեկուկես կանգուն՝ դրա լայնությունը: Կոփածո երկու ոսկյա քերովբեներ կպատրաստես և դրանք կդնես կափարիչի երկու ծայրերին: Քերովբեներից մեկը թող լինի կափարիչի մի ծայրին, իսկ մյուսը՝ մյուս ծայրին: Երկու քերովբեներ կդնես նրա երկու ծայրերին. թող քերովբեները դեպի վեր տարածեն իրենց թևերը և իրենց թևերով հովանի անեն կափարւչիկափարիչի վրա: Նրանց գլուխները թող լինեն միմյանց հանդիման, որպեսզի քերովբեների երեսները նայեն կափարիչին: Կափարիչը կդնես տապանակի վրա՝ վերևի կողմից: Տապանակի մեջ կդնես այն պատվիրանները, որ ես պիտի տամ քեզ:|Ելք 25:17-21}}
Վերևից Տապանակը ծածկված էր մեծ, մաուրմաքուր ոսկուց պատրաստված կափարիչով (''կափորեթ'', {{lang-he|כפורת}}): Նրա հաստությունը նշված չէ, սակայն, համաձայն մի ավանդական տեսակետի, այն կազմել է մի ''թեֆահ'' (չորս մատնաչափ) <ref>Թալմուդ, Սուքքա 5ա</ref>, չնայած Լունդիոսը և Բերեն հաստությունը հաշվում են մոտավորապես կես պատնաչափ<ref>Նրանց հաշվարկներով, այդ հաստության կափարիչի պատրաստման համար ավելի շատ ոսկի կպահանջվեր, քան Խորանի բոլոր սպասքի համար(Աստվածաշունչ, Ելք :38-24):</ref>.
 
Կափարիչի վրա, հավանաբար նրա կարճ կողերի կողմով, տեղադրված էին երկու [[քերովբեներ]]՝ ձուլված ոսկուց, դեմքով ուղղված մեկմեկու, տարածված՝ ասես Տապանակը ծածկող, թևերով<ref>[[Եզեկիել|Եզեկիելի]] (Եքեզիելիա) հայտնի մարգարեության մեջ (Աստվածաշունչ, Եզ. 1:5 և հետո, Եզ. 10:1 և հետո) նրանք պատկերված են քառադեմ էակների տեսքով՝ մարդու, առյուծի. ցուլի և արծվի: Այնուամենայնիվ, սրանից ոչինչ չենք կարող եզրակացնել Տապանակի քերովբեների արտաքին տեսքի մասին: [[Հովսեփոս Փլավիոս]]<nowiki/>ը կտրականապես հրաժարվում է բացատրել, թե հին հրեաներն ինչպես էին Տաճարում պատկերել քերովբեներին: Ըստ իր խոսքերի. «''նրանք այնպիսի տեսք ունեին, ինչպիսն ոչ ոք երբևէ չէր տեսել. ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչ էին նրանք պատկերում''» (Հուդայական հնություններ, VIII, 6 § 5; VIII, 3, 3):</ref>: [[Օնկելոս|Օնկելոսի]] կարծիքով, «''քերովբեների գլուխները թեքված են եղել հետ, ինչպես իրենց ուսուցչին թողնող աշակերտների գլուխները''»<ref>Թալմուդ, Բաբա Բաթրա 99ա</ref>, այս պնդումով նա ցանկանում էր բացատրել Աստվածաշնչի այն դժվարհասկանալի հատվածը, որտեղ ասվում է, որ քերովբեների դեմքերը ուղղված են եղել Ուխտի Տապանակի կափարիչի կողմը, բայց, հայացքներով թեքված են եղել մեկը մյուսին (Ելք 25:20) Օնկելոսի բացատրությունը հանդիպում է նաև իր [[Թարգում|Թարգումում]] ([[Թորա (գիրք)|Թորայի]]՝ [[արամեերեն]] թարգմանություն), մինչդեռ երուսաղեմյան Թարգումը ենթադրում է, որ երկու հանդիպակաց քերովբեների դեմքերը ուղղված են եղել ներքև՝ դեպի կափարիչը <ref>Friedmann, Onkelos und Akylas, 98—99</ref>: