«Լևոն Հովհաննիսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 64.
Նախապատերազմական շրջանում Հովհաննիսյանը հրապարակել է հետազոտություններ, նվիրված [[Փայծաղ|փայծաղի]] պատռմանը, մատնոցուկի բուժական հատկություններին, նշիկներով մարդու օրգանիզմ անցնող ինֆեկցիաներին, Թիֆլիս քաղաքի և Կովկասի սևծովյան ափի կուրրտաբանությանը և կլիմատալոգիային։ Լինելով Կովկասյան մալարիային կոմիտեյի քարտուղար, Հովհաննիսյանը սկսել էր մալարիային հիվանդությունների ուսումնասիրությունները։
 
Առաջին աշխարհամարտի ժամանակ Հովհաննիսյանը ծառայում էր Կովկասյան, այնուհետև՝ Արևմտյան ճակատներում որպես ռազմական բժիկ։ Այստեղ նա կատարել է մի քանի հետազոտություն, նվիրված գազային զենքի կիրառման հետևանքներին և նրանց հետ պայքարի մեթոդներին։ Հովհաննիսյանը նաև առաջին անգամ նկարագրել է խրամատային տենդը։ Այս հետազոտությունների հիման վրա նա հրապարակել է «Ավստրո-գերմանական ճակատում գազային պայքարիգրոհի և հակագազային պաշտպանության վերաբերյալ», «Այսպես կոչված խրամատային տենդի մասին», «Ռազմական գործողությունների թատերաբեմի առաջապահ զորամասերի տեղակայման շրջանում ջրի սանիտարական փորձաքննության մասին» գիտական աշխատանքները։
 
=== Վարակիչ հիվանդություններին, կուրորտաբանությանը և սրտաբանությանը նվիրված աշխատությունները ===