«Կապիտալիզմ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Նյութի ավելացում |
No edit summary |
||
Տող 2.
'''Կապիտալիզմ''', [[տնտեսական համակարգ]], որում արտադրության միջոցները պատկանում են մասնավոր սեփականատերերին։ [[Ձեռնարկություններ]]ը արտադրում են շուկայի համար ապրանքներ, իսկ [[շուկա]]ն կարգավորվում է [[պահանջարկ]]ի և [[առաջարկ]]ի հարաբերակցությամբ։ Տնտեսագետները հաճախ կապիտալիզմը ներկայացնում են ազատ շուկայական համակարգ, որը կառավարվում է մրցակցությամբ։ Կապիտալիզմի երկար պատմություն ունեցեող արևմտյան պետություններում գործող տնտեսական համակարգերը համարվում են ազատ [[Մրցակցություն (տնտեսագիտություն)|մրցակցության]] և պետական վերահսկողության խառնուրդ։ Այս ձևակերպումը վերցվել է Ամերիկյան հանրագիտարանից։
Կապիտալիզմը հասարակական-տնտեսական ֆորմացիա է, որը հիմնված է արտադրության միջոցների մասնավոր սեփականության և կապիտալի կողմից վարձու աշխատանքի շահագործման վրա. հաջորդում է ֆեոդալիզմին, նախորդում՝ սոցիալիզմին: Կապիտալիզմի հիմնական գծերն են արտադրության միջոցների մասնավոր սեփականությունը, ապրանքափողային հարաբերությունների համընդհանուր բնույթը, աշխատանքի հասարակական բաժանման բարձր մակարդակը, արտադրության հանրայնացման աճը: Կապիտալիստական արտադրության նպատակն ու շարժիչ ուժը հավելյալ արժեքի արտադրությունն ու յուրացումն է: Կապիտալիզմի տնտեսաձևն առաջացել է ֆեոդալիզմի ընդերքում, աշխատանքի հասարակական բաժանման և ապրանքային տնտեսության զարգացման հետևանքով: Առաջացման ընթացքում կազմավորվում է կապիտալիստների դասակարգը, որը տնօրինում է դրամական կապիտալն ու արտադրության միջոցները և գոյամիջոցներից զուրկ, այդ պատճառով իր աշխատուժը հարկադրաբար կապիտալիստներին վաճառող պրոլետարիատը: Զարգացած կապիտալիզմին նախորդել է կապիտալի նախասկզբնական կուտակման շրջանը:Աշխատուժի վերածումը ապրանքի, արտադրության միջոցները՝ կապիտալի, նշանավորում են անցումը պարզ ապրանքային արտադրությունից կապիտալիստականի: Կապիտալիստական արտադրության ելակետը կապիտալիստական պարզ կոոպերացիան էր: Գյուղացիության բռնի հողազրկումը, էժան աշխատուժի առկայությունը, ծանր հարկերն, արտատնտեսական հարկադրանքի այլ միջոցները աստիճանաբար ամրապնդեցին բուրժուազիայի տնտեսական և քաղաքական դիրքերը, պայմաններ ստեղծեցին Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում (Մեծ Բրիտանիայում՝
Մինչմոնոպոլիստական կապիտալիզմի էությունը վերլուծել է Կ.Մարքսը «Կապիտալ»-ում և այլ աշխատություններում: Հավելյալ արժեքի մարքսային տեսությունը բացահայտում է կապիտալիստական շահագործման գաղտնիքը. բանվորների աշխատանքով ստեղծված հավելյալ արժեքը կապիտալիստների հարստացման և կապիտալի հետագա զարգացման հիմնական աղբյուրն է: Կապիտալիզմի մինչմոնոպոլիստական փուլում կապիտալիստը բարձր շահույթ ստանալու նպատակով կատարելագործում է իր ձեռնարկության տեխնիկան, արտադրության և ապրանքափոխանակության կազմակերպումը, դրանով իսկ զարգացնում հասարակական արտադրողական ուժերը: Կապիտալի կենտրոնացման հետևանքով արտադրության հասարակական բնույթն ավելի է ուժեղանում: Որքան խորանում է կապիտալիստական արտադրության հանրայնացման պրոցեսը, այքան խորանում է պրոլետարիատի և բուրժուազիայի միջև հակամարտությունը: Եվ արդյունքում պրոլետարիատը մշակում է իր հեղափոխական գաղափարախոսությունը, ձևավորում՝ քաղաքական կուսակցություններ. այդպիսով, նախադրյալներ են ստեղծվում սոցիալիստական հեղափոխության համար:
Կապիտալիզմը՝ որպես հասարակության զարգացման օրինաչափ փուլ, ժամանակին առաջադիմական դեր է խաղացել. ոչնչացրել է մարդկանց միջև անձնական կախվածության վրա հիմնված նահապետական և ֆեոդալական հարաբերությունները, դրանք փոխարինել ապրանքափողային հարաբերություններով, ստեղծել է խոշոր քաղաքներ,նպաստել դրանցում բնակչության կտրուկ աճին, վերացրել ֆեոդալական մասնատվածությունը, կազմավորել բուրժուական կենտրոնացված պետություններ, բարձր աստիճանի հասցրել հասարակական աշխատանքի արտադրողականությունը:Սակայն այս ամենը իրականացվում էր սոցիալական հակասությունների խորացման և աշխարհի ժողովուրդների տառապանքի գնով, ուղեկցվում՝ ազգուտյունների ոչնչացմամբ: Կապիտալիզմի դեմ պայքարում միավորվում են հեղափոխական 3 հոսանք՝ համաշխարհային սոցիալիզմը, զարգացած երկրների հակամոնոպոլիստական ուժերը՝ բանվոր դասակարգի գլխավորությամբ, և համաշխարհային ազգային-ազատագրական շարժումը: Զարգացման բարձր մակարդակի հասած արտադրողական ուժերն այլևս համատեղելի չեին կապիտալիստական արտադրահարաբերությունների հետ: Կապիտալիզմը կործանման էր դատապարտված, և բուրժուական գաղափարախոսների հորինած «ժողովրդական կապիտալիզմի», կոնվերգենցիայի տեսության և այլ կոնցեպցիաներն ի վիճակի չեին կանգնեցնելու պատմության առաջընթացը:<ref>{{Cite book|title=Հայկական սովետական հանրագիտարան|first=ՀՍՀ գիտահրատարատչական խորհուրդ|publisher=|year=1979|isbn=|location=|pages=}}</ref>
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Լուսավորության դարաշրջան}}
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Տնտեսական համակարգեր]]
[[Կատեգորիա:Կապիտալիզմ]]
|