«Լուի I Բարեպաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 30.
[[800 թվական]]ին Լյուդովիկոսն արշավանք նախաձեռնեց դեպի [[Իսպանիա]]։ Երբ նա մոտեցավ [[Բարսելոնա]]յին, Սաադուն ալ Ռույանի<ref>Ֆրանսիական աղբյուրներում մարմնավորում է Զադդոնին։</ref> վալին ընդունեց ֆրանկների իշխանությունը, բայց քաղաքը չհանձնեց։ Հետևում թողնելով [[Բարսելոնա]]ն՝ արքան նվաճեց և ավիրեց Լերիդան։ Հետո ամայացնելով նաև այլ տարածքներ՝ նա հասավ Ուեսկիին, բայց քաղաքը վերցնել չկարողացավ և սահմանափակվեց փլուզված ամրություններով։
 
[[801 թվական]]ին Լյուդովիկոսին հաջողվեց [[Բարսելոնա]]յի ղեկավար ՍաադունինինՍաադունին խաբեությամբ դուրս բերել Նարբոն և ուժ կիրառելով` նրան ուղարկել միապետի մոտ։ Նա արդեն պատրաստվում էր շարժվել դեպի Բարսելոնա, երբ Վասկոնսիայի ապստամբությունը շեղեց նրան։ Ոչ սովորական ուժի գործադրմամբ ճնշելով ապստամբությունը՝ Լյուդովիկոսը նորից շարժվեց դեպի Բարսելոնա․ այնտեղ նա զորքը բաժանեց 3 խմբի՝ մեկը թողնելով իր մոտ՝ Ռուսիլոնում, մյուսը թղեց քաղաքի վրա գրոհելու համար (վերջինս ղեկավարում էր Ռոստանը (Ռոստանգենը)՝ Ժիրոնայի կոմսը), դե իսկ երրորդ մասը թողեց Գիլոմի ենթակայության ներքո, որը [[Սարագոսա]]յի կողմից պիտի փակեր սահմանը, որպեսզի մավրերը միամիտ չհարձակվեին պաշարողների վրա։ Քաղաքում պաշարվածներին օգնելու համր մի քանիսին ուղարկեցին Կորդովա։ Էմիր Խակամ I֊ը միանգամից զորք ուղարկեց նրանց օգնելու, բայց այն ջախջախվեց Գիլոմի կողմից, որը դրանից հետո միացավ պաշարված քաղաքին։ Շուտով զավթյալները սոսկալի քաղց զգացին։ Երբ ֆրանկներն զգացին, որ քաղաքը դեռ երկար ժամանակ զավթված կմնա և շուտով անկում կապրի, նրանք կանչեցին Լյուդովիկոսին, որ ինքն անձամբ կապիտուլյացիայի ենթարկի՝ անառիկ ամրոցի զավթմամբ փառաբանելով իր իսկ անունը։ Սակայն Բարսելոնայի պաշտպանները շարունակում էին համառորեն դիմանալ՝ հուսալով ձմեռային սառնամանիքին ֆրանկներին սպասվող բարդություններին։ Այդժամ ֆրանկներն էլ սկսեցին պատրաստվել ձմեռային պաշարմանը։ Դա տեսնելով՝ քաղաքի բնակիչները մատնեցին իրենց վալի Խարունին<ref>Ֆրանսիական աղբյուրներում նա հիշատակվում է որպես Խամուր։</ref>՝ Սաադունի ազգականին, և հանձնեցին քաղաքը։ Այնտեղ պահպանության համար թողնելով Բերային՝ Գիլոմի որդուն, ով ստացել էր [[Բարսելոնա]]յի կոմսի տիտղոս, Լյուդովիկոսը վերադարձավ Աքվիտանիա։ Բարսելոնայի պաշարումն սկիզբ դրեց Իսպանական մարզի ստեղծման՝ սահմանային ֆորպոստի համար՝ կոչված լինելով պաշտպանելու Աքվիտանիայի բնակչությանը՝ մավրերի հարձակումներից{{sfn|Lewis A. R.|1965|p=38—49}}<ref>Ֆրանկյան թագավորության ժամանակագիրներ(год 801); Աստղագետ (гл. 10 и 13); Էրմոլդ Նիգել։</ref>։
 
[[Պատկեր:Marca Hispanica Longnon 806.png|400px|մինի|[[IX դար]]ում Իսպանական մարզի մեջ մտած կոմսություն]]