«Լուի I Բարեպաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 156.
Լյուդովիկոս Բարեպաշտի՝ Հռոմի պապերի նկատմամբ վարած քաղաքականությունը երկակի բնույթ էր կրում․ մի կողմից՝ կայսրը միանշանակ ընդունում էր պապի հեղինակությունը՝ որպես [[Արևմուտք]]ի քրիստոնյաների գլխավորի, իսկ մյուս կողմից՝ հաջող փորձեր էր անում պապական իշխանությունն իր վերահսկողության տակ առնելու համար։ Պապերին լիազորելով առանց կայսեր նախնական համաձայնության կայսրությունում եպիսկոպոսներ նշանակելու իրավունքով՝ Լյուդովիկոսը պապերից պահանջեց հետևողական լինել հենց կաթողիկոսի՝ նոր պապի թեկնածության հաստատման գործընթացին և կայսերական դեսպանների ներկայությունը՝ ձեռնադրման ժամանակ։ Կայսեր կարծիքով՝ միայն դրանից հետո է նոր պապի իշխանությունը դառնում լիովին լեգիտիմ։ Հռոմի պապերի և կայսերական իշխանության միջև հարաբերություններ հաստատող այդ փաստաթուղթը (Constitutio Romana) Լյուդովիկոսի համաձայնությամբ՝ [[825 թվական]]ին<ref name="NDB" /><ref name="BBKL" /> հրապարակվեց իր որդի Լոտարի կողմից։
 
Իր կառավարման առաջին կեսում Լյուդովիկոսը [[Հռոմի պապ]]ի նկատմամբ հանդես է գալիս ոչ միայն որպես հովանավոր, այլև որպես բարձրագույն դատավոր, ով կարող էր խառնվել որպես կայսր, եթե խախտեր կարևոր կանոնները կամ հանցագործությունների մասնակից լիներ։ Լյուդովիկոս Բարեպաշտի օրոք Հռոմի պապեր Լևոն IV֊ը և Պասքալիս I֊ը դատարանի առջև ներկայացրին կայսերական պատվիրակներին։ Յուրաքանչյուր պատվիրակության դեպքում պապերը հայտնում էին իրենց պատրաստակամությունը՝ իրականացնելու կայսեր բոլոր պահանջները։ Միայն 830-834 թվականների խռովությունից հետո Հռոմի պապերին հաջողվեց ձերբազատվել [[Արևմուտք]]ի<ref name="NDB" /><ref name="BBKL" />{{sfn|Тейс Л.|1993|с=16—25}}<ref>''Гизо Ф.'' История цивилизации во Франции. С. 190—219; [http://www.vostlit.info/Texts/Dokumenty/France/IX/800-820/Ludwig_I/pactum_paschali_817.htm Грамота Людовика Благочестивого папе римскому Пасхалию I].</ref> կայսեր խնամակալությունից։
 
[[Պատկեր:Denier Louis le Pieux.jpg|250px|մինի|Լյուդովիկոս Բարեպաշտի [[դենիե]]ն։ Մետաղադրամի վրա պատկերված են քրիստոնեական խորհրդանիշեր՝ [[խաչ]] և [[վանք]]։]]