«Լուի I Բարեպաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 91.
Խորվաթական հողերը ենթարկեցնելու փորձերը 819-822 թվականներին հանգեցրին ֆրանկների դեմ լայնամասշտաբ ապստամբության, որը գլխավորում էր իշխան Լյուդևիտ Պոսավցին։ Սլավոնացի այլ ժողովուրդների հետ միություն կազմելով՝ Լյուդևիտը հրաժարվեց ընդունել կայսեր իշխանությունը։ Ի պատասխան՝ ֆրանկներն [[819 թվական]]ին արշավանք սկսեցին դեպի ենթակա [[Խորվաթիա]], սակայն չկարողացան ռազմական վնաս հասցնել։ Դա ստիպեց Լյուդովիկոսին խորվաթական մյուս իշխանի՝ Բորնայի հետ միություն կազմել, ինչի արդյունքում Լյուդևիտը լուրջ կորուստներ կրեց։ Հաջորդ արշավանքների ժամանակ (820 և 821 թվականներին) ֆրանկները քայքայման հասցրին Լյուդևիտի բոլոր տարածքները՝ նրան ստիպելով անցնել պաշտպանության։ Նրանց հաջողվեց նաև վերահսկողություն հաստատել Լյուդևիտի դաշնակիցներ կարնիոլացիների և կարանտանացների նկատմամբ։ Ֆրանկների այս հաջողությունների արդյունքում Լյուդևիտ Պոսավցին ստիպված եղավ փախչել իր կալվածքներից և շուտով մահացավ։ Ապստամբությունը ճնշվեց<ref>Анналы королевства франков (годы 819—821); Астроном (гл. 31—35); Теган (гл. 27); ''Тржештик Д.'' Возникновение славянских государств в Среднем Подунавье. С.69 — 86. // Раннефеодальные государства и народности (южные и западные славяне VI—XII вв.); Раннефеодальные государства на Балканах (VI—XII вв.) С.223 — 225.</ref>։
 
[[817 թվական]]ին [[Ֆրիուլական կոմսություն|Ֆրիուլական կոմսության]] մարկկոմս Կադոլագը Կարանտանիայի սլավոնների նկատմամբ սահմանեց ֆրանկների վերահսկողությունը։ [[828 թվական]]ին<ref>Այլ տվյալներով [[820 թվական]]ին։</ref>՝ Լյուդևիտ Պոսաբցու ապստամբությունը ճնշելուց հետո, Լյուդովիկոս կայսրը որոշում ընդունեց ֆրանկներից կախվածության մեջ գտնվող Կարանտինիայի իշխանության և մի քանի այլ մանր կալվածքների լիկվիդացիայի մասին։ Տեղացի առաջնորդները զրկվեցին իշխանությունից, իշխանությունները կազմալուծվեցին և նրանց տեղերում ձևավորվեցին ֆրանկյան 3 մարզեր՝ Արևմտյան մարզ, Կարանտանական մարզ (արդյունքում դարձավ Կարինտիայի հերցոգություն) և [[Կրայնական մարզ]]<ref>Анналы королевства франков; ''Тржетик Д.'' Возникновение славянских государств в Среднем Подунавье. С.69 — 81. // Раннефеодальные государства и народности (южные и западные славяне VI—XII вв.)</ref>։
 
Ֆրանկների մեծամասնության կողմից խրախուսված Լյուդովիկոս Բարեպաշտի գործողությունների մեծ մասը խաղաղ հարաբերություններ էին, որոնք մթագնեցին միայն 817-819 թվականների խռովության ժամանակ, ինչի արդյունքում դանաների հետ դաշինք կազմած իշխան Սլավոմիրը տապալվեց և գերեվարվեց ֆրանկների կողմից։ Սակայն շատ շուտով ադոբրիտները նորից դարձան ֆրանկների դաշնակիցները՝ ընդունելով Լյուդովիկոսի հեղինակությունը և ազդեցությունը, 823 և 826 թվականներին նրանց խնդրանքով դիմեցին, որպեսզի թույլ տան ներժողովրդական վեճեր՝ իշխանության մասին, որոնք կայսրը հանգուցալուծեց հօգուտ Ցեդրագ<ref>Анналы королевства франков (годы 817—826); Астроном (гл. 25, 29, 36 и 40); ''Ронин В. К., Флоря Б. Н.'' Государство и общество у полабских и поморских славян. С.116 — 136. // Раннефеодальные государства и народности (южные и западные славяне VI—XII вв.)</ref><ref>{{книга|автор=[[Гильфердинг А. Ф.]]|заглавие= История балтийских славян|место={{СПб.}}|издательство=Издание Д. К. Кожанчикова|год=1874|страницы=286—291|страниц=480}}</ref> իշխանի։