«Լուի I Բարեպաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 26.
[[793 թվական]]ին Կորդովայի էմիր Խիշամ I֊ը արշավանք նախաձեռնեց դեպի Սիպտամանիա և Օրբ գետի ափին պարտության մատնեց Գիլոնին՝ [[790 թվական]]ին կոմս [[Տուլուզա]]յի կողմից նշանակված։ Բայց հանդիպելով համառ դիմադրության՝ մավրերն ստիպված էին նահանջել{{sfn|Хэгерманн Д.|2003|с=318—320}}։
[[794 թվական]]ին 16-ամյա Լյուդովիկոսը Տուլուզայում ընդունեց [[Աստուրիա]]յի [[թագավոր]] Ալֆոնս II֊ի դեսպաններին, որոնց հետ նա միություն կազմեց՝ ընդդեմ մավրերի։ Ինչպես նաև նա ընդունեց Բախալուկի դեսպաններին, [[սարակինոսներ]]ի առաջնորդին և [[Աքվիտանիա]]յիԱքվիտանիայի մոտ գտնվող լեռնային շրջանի ղեկավարին, որը խաղաղություն խնդրեց և պարգևներ ուղարկեց։ Միևնույն ժամանակ նա հոգ տարավ նաև Աքվիտանիայի վստահելի պահակախմբի համար․ ամրացրեց [[Վիկ]] քաղաքը, Կարդոնի դղյակները, Կարտասերան և մնացյալ քաղաքները, որոնք երբևէ լքել էին բնակիչները, վերաբնակեցրեց դրանք և դրանց պաշտպանությունը հանձնեց [[կոմս]] Բորելին։ [[799 թվական]]ին ֆրանկների ղեկավարությունը տարածվեց [[Բալեարյան կղզիներ]]ում{{sfn|Lewis A. R.|1965|p=38—49}}<ref name="А8" />։
 
[[800 թվական]]ին Լյուդովիկոսն արշավանք նախաձեռնեց դեպի [[Իսպանիա]]։ Երբ նա մոտեցավ [[Բարսելոնա]]յին, Սաադուն ալ Ռույանի<ref>Ֆրանսիական աղբյուրներում մարմնավորում է Զադդոնին։</ref> վալին ընդունեց ֆրանկների իշխանությունը, բայց քաղաքը չհանձնեց։ Հետևում թողնելով [[Բարսելոնա]]ն՝ արքան նվաճեց և ավիրեց Լերիդան։ Հետո ամայացնելով նաև այլ տարածքներ՝ նա հասավ Ուեսկիին, բայց քաղաքը վերցնել չկարողացավ և սահմանափակվեց փլուզված ամրություններով։