«Ցիանիդային թունավորում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 22.
== Ազդեցության մեխանիզմ ==
Ցիանիդային թունավորումը հիստոտոքսիկ հիպօքսիայի (թթվածնաքաղցի) տարատեսակ է, քանի որ այս դեպքում [[Ցիտոքրոմ c օքսիդազ|ցիտոքրոմ c օքսիդազի]] ընկճման հետևանքով օրգանիզմի բջիջները կորցնում են ԱԵՖ (ադենոզին եռֆոսֆորական թթու) ստեղծելու ունակությունը։ Օրգանիզմի թունազերծման համար ցիանիդը արագորեն այն վեր է ածվում 2-ամինո-2-թիազոլին-4-կարբոքսիլաթթվի և թիոցիանատի, որի կիսատրոհման պարբերությունը 10-30 րոպե է։ Միանգամյա ընդունումից հետո, եթե չի զարգանում մահ, ապա մի քանի ժամ անց օրգանիզմում կարող է ցիանիդ չհայտնաբերվել, քանի որ այն ենթարկվում է նյութափոխանակության։ Օրգանիզմում ցիանիդի հայտնաբերումը դրա ընդունումից երկար ժամեր հետո նշանակում է ախտորոշման կեղծ դրական պատասխան։ Թիոցիանատի կիսատրոհման պարբերությունը 24 ժամից երկար է, այն օրգանիզմից դուրս է բերվում հիմնականում երիկամներով։ Վերջինիս տոքսիկությունը մոտ 100 անգամ փոքր է ցիանիդի տոքսիկությունից։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}