«Ցիանիդային թունավորում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ցիանիդային թունավորում,''' թունավորում, որն առաջանում է ցիանիդի տարբեր ձևերի հետ <ref name="Dor2011">{{cite b...»:
(Տարբերություն չկա)

07:11, 25 Հուլիսի 2018-ի տարբերակ

Ցիանիդային թունավորում, թունավորում, որն առաջանում է ցիանիդի տարբեր ձևերի հետ [1]: Վաղ ախտանիշերից են գլխացավը, գլխապտույտը, հաճախասրտությունը, հևոցը և փսխումը[2]։ Դրան կարող են հաջորդել ցնցումներ, հազվասրտություն, արյան ցածր ճնշում, գիտակցության կորուստ և սրտի կանգ[2]։ Ախտանիշերի սկսվում են սովորաբար թունավորումից րոպեներ անց[2][3]։ Եթե մարդը մնում է կենդանի, ապա հնարավոր է երկարաժամկետ նյարդաբանական խնդիրների ի հայտ գալը[2]։

Տոքսիկ ցիանիդ պարունակող միացություններից են ջրածնի ցիանիդ գազը և մի շարք ցիանիդային աղեր[2]։ Հարաբերականորեն հաճախ հանդիպում է տնային հրդեհների ժամանակ ծխի ներշնչումից հետո զարգացած թունավորումը[2]։ Թունավորման այլ հնարավոր ճանապարհներից են աշխատավայրում մետաղների հղկումը, որոշ ինսեկտիցիդներ (միջատասպաններ), նիտրոպրուսիդ դեղամիջոցը և որոշ մրգերի, օրինակ՝ խնձորի կամ ծիրանի կորիզները[3][4][5]։ Ցիանիդի հեղուկ ձևերը կարոն են ներծծվել մաշկի միջոցով[6]։ Ցիանիդի իոնները բերում են բջջային շնչառության խանգարումների և հանգեցնում հյուսվածքների՝ թթվածին օգտագործելու կարողության կորստի[2]։

Ախտորոշումը հաճախ դժվար է[2]։ Այն կարող է ենթադրվել, երբ տուժածի մոտ տնային հրդեհից հետո առկա է գիտակցության մակարդակի նվազում,արյան ցածր ճնշում կամ արյան մեջ լակտատի (կաթնաթթվի) բարձր մակարդակ[2]։ Կարող է որոշվել արյան մեջ ցիանիդների մակարդակը, սակայն վերջինս պահանջում է ժամանակ[2]։ 0․5-1 մգ/լ-ը համարվում է թեթև աստիճանի թունավորում, 1-2 մգ/լ՝ չափավոր աստիճանի թունավորում, իսկ 2-3 մգ/լ՝ ծանր աստիճանի թունավորում, 3 մգ/լ-ից ավել քանակությունը հիմնականում հանգեցնում է մահվան[2]։

Եթե ենթադրվում է ցիանիդի հետ շփում, մարդուն անհրաժեշտ է դուրս բերել տվյալ վայրից և դեկոնտամինացնել (թունազերծել)[3]։ Բուժումը ներառում է ապաքինող խնամք և 100 %-անոց թթվածին[2][3]։ Հիդրօքսոկոբալամինը (վիտամին B12a), որպես առաջին գծի միջոց և անտիդոտ (հակաթույն), ցուցաբերում է արդյունավետություն[7][2]։ Նատրիումի թիոսուլֆատը նույնպես կարող է կիրառվել[2]։ Պատմականորեն ցիանիդը կիրառվել է խմբակային ինքնասպանությունների և նացիստների կողմից՝ ցեղասպանության իրականացման նպատակով[3]։

  1. Dorland's Illustrated Medical Dictionary (անգլերեն) (32 ed.). Elsevier Health Sciences. 2011. էջ 1481. ISBN 1455709859. Արխիվացված է օրիգինալից 8 September 2017-ին. {{cite book}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Anseeuw, K; Delvau, N; Burillo-Putze, G; De Iaco, F; Geldner, G; Holmström, P; Lambert, Y; Sabbe, M (February 2013). «Cyanide poisoning by fire smoke inhalation: a European expert consensus». European Journal of Emergency Medicine. 20 (1): 2–9. doi:10.1097/mej.0b013e328357170b. PMID 22828651.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Hamel, J (February 2011). «A review of acute cyanide poisoning with a treatment update». Critical care nurse. 31 (1): 72–81, quiz 82. doi:10.4037/ccn2011799. PMID 21285466.
  4. Hevesi, Dennis (26 March 1993). «Imported Bitter Apricot Pits Recalled as Cyanide Hazard». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 18 August 2017-ին. Վերցված է 2 June 2017-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Sodium Nitroprusside». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված է օրիգինալից 21 December 2016-ին. Վերցված է 8 December 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Hydrogen Cyanide - Emergency Department/Hospital Management». CHEMM. 14 January 2015. Արխիվացված է օրիգինալից 14 November 2016-ին. Վերցված է 26 October 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Thompson, JP; Marrs, TC (December 2012). «Hydroxocobalamin in cyanide poisoning». Clinical Toxicology. 50 (10): 875–85. doi:10.3109/15563650.2012.742197. PMID 23163594.