«Լուի I Բարեպաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 176.
 
== Կառավարման արդյունքներ ==
Լյուդովիկոսը միասնական Ֆրանկյան կայսրության վերջին կառավաւիչն էր։ Նրա կառավարման վերջին տարիներին կայսրությունը ծանր ճգնաժամ էր ապրում<ref name="BBKL" />։ Նրա մահվանից հետո որդիների միջև պատերազմները շարունակվեցին։ Արդյունքում՝ Ֆոնտենի (841 թվականին) պատերազմից հետո 843 թվականին կնքվեց Վերդենյան պայմանագիրը, որը ֆիքսում էր կայսրությունը 3 թագավորությունների բաժանելը՝ Արևմտա֊ֆրանկյան (ապագա [[Ֆրանսիա]]), Արևելա֊ֆրանկյան (ապագա [[Գերմանիա]]) և Միջինը, որն իր հերթին բաժանվեց 3 մասի։ Բայց կայսրությունը, չնայած հիմա կազմված էր անկախ թագավորություններից, որոշ ժամանակ շարունակեց միասնական պետություն համարվել։ Նրա մասերը կառավարում էին Լյուդովիկոսի երեխաներն ու թոռները։ Հետագայում տեղի ունեցան մշտական բաժանումներ և հողերի սահմանագծումներ, թագավորությունն էլ ավելի էր թուլանում։ IX դարի վերջում Կառլոս Մեծի կայսրության մեջ մտնող հողերում գոյություն ուներ 6 թագավորություն․ Արևմտա֊ֆրանկյան, Արևելա֊ֆրանկյան, Իտալական, Վերին Բուրգունդյան, Ստորին Բուրգունդյան և Պամպլոնական։ Բացի այդ՝ թագավորություններում (հատկապես դա նկատելի էր Արևմտա֊ֆրանկյան թագավորությունում) ձևավորվում էին տարածքային կազմավորումներ, որոնց կառավարիչներն իրենց պահում էին ինչպես անկախ ղեկավարներ{{sfn|Тейс Л.|1993|с=126—127}}։
 
884 թվականին կայսրությունը կարճ ժամանակով նորից միավորվեց Լյուդովիկոսի թոռան՝ Կառլոս III Գերի ձեռքերում, բայց արդեն 888 թվականին տեղի ունեցավ վերջնական պառակտումը{{sfn|Тейс Л.|1993|с=126—127}}։
 
Իր նախորդի (Կառլոս Մեծի) և փոխարինողի (Կառլոս II Ճաղատի) կառավարման ժամանակաշրջանի համեմատությամբ՝ Լյուդովիկոս Բարեպաշտի ժամանակաշրջանը նշվում է գրականության և արվեստի ոչ նշանակալի անկմամբ, ինչը կապված է մշակույթի եկեղեցական ասպեկտի վրա կայսեր ռանձնահատուկ ուշադրությամբ։ Սակայն նրա կառավարումն էլ աշխարհին տվեց Կառոլինգյան վերածննդի այնպիսի հռչակավոր գործիչների, ինչպիսիք են՝ Ագոբարդ Լիոնացին, Վալաֆրիդ Ստրաբոնը, Իոնա Օռլեանցուն, Պասքազիա Ռադբերտին, Նիտքարդին և այլոց։ Սա պատմագիրներին թույլ է տալիս Լյուդովիկոս Բարեպաշտի ժամանակաշրջանը համարել Ֆրանկյան կառավարության մշակույթի ծաղկման ժամանակահատված<ref name="NDB" /><ref name="BBKL" />։
 
Բազմաթիվ ձեռագրեր, որոնք արդարված էին մանրանկարներով, հանդիսանում էին արվեստի իրական ստեղծագործություններ։ Լյուդովիկոս Բարեպաշտն ընդունում էր կանոններ, որպեսզի շարունակեին աշխատել դպրոցները, որոնք հիմնվել էին նրա հոր օրոք, ինչպես նաև հոգ էր ատնում հոգևորական դասի և պետական չինովնիկների կրթական ցենզի բարձրացման համար։ Շարունակվում էր վանքերի և մենաստանների կառուցումը{{sfn|Тейс Л.|1993|с=83—86}}.
 
== Ընտանիք ==
# 1-ին կին՝ 794 թվականից՝ Իրմենգարդան Քեսպանգաուից (780 թվականից մինչև 818 թվականի հոկտեմբերի 3-ը), Քասպենգաուի կոմսի՝
Ինգրամմի դուստրը
 
 
 
## '''Լոտար I''' ('''[[795 թվական]]ից — [[855 թվական]]ի սեպտեմբերի 29'''),Միջին թագավորության թագավոր, [[կայսր]]
## '''Պիպին I (Աքվիտանիայի արքա)''' ('''[[797 թվական]] — [[838 թվական]]ի դեկտեմբերի 13'''), Աքվիտանիայի արքա
## '''Ռոտրուդա''', ամուսին․ '''Լիմոժի կոմս Ռատյե''' Պիպին Աքվիտանիացու փեսան
## '''Բերտա''' ամուսին '''Լիմոժի կոմս Ռատյե'''
## '''Հիլդեգարդա''' ('''[[803 թվական]]''' — '''[[860 թվական]]ի օգոստոսի 23'''), լան քաղաքի Սուրբ Իոննի մենաստանի աբբայուհի
## '''Լյուդովիկոս II Գերմանացի''' ('''[[805 թվական]] — [[876 թվական]]ի օգոստոսի 28''') —Արևելա֊ֆրանկյան թագավորության արքա
# 2-րդ կին․ '''[[819 թվական]]ից''' — '''Յուդիֆ Բավարիացի''' ('''[[805 թվական]] — [[843 թվական]]ի''' ապրիլի 19 կամ 23), Վելֆ I֊ի դուստրը
## '''Գիզելա''' ('''[[820 թվական]] — [[874 թվական]]ի հուլիսի 5''')
## '''Կառլոս II Ճաղատ''' ('''[[823 թվական]]ի հունիսի 13 — [[877 թվական]]ի հոկտեմբերի 6'''), Արևմտա֊ֆրանկյան թագավորության արքա
'''Թեոդելինդա Սանսկայի''' հետ կապից ունեցել է 2 երեխա՝
# '''Ալպաիս''' (Էլֆեյդ) ('''[[794 թվական]] — [[852 թվական]]'''), Փարիզի կոմս,
# '''Սանսայի կոմս Առնուլֆ''' ('''[[794 թվական]] — [[841 թվական]]'''), Սանսայի կոմս։
 
Ընդունված էր համարել, որ Լյուդովիկոսի դուստրն Ադելաիդան էր՝ Ռոբերտ Զորեղի կինը։ Բայց այժմ այդ վարկածը գործնականում հերքված է։ Ադելաիդան համարվում է Գուգո III Տուրայեցու (շուրջ 765 — շուրջ 837 թվականները) դուստրը, Օսերի կոմս Կոնրադա I Ծերի այրին։