«Լուի I Բարեպաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 127.
 
Շուտով անցկացվեց ավագանու խորհուրդ, որը որոշեց Ֆրանկյան պետության բարձրագույն իշխանությունը հանձնել Լոտարին, սակայն Լյուդովիկոս Բարեպաշտը նորից հրաժարվեց լքել գահը և հոգևորական ձեռնադրվել։ [[833 թվական]]ի հոկտեմբերի 1-ին Կոմպիենի ժողովում եպիսկոպոսներ Ագոբարդ Լիոնացին և Էբբոն Ռեյմսցին Լյուդովիկոսին մեղադրեցին պետությունը կառավարել չկարողանալու մեջ, իսկ հոկտեմբերի 7-ին Լյուդովիկոսի համար վճիռ կայացվեց, որի համաձայն՝ նա պետք է արդարացի համարեր իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները, զրկվեր գահից և աքսորվեր մենաստան։ Լյուդովիկոսը դատարանի վճիռն ընդունեց հնազանդորեն, և դա հանգեցրեց նրան, որ շատերն սկսեցին գթալ կայսերը, ով ենթարկվել էր ծայրահեղ ստորացման գործընթացի<ref name="Сидоров" /><ref>Бертинские анналы (год 833); Астроном (гл. 49); Теган (гл. 43—44); Нитхард (I, 4).</ref>
 
==== Վերականգնում գահում ====
Շուտով ֆրանկյան պետության տարբեր մասերում սկսեցին գոյանալ Լյուդովիկոս Բարեպաշտի կողմնակիցների շարքեր։ [[834 թվական]]ի ձմռանը հորը սատարելու մասին հայտարարեց Լյուդովիկոս Բավարիացին, իսկ հետո նաև Պիպին Աքվիտանիացին։ Փետրվարի 28֊ին Տիոնվիլայի եկեղեցական տաճարում եպիսկոպոսները հայտարարեցին Լյուդովիկոսի՝ լիովին անմեղ լինելու մասին, իսկ մարտի 1-ին Լյուդովիկոսը Կոմպիենի կալանքից ազատ արձակվեց։ Նրան հավատարիմ մնացած եպիսկոպոսները նրա վրայից հանեցին եկեղեցական բանադրանքը և որոշեցին վերադարձնել նրան գահը , ինչպես նաև կնոջն ու կրտսեր որդուն։ Կիերսի հանդիպման ժամանակ Լյուդովիկոս Բարեպաշտը հաշտվեց Պիպին Աքվիտանիացու և Լյուդովիկոս Բավարիացու<ref name="ЛБ834">Бертинские анналы (год 834); Астроном (гл. 51—53); Нитхард (I, 3—5); Теган (гл. 45—55)</ref>{{sfn|The New Cambridge Medieval History|1995|p=116—118}} հետ։
 
Ի դեպ՝ Լոտարը Բուրգունդիայում զորք հավաքեց և շարժվեց հոր դեմ։ Նրա մերձավորները՝ կոմսեր Լամբերտ Նանիացին և Մարթֆրիդ Օռլեանցին, ջախջախեցին կայսեր կողմնակիցների զորքը, իսկ ինքը՝ Լոտարը, այրեց Շալոնը՝ հրկիզելով Լյուդովիկոս Բարեպաշտի բազմաթիվ կողմնակիցների։ Սակայն [[834 թվական]]ի հունիսին Բլուայի մոտ տեղի ունեցած բախման ժամանակ Լոտարը ջախջախվեց՝ կորցնելով գրեթե ողջ զորքը։ Այդժամ նա հայտնվեց Լյուդովիկոս կայսեր մոտ և նրանից ծնկաչոք ներողություն խնդրեց։ Լյուդովիկոս Բարեպաշտը հաշտվեց որդու հետ, բայց Լոտարի իշխանության ներքո թողեց միայն [[Իտալիա]]ն՝ զրկելով նրան կառավարչակցի տիտղոսից։ Լոտարի բոլոր կողմնակիցները, ովքեր նրան սատարել էին խռովության ժամանակ, իջեցվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից, իսկ մի քանիսը ձերբակալվեցին և արտաքսվեցին։ Դրա հետ մեկտեղ հերքվեց նաև Լյուդովիկոս Բարեպաշտի<ref name="BBKL" /><ref name="ЛБ834" />{{sfn|The New Cambridge Medieval History|1995|p=116—118}} այն որոշումը, որով նա Ֆրանկյան պետության մեջ հսկայածավալ տարածքներ էր հատկացրել Կառլոսին։