«Զրադաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 17.
 
== Կենսագրություն ==
 
=== Կյանք և գործունեություն ===
Թեև մեզ հասած Ավեստայում տեղ-տեղ Զրադաշտի անվան, ընտանիքի և կյանքի որոշ իրադարձությունների վերաբերյալ ցաքուցրիվ տեղեկություններ կան, բայց նրա կենսագրությունը կանոնավոր և կապակցված լիարժեք ներկայացում չի գտել Ավեստայում: Ավեստայում առկա Զարադաշտի կենսագրությանը վերաբերվող փաստերը Ավեստայի 21 նասկերից (բաժիններից) երեքում՝ «Չհարդադ», «Վաշտասպ Սասթ» և «Սեփանդ» հիշատակված է եղել: Ավեստայի բնօրինակ տեքստը և նրա [[պահլավերեն]] թարգմանությունը չի պահպանվել, բայց նրա ամփոփ բովանդակությունը հիշատակվել է [[Դենքարդ]]<nowiki/>ում: Զրադաշտի կյանքի մասի պատմական և իրական տեղեկությունները շատ քիչ են, այն ամենը ինչ նրա վերաբերյալ գտնում ենք Ավեստայում ավելի շատ առասպելական բնույթ է կրում, թեպետ այդ նյութերում էլ հնարավոր է ճշմարտության մասնիկ գտնել:
 
Այն, ինչ Զրադաշտի կյանքի մասին աներկբա վկայում են Ավեստայի տեքստերը այն է, որ Զրադաշտը դեռ վաղ մանկուց հոգևոր կրթություն և դասիարակություն է տեսել, ուստի Գաթերում (Յասնա 23, բանդ 1) Զրադաշտը իրեն «''Զոթար''» է անվանում՝ մի տերմին, որով կոչում էին այն կրոնավոր մարդուն, ով կատարյալ հոգևորական լինելու համար բոլոր պայմանները ուներ: Ավեստայում նաև հիշատակվում է այն մասին, որ Զրադաշտը մարգարեության շնորհը ստացել է [[Ահուրա Մազդա|Ահուրամազդա]]<nowiki/>յից (Յասնա 43):
 
Զրադաշտը իր կրոնը տարածելու ճանապարհին բազում դժվարությունների է հանդիպել, ինչի մասին փաստում են նրա կողմից ստեղծված Գաթաներում առկա՝ աղքատության և իր հետևորդների սակավաթիվ լինելու մասին նրա բողոքները: Զրադաշտը նաև շատ է դժգոհում իր հայրենակից գուշակներից, հոգևորականներից, քավիներից, Քառապաններից՝ Զրադաշտից առաջ մոգերից և իր թշնամիներ՝ Բադվայից ու Գարհամից: (Յասնա 49, բանդ 1): Այս իրավիճակի հետ չհաշտվելով՝ վերջիվերջո նա որոշում է լքել իր ծննդավայրը և գնալ հարևան երկիր, որի տիրակալն էր Գաշտասպը (Վշտասպ): Զրադաշտը այս երկրում ի վերջո հաջողության է հասնում, և երբ Վշտասպ արքան ընդունում է նրա կրոնը, հարևան ղեկավարների տարակարծություններն ու հակասություններն էլ ավելի են ընդգծվում: Ավեստայի Աբան յաշտում հիշատակություն կա նաև Զրադաշտի հակառակորդ այս տիրակալների մասին, որոնցից ամենահայտնին Արջասպ Թուրանին է:
 
Ավանդույթի համաձայն՝ Զրադաշտը 88 տարեկան հասակում սպանվել է Թուրբրաթուր անունով մարդու ձեռքով:
 
=== Զրադաշտի ապրած ժամանակաշրջան ===
Տող 28 ⟶ 37՝
 
* Այսօր ժամանակակից գիտնականներից շատերը այն կարծիքին են, որ Զրադաշտը ապրել է մ.թ.ա. 1000-1200 տարի առաջ:
 
=== Զրադաշտի ծագում ===
[[Պատկեր:Zoroastrian temple of Yazd 003.jpg|ձախից|մինի|267x267փքս|Զրադաշտի որմնանկարը վերցված [[Յազդ]] քաղաքում գտնվող զրադաշտական տաճարից]]
Չնայած նրան, որ Զրադաշտի ծննդավայրի վերաբերյալ ծավալուն ուսումնասիրություններ են կատարվել, վերջնական եզրահանգում չի տրվել: Ավեստայի Գաթերում, որը Զրադաշտի կյանքին առնչվող միակ հիմնական աղբյուրն է՝ Զրադաշտի ծննդավայրի, դեպի զրադաշտականություն հրավիրելու և քարոզչություն ծավալած վայրերի մասին հստակ տեղեկություն չի հիշատակվել:
 
Ավեստայի մի քանի [[Յաշտ]]<nowiki/>երի որոշ հատվածներում Զրադաշտի կրոնական գործունեության տարածքը Իրանվիջ անունով է հիշատակվում:
 
[[Պահլավերեն|Պահլավական (միջին պարսկերեն)]] աղբյուրներում և նրանց հաջորող [[արաբերեն]] և [[պարսկերեն]] գրքերում Իրանվիջը Ատրպատականում (Իրանի արևելյան Ադրբեջանում) է: Ուսումնասիրողները Ատրպատականը իբրև Զրադաշտի ծննդավայրը ներկայացնելու համար, ի թիվս բազում տարատեսակ պատճառների, իբրև ամենակարևոր պատճառ նշում են լեզվական առնչությունները, քանի որ Ավեստայի գրավոր լեզուն Իրանի արևելյան Ադրբեջանի տարածքին պատկանող լեզուներից է, և այս գրքում մարական կամ հին պարսկերենից ծագած բառեր չեն նկատվում: Այսօր իրանագետներից շատերը, Իրանվիջ տեղադրելով Խորեզմի տարածքում, այն ներկայացնում են իբրև Զրադաշտի հայրենիք:
 
== Գաթաների տեղն ու դերը Ավեստայում ==
Զրադաշտների կրոնական գրքի ամենահին և սուրբ մասը Գաթաներն են համարվում: Հնագույն ժամանակներից ի վեր Գաթաները համարել են հենց իր՝ Զրադաշտի բանստեղծությունների ու խոսքերի հավաքածուն:
 
Այն [[Ավեստա]]<nowiki/>ն, որն այսօր մեզ է հասել [[Սասանյան Պարսկաստան|Սասանյան դինաստիայի]] օրոք գոյություն ունեցող Ավեստայի մեկ չորրորդն է։ Մեզ հասած Ավեստան բաղկացած է 5 մասից:
 
Ավեստան բաղկացած է հետևյալ մասերից.
 
* [[Յասնա]], որը երկրպագություն և աղոթք իմաստն ունի, և Ավեստայի ամենակարևոր մասն է, քանի որ ընդգրկում է Զրադաշտին վերգրվող Գաթաները և ընդհանուր առմամբ ներառում է 72 գլուխ կամ Հաթ:
* [[Վիսպերեդ]], որը անվանական նմանություն ունի Յասնայի հետ և նրա հետ միասին ընթերցվում է ծիսական արարողությունների ժամանակ:
* Յաշթ (Հաշտ) [[Ահուրա Մազդա|Ահուրամազդա]]<nowiki/>յին երկրպագելու և Ամշասպանդներին, հրեշտակներին և զրադաշտական աստվածներին նվիրված աղոթքի համար նախատեսված հիմների ժողովածու, որը ժամանակագրական առումով ամենայն հավանականությամբ Գաթաների հետ մի քանի դարի տարբերություն ունի: Յաշթերը կրոնական տեքստերի մի խումբ է, որոնք համադրման ճանապարհով ընդգրկվել են զրադաշտական ուսմունքի գանձարանում:
* [[Վենդիդադ]], որն ունի «օրենք» իմաստը և իրենից ներկայացնում է կրոնական ու քաղաքական պատվիրանների, օրենքների, կանոնների, արարողակարգերի հավաքածու: Այս մասի կազմությունը սովորաբար թվագրվում է [[Աքեմենյաններ|Աքեմենյան ժամանակշրջանին]] հաջորդած Արշակունիների տիրապետության սկզբնական շրջանին: Լեզուն, ոճը և շարադրանքը լիովին համապատսխանում են այս շրջանից մնացած գրական ստեղծագործությունների շարադրանքին և հաստատում այն ենթադրության իսկությունը, որ այս գիրքն ամբողջությամբ գրվել է Արշակունիների տիրապետության սկզբնական շրջանում:
* [[Խորդե Ավեստա]], որը նշանակում է Փոքր Ավեստա և ընդգրկում է աղոթքների  ծիսական համալիրներ, որոնք իրականացվում էին որոշակի ժամկետներով՝ ըստ ծիսական տոմարի և տոնացույցի: Պարունակում է բացատրություններ ամսվա սուրբ և օրհնված օրերի, այնպիսի տոների և կրոնական այլ ծեսերի ու ավանդույթների վերաբերյալ, ինչպիսիք են՝ Սադրեփուշին (զրդաշտականության մկրտությունը), հարսանիքը, սգո և այլ ծիսական արարողակարգերի կարգավորման համար անհրաժեշտ ծեսերն ու սովորույթները:
 
== Հիշատակումը գրականությունում ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Զրադաշտ» էջից