«Զրադաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Զրադաշտ''' կամ '''Զարաթուշտրա''' ([[Ավեստերեն|ավեստ․]]՝ Zaraθuštra, {{lang-fa|زرتشت}}, ''Zartošt'', {{lang-el|Ζωροάστρης}}), հին [[Իրանի պատմություն|Իրանի]] մարգարեն, ով համարվում է [[Զրադաշտականություն|զրադաշտականության]] հիմնադիրն ու [[Գաթեր]]<nowiki/>ի՝ [[Ավեստա]]<nowiki/>յի հնագույն մասերի հեղինակը։
 
Չնայած նրան, որ Զրադաշտի ծննդավայրն ու ծննդյան ամսաթիվը հստակ պարզ չէ, իբրև նրա ենթադրյալ ծննդյան ամսաթիվ նշվում է մ.թ.ա. 600-ից մինչև 1200 թվականը, իսկ իբրև ծննդավայր հիշատակվում են Իրանի այնպիսի տարբեր շրջանների անուններ, ինչպիսիք են՝ [[Ռեյ (քաղաք)|Ռեյը (Ռագան)]], [[Ատրպատական]]<nowiki/>ը (Իրանական կամ արևելյան Ադրբեջանը), [[Խորեզմ]]<nowiki/>ը, Սիստանը, Խորասնն ու Ամոլը:
 
Ըստ ավանդության` կրոնի հիմնադիր Զրադաշտը 30 տարեկանում [[Ահուրա Մազդա]]<nowiki/>յից ստացել է մարգարեության շնորհը, ստեղծել զրադաշտական կրոնը, իսկ Վշտասպ արքան ընդունել է նրա հավատը, որն իրանական պետականության ձևավորման կարևոր գործոնն ու սկիզբն էր: Զրադաշտի ուսմունքները, հետագայում միանալով Իրանի տեղական կրոնական հավատալիքներին, ստեղծեցին ներկայիս մազդիսնան՝ զրադաշտականությունը, որը նաև ավելի քան հինգ դար Իրանի պաշտոնական կրոնն է եղել: Զրադաշտի անունը Մայքլ Հարթի կողմից ստեղծված մարդկության պատմության հարյուր ազդեցիկ մարդկանց ցուցակում զբաղեցնում է իր պատվավոր տեղը: Զրադաշտական կրոնն այսօր ունի շուրջ 200,000 հետևորդ [[Իրան]]<nowiki/>ում, [[Հնդկաստան]]<nowiki/>ում և աշխարհի այլ մասերում:{{Զրադաշտականություն}}
 
== Անվան ծագում և ստուգաբանություն ==
[[Պատկեր:Yazd fire temple.jpg|ձախից|մինի|220x220փքս|Իրանում գործող միակ զրադաշտական տաճարը [[Յազդ]] քաղաքում]]
Զրադաշտականությունն իր անունը ստացել է իր հիմնադիր Զրադաշտի անունից, ով հելլենիստական աշխարհում հայտնի էր ''Զորոստր'', իսկ ասիականում՝ ''Զարաթուշթրա-Զարթոշթ'' անունով։
 
Զրադաշտի անունը, ըստ Ավեստայի լեզուներով գրված հիշատակությունների, նշվում է իբրև Զարաթուշթրա (ավեստ. Zaraθuštra, պարսկ. زرتشت - Zartošt; հին հունարեն՝ Ζωροάστρης), որը  կազմված է երկու մասից՝ «Զարաթ», որի ենթադրյալ ստուգաբանությունն է  դեղին, ոսկե և «Աշթարա կամ Ասթարա», որը ոմանք «''ուղտ»'', իսկ մյուսներն էլ «''աստղ»'' կարդալով՝ Զրադաշտի անվան համար հետևյալ ստուգաբանություններն են նշում՝ «Ոսկե ուղտ ունեցող», «Դեղին ուղտ ունեցող», «Ծեր ուղտ ունեցող», «Խիզախ ուղտ ունեցող», «Ոսկու նման փայլուն և դեղին», «Աստղի որդի», «Փայլող աստղ», «Ոսկե լուսավորություն» և այլն: Մինչ այժմ ուսումնասիրողները Զրադաշտի անվան համար բազում ստուգաբանություններ են նշել: Զրադաշտի անվան անգլերեն գրությունը հետևյալն է՝ Zoroaster, որն իր հերթին վերցված է հունարեն Ζωροάστρης տարբերակից, և ինչպես հստակ երևում է, նրա անունը պարունակում է Aster (աստղ) արմատը և գուցե հենց այս պատճառով է, որ այս մարագարեին հետագայում սկսեցին աստղագիտության հիմնադիրը համարել:
 
Ավեստայում Զրադաշտի անունը հիշատակվում է իբրև՝ «زرهثوشتره» (Զարաթուշթրա, որը ստուգաբանվում է իբրև «մեկն, ով կարող է կառավարել ուղտերին» իմաստով): Զրադաշտի անվան [[հին պարսկերեն]] տարբերակը՝ «زرهئوشتره» (Zaraushtra, Զարաուստրա), իսկ նրա մարական ձևը՝ «زرهتوشتره» (Zaratushtra, Զարաթուշտրա) է եղել , որոնցից էլ առաջացել են Ավեստայի՝ Զարաթուշթրա, և [[Պահլավերեն|պահլավական]]՝ Զարթոշթ(տ) ձևերը:
<nowiki/><nowiki/><nowiki/>{{Զրադաշտականություն}}
 
== Կենսագրություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Զրադաշտ» էջից