«Լուի I Բարեպաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 93.
 
827֊830 թվականներին ֆրանկները պատերազմ էին վարում [[բուլղարացիներ]]ի հետ։ Դեռևս 818 թվականին Լյուդովիկոսի մոտ եկան սլավոնական ժողովուրդներից ադոբրիտների (ադոբրիտների արևմտյան ճյուղից), գոդուսկանների և տիմոչանների դեսպանները, որոնք ոչ վաղ անցյալում անջատվել էին բուլղարացիներից, հովանավորչության խնդրանքով դիմեցին Լյուդովիկոսին, ինչին կայսրը համաձայնեց։ Բուլղարացի Օմուրտագ խանը, ցանկանալով վերականգնել վերահսկողությունն այդ ժողովուրդների նկատմամբ, [[825 թվական]]ին Լյուդովիկոսի հետ բանակցություններ ունեցավ, սակայն դրանք ոչնչի չբերեցին։ Արդյունքում 827 և 829 թվականներին բուլղարացիները արշավանքներ սկսեցին Միջին Պոդունավիայի սլավոնացիների դեմ և նրանց նկատմամբ հաստատեցին իրենց իշխանությունը։ 830 թվականին ֆրանկների և բուլղարացիների միջև խաղաղություն կնքվեց՝ ստատուս քվոյի պայմաններում, Օմուրտագ խանի մահվանից և դրան հաջորդած Բուլղարիայի թուլացումից հետո՝ 838 թվականին, ֆրանկներին հաջողվեց Պաննոնիայի սլավոնացիների նկատմամբ վերականգնել իշխանությունը<ref>Анналы королевства франков (годы 827—830); Астроном (гл. 39 и 42); Теган (гл. 32); ''Койчева Е., Кочев Н.'' Болгарское государство с середины VIII до конца IX в. С. 51 — 68. // Раннефеодальные государства и народности (южные и западные славяне VI—XII вв.). С.158 — 159.</ref>։
 
Սլավոնացիների նկատմամբ Լյուդովիկոս Բարեպաշտի քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը քրիստոնեացումն էր։ հիմնականում նրա կողմից վնասվեցին այն տարածքները, որոնք ընդունում էին Արևմուտքի կայսեր իշխանությունը։ [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] [[Կոստանդին Ծիրանածին]]<ref>Константин Багрянородный. Об управлении империей. Гл.30.</ref> կայսեր մասինՊատմաբանների մեկնությունների Պատմաբանների մեկնությունների համաձայն՝ Դալմաթինական Խորվաթիայի իշխան Բորնն ընդունեց քրիստոնեությունը և կնքեց բազմաթիվ խորվաթների։ Ֆրանկների մոտ գերի լինելով՝ օդոբրիտների իշխան Սլավոմիրը [[821 թվական]]ին մկրտվեց։ Պասսաու եպիսկոպոսի փաստաթղթերում կա տեղեկատվություն, հավանաբար, լիովին չափազանցված, այն մասին, որ Ռեգինխար եպիսկոպոսը մկրտել է «բոլոր մարովաններին»։ 830 թվականից շատ չանցած Նիտրանական իշխանության իշխան Պրիբինն իր մայրաքաղաք Նիտրեում եկեղեցի կառուցեց, իսկ 833 թվականին ինքը մկրտվեց։ Զալցբուրգի արքեպիսկոպոսները Պաննոնիայում ակտիվորեն քարոզում էին [[քրիստոնեություն]]ը։ Ավելի մեծ արդյունքների հասան Կարանտանիայում՝ գտնվելով Ֆրանկյան պետության անմիջական ենթակայության ներքո։ Հետագայում Լյուդովիկոս կայսեր՝ սլավոնացիների մեջ քրիստոնեությունը տարածելու քաղաքականությունը հաջողությամբ շարունակեց նրա որդի Լյուդովիկոս II Գերմանացին<ref>''Тржештик Д.'' Возникновение славянских государств в Среднем Подунавье. С. 69 — 86. // Раннефеодальные государства и народности (южные и западные славяне VI—XII вв.)</ref>։