«Մասնակից:Anne Arushanyan/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Փոխվում է էջը 'Սևագրություն 1 Մասնակից: Anne Arushanyan/Սևագրություն 2|Սևագ...'-ով
Պիտակ՝ Փոխարինում
Տող 1.
[[Մասնակից: Anne Arushanyan/Սևագրություն 1|Սևագրություն 1]]
'''Նոր մտածողություն շարժում'''ը (այլ կերպ՝ «Ավելի բարձր մակարդակի մտածողություն») փիլիսոփայական շարժում է, որը սկիզբ է առել 19-րդ դարում Միացյալ Նահանգներում։ Շատերի կարծիքով այն բխում է Ֆինեաս Քուիմբիի չհրատարակված գրվածքներից։ Գոյություն ունեն բազմաթիվ փոքր խմբեր, որոնցից շատերը ընդգրկված են «Միջազգային Նոր Մտածողություն Միության» մեջ {{lang-en|International New Thought Alliance}}։
[[Մասնակից: Anne Arushanyan/Սևագրություն 2|Սևագրություն 2]]
Ըստ «Նոր մտածողության»՝ Անսահման միտքը կամ Աստված ամենուրեք են, ոգին իրական բաների ամբողջականությունն է, ճշմարիտ մարդկային ինքնուրույնությունը աստվածային է, աստվածային միտքը մի ուժ է՝ ուղղված լավին, հիվանդությունը ծագում է մտքում, և «ճիշտ մտածողությունը» ունի բուժող ազդեցություն։
[[Մասնակից: Anne Arushanyan/Սևագրություն 3|Սևագրություն 3]]
Չնայած «Նոր Մտածողությունը» ո՛չ մոնոլիտ էր և ո՛չ էլ դոկտրինյոր, ընդհանուր առմամբ, դրա ժամանակակից հետևորդները կիսում են մի քանի հիմնական հավատալիք-սկզբունքներ․
[[Մասնակից: Anne Arushanyan/Սևագրություն 4|Սևագրություն 4]]
1․Աստված կամ Անսահման իմաստությունը «բարձրագույն, տիեզերական ու հարատև» է;
[[Մասնակից: Anne Arushanyan/Սևագրություն 5|Սևագրություն 5]]
2․Աստվածայնությունը ապրում է յուրաքանչյուր մարդու մեջ, ու բոլոր մարդիկ հոգևոր էակներ են;
[[Մասնակից: Anne Arushanyan/Սևագրություն 6|Սևագրություն 6]]
3․«բարձրագույն սրբազան սկզբունքը անվերապահորեն միմյանց սիրելն է․․ միմյանց սովորեցնելն ու բուժելը», և
[[Մասնակից: Anne Arushanyan/Սևագրություն 7|Սևագրություն 7]]
4․«մեր մտավոր վիճակները դրսևորվում են և դառնում մեր փորձը առօրյայում»։
[[Մասնակից: Anne Arushanyan/Սևագրություն 8|Սևագրություն 8]]
«Նոր մտածողություն» շարժումը սկիզբ է առել 19-րդ դարի սկզբում և գոյատևում է մինչև մեր ժամանակները կրոնական դավանանքների, հեղինակների, փիլիսոփաների և անհատների ազատ, հարակից խմբավորումների ձևով, ովքեր կիսում են մետաֆիզիկային, դրական մտածողությանը, ատրակցիայի օրենքին, բուժմանը, կյանքի ուժին, կրեատիվ վիզուալիզացիային և անհատի հզորությանը վերաբերող մի շարք հավատալիքներ։
Քրիստոնեական գիտության ուսուցումը ինչ-որ ձևով նման է Քուիմբիի ուսուցմանը։ Դրա հիմնադիրը, Մերի Բեյքր Էդին, ուսանող էր և Քուիմբիի հիվանդն էր, բայց հետո հերքեց Քուիմբիի ազդեցությունը իր «Քրիստոնեական Գիտության» վրա։
 
== Պատմություն ==
''Հիմնական հոդված․'' «Նոր մտածողության» պատմություն
=== Ծագում===
 
«Նոր մտածողություն» շարժումը հիմնված էր Ֆինեաս Քուիմբիի (1802-1866թթ․) դասերի վրա․ վերջինս ամերիկացի մեսմերիստ ու բժիշկ էր։ Քուիմբին զարգացրել է մի հավատքի համակարգ, որը ընդգրկում էր տենեթը՝ այն, թե հիվանդությունը ծագում է մտքում՝ որպես հետևանք սխալ հավատների, և Աստծո իմաստության առաջ բաց յուրաքանչյուր միտք ունակ է հաղթահարելու ցանկացած հիվանդություն։
19-րդ դարի վերջում Քուիմբիի մետաֆիզիկական բուժման մեթոդները խառնվեցին Վարեն Ֆելթ Էվանսի «Մտավոր գիտության» հետ․ վերջինս շվեդբորջյան նախարար էր։ Քրիստոնեական գիտության հիմնադիր Մերի Բեյքր Էդիի մասին հաճախ է հիշատակվում, որ Քուիմբին ներշնչանք է հանդիսացել նրա աստվածաբանության համար։ Էդին Քուիմբիի հիվանդներից էր և կիսում էր նրա այն տեսակետը, որ ցանկացած հիվանդության արմատ գտնվում է մտավորի մեջ։ Հենց իր թեիզմի համար է, որ «Քրիստոնեական գիտությունը» տարբերվում է Քուիմբիի դասերից։
19-րդ դարի վերջում մի շարք հագևոր մտածողներ ու փիլիսոփաներ առաջ մղեցին «Նոր մտածողությանը», որից առաջացան բազմազան կրոնական ուղղություններ ու եկեղեցիներ։ Դրանցից նշանանավոր են Միասնության եկեղեցին և Աստվածային գիտության եկեղեցին (հիմնադրվել են համապատասխանաբար 1889 և 1888 թվականներին)։ Դրանց հաջորդեց Կրոնական գիտությունը (հիմնադրված՝ 1927 թվականին)։ Վաղ շրջանում սրանց ուսուցիչներն ու ուսանողները կանայք էին․ շարժման հիմնադիրների շարքում նշանավոր դեմքերից էին Էմմա Կուրտիս Հոփկինսը, ով հայտնի է որպես «ուսուցիչների ուսուցիչ», Միրթլ Ֆիլմորը, Մալինդա Քրամերը և Նոնա Լ․ Բրուքսը։ Բացի այդ, եկեղեցիներից և համայնքային կենտրոններից շատերը ղեկավարվում էին կանանց կողմից սկսած 1980-ականներից մինչև այսօր։
== Զարգացում ==
«Նոր մտածողությունը», բացի այդ, զգալի չափով համարվում է որպես «տպագրության շարժում»։
1906 թվականին, Վիլիամ Վոլկեր Ատկինսոնը (1862–1932) գրեց և հրատարակեց «Մտքի թրթիռ կամ ատրակցիայի օրենքը մտածողության աշխարհում»։ Ատկինսոնը «Նոր մտածողություն» ամսագրի խմբագիրն էր և հեղինակ ավելի քան 100 գրքերի՝ կրոնական, հոգևոր և խորհրդավոր թեմաներով։ Հաջորդ տարում Էլիզաբեթ Թաունը՝ «Նաութիլուսի» խմբագիրը, հրատարակեց Բրուս Մաքլելանդսի գիրքը՝ «Բարգավաճում մտքի ուժի միջոցով», որում վերջինս համառոտ ներկայացնում էր «Ատրակցիայի օրենքը» որպես «Նոր մտածողության» հիմք՝ նշելով, որ «Դու այն ես, ինչ մտածում ես, և ոչ այն, ինչ կարծում ես, որ ես»։
Հետագայում այս ամսագիրը օգտագործվեց մեծ լսարան գրավելու համար, ինչպես որ այսօրվա մնացած բոլոր ամսագրերն են։ «Նաութիլուս» ամսագիրը, օրինակ, ուներ 45,000 բաժանորդներ ու 150,000 տպաքանակ։ Վի Վիսդոմի «Մեկ միասնական եկեղեցի» ամսագիրը Միացյալ Նահանգների «ամենաերկարակյաց» ամսագիրն էր՝ նախատեսված երեխաների համար, որը հրատարակվում էր 1893-1991 թվականների ընթացքում։ Այսօր «Նոր մտածողություն» ամսագիրը ներառում է «Ամենօրյա լրահոս» {{lang-en|Daily Word}}, որը հրատարակվում է «Միասնություն» {{lang-en|Unity}} և «Կրոնական գիտության» {{lang-en|Religious Science magazine}} ամսագրի կողմից, «Մտքի գիտություն» {{lang-en|Science of Mind}}, որը հրատարակվում է «Հոգևոր կյանքի կենտրոնի» {{lang-en|the Centers for Spiritual Living}} կողմից։
== Խոշոր հավաքներ ==
«Նոր մտածողության» հիմնական հավատալիքներն են.
* Անսահման իմաստությունը կամ Աստված ամենուրեք է ու ամենազոր:
* Հոգին ամենահիմնական իրականությունն է:
* Մարդկային ճշմարիտ ինքնուրույնությունը աստվածային է:
* Աստծուց ներշնչված միտքը դրական ուժ է լավի հանդեպ:
* Բոլոր հիվանդությունները ծնվում են մտքում:
* Դրական մտածողությունը բուժիչ ազդեցություն ունի:
=== Մտքի էվոլյուցիա ===
Շարժման հետևորդները ընդհանուր առմամբ հավատում են, որ քանի որ մարդկությունը աշխարհի մասին ջեռք է բերում ավելի ու ավելի մեծ ճանաչողություն, «Նոր մտածողությունը», ուստի, կհայտնվի՝ գնահատելու նոր գիտելիքները: Ալան Անդերսոնը և Դեբ Վայթհաուսը «Նոր մտածողությունը» բնութագրել են որպես մի գործընթաց, որում յուրաքանչյուր անհատ և անգամ «Նոր մտածողություն» շարժումն ինքը ժամանակի յուրաքանչյուր պահի հանդես են գալիս նորովի: Թոմաս Մաքֆոլը անվանել է այն «շարունակական բացահայտում»՝ լի նոր հայացքներով, որոնք անհատը ձեռք է բերում անընդհատ: Ժան Հյուսթոնը խոսել է «հնարավոր մարդու» մասին, կամ թե մենք ինչ կարող ենք դառնալ:
=== Աստվածաբանական ներգրավվածություն ===
«Ճշմարտության տունը»